Սևանի ԲԿ-ում Արսեն Աֆիյանին պատշաճ օգնություն տրամադրվե՞լ է․ նախարարության պատասխանը

ՀՀ առողջապահության նախարարությունը չի կարող տեղեկություններ տրամադրել այն մասին, թե հուլիսի 17-ին հրազենային վիրավորումով Սևանի բուժկենտրոն տեղափոխված Արսեն Աֆիյանին ինչպիսի բուժօգնություն է տրամադրվել, ինչ բուժանձնակազմ է տեղում աշխատել։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 17-ին Սևանի հյուրանոցային համալիրներից մեկում սպանվել է 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Նա հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վիրավորումով, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ Աֆիյանին բուժկենտրոնում ժամանակին ու պատշաճ օգնություն չի տրամադրվել։ Ուստի Sputnik Արմենիան նախարարությունից խնդրել էր տեղեկություններ տրամադրել այն մասին, թե արդյոք ԱՖիյանը շտապօգնության մեքենայով է ԲԿ տեղափոխվել, ինչպիսի առաջին բուժօգնություն է նրան տրամադրվել, բուժկենտրոն ընդունվելուց հետո ինչ միջամտություն է իրականացվել, ինչ մասնագետներից կազմված թիմ է աշխատել Աֆիյանի հետ և այլն։

Առողջապահության նախարարությունից նշում են, որ բարձրացված հարցերը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի շրջանակում են, և տեղեկատվությունը չի կարող տրամադրվել նախաքննությանը չխոչընդոտելու համար։

Գերատեսչությունից նաև նշում են, որ հայցված տվյալները բժշկական գաղտնիք են։

Կայքի թղթակցի հետ զրույցում Սևանի բնակիչներից մի քանիսը դժգոհել էին նաև նրանից, որ շտապօգնությունը շատ ուշ է տեղ հասնում, քանի որ բավարար քանակի մեքենաներ չկան։ Նախարարությունից հայտնում են, որ Սևանի բժշկական կենտրոնի շտապ բժշկական օգնության ծառայությունում առկա 5 շտապ օգնության մեքենաներից գործում են 4-ը։

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am