Ադրբեջանցիներն ավերել են օկուպացված Հադրութի Մոխրենես գյուղը

Monument Watch-ը ահազանգում է․

Համաձայն արբանյակային լուսանկարների (նկ. 1), ադրբեջանական կողմը ավերել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը: Ավերված են գյուղի տների մեծագույն մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլն:

Դեռևս 2022 թվականին Ադրբեջանն ավերել էր գյուղի Սուրբ Սարգիս Ադրբեջանը ոչնչացրել է Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին: Մոխրենես գյուղը և շրջակայքը հարուստ են հուշարձաններով: Մոխրենես գյուղի տարածքում հաշվառված են ավելի քան 20 հուշարձաններ, գյուղի մոտ է գտնվում հայտնի ‹‹Օխտը դռնի›› վանքը: Ոչնչացման գործողությունների հետևանքով ուղղակի վտանգի տակ են հայտնվում գյուղի շրջակայքում գտնվող հուշարձանները:

2021 թվականից սկսած օկուպացված Արցախում ադրբեջանական կողմի իրականացվող մեծածավալ ճանապարհաշինարարական, ենթակառուցվածքային աշխատանքների հետևանքով Արցախի բազմաթիվ գյուղերում կատարվում էին մեծածավալ ավերումներ: Ռիսկային գոտում են հատկապես Հադրութի շրջանի գյուղերը և դրանց հարակից տարածքները, ինչը պայմանավորված էր Շուշի տանող երկու նոր ճանապարհների, դրանց սպասարկող ենթակառուցվածքների կառուցմամբ, երբ ավերվում էին հսկայական տարածքներ ճանապարհների անցկացման, ինչպես նաև շինտեխնիկայի, սպասարկող անձնակազմի, շինարարական նյութերի և թափոնների կուտակման համար: Հաճախ տարաբնույթ ինժեներական հարցերը լուծվում էին ի հաշիվ հայկական գյուղերի կամ դրանց տների ավերման https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանական-ճանապարհները-և-վտանգ/: Մոխրենես գյուղի ավերումը թերևս հենց այս միտումնավոր գործողությունների հետևանքն է:

Մեր արձագանքը

Մոխրանես գյուղի ենթակառուցվածնքների և մշակութային հուշարձանների ոչնչացումը փորձելով դիտարկել մշակութային ժառանգության լայն հայեցակարգի շրջանակներում, պետք է նշենք, որ այս դեպքում հարձակման են ենթարկվել թե՛ նյութական կառույցները և թե՛ ոչ նյութական ժառանգությունը, այդ թվում ավանդույթները, պատմությունները, մարդկանց կենցաղավարման մշակույթը։ Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված մշակութային ժառանգության 21-րդ դարի ռազմավարության փաստաթղթում ժառանգությունը սահմանվում է հետևյալ կերպ․ «Մշակութային ժառանգությունը ընդգրկելով նյութական և ոչ նյութական հարթությունը, հմտությունները, «իմանալ-ինչպես»-ը, պատկերացումները, վերաբերմունքն ու այլ տարրեր, անքակտելիորեն կապված է դրա համատեքստի և այն բնական ու մշակութային միջավայրի հետ, որտեղ այն ձևավորվել է (Recommendation of the Committee of Ministers to member States on the European Cultural Heritage Strategy for the 21st century, (Adopted by the Committee of Ministers on 22 February 2017 at the 1278th meeting of the Ministers' Deputies),p․ 3): Ուստի, Արցախի մշակութային ժառանգության ցանկացած ոչնչացում ոչ միայն տվյալ արժեքի ֆիզիկական կորուստին է հանգում, այլև վնասում է ՝ ինքնությանը, խաթարում բնական միջավայրը և էապես վնասում արցախահայերի մշակույթի իրավունքը։ Արցախի ժողովրդին՝ իր բնիկ տարածքից բռնի հեռացնելը, իր իսկ ժառանգության հետ հաղորդակցվելու, իր համայնքի մշակութային կյանքում ներդրում ունենալու, ժառանգությունը կենսունակ պահելու և այն սերունդներին փոխանցելու հնարավորության չեզոքացումը կամ բռնի տեղահանությամբ կասեցումը էական խոչընդոտ է ինքնության պահպանության համար և վերստեղծման համար։

Գյուղի ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները https://monumentwatch.org/hy/2021/12/23/հաագայի-միջազգային-դատարանի-որո…։ Գյուղին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում է․ ինչ են ասում վանաձորցիները (video) Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Դու՛ ես պատերազմի մեջ ներքաշել, դու՛ ես բանակցությունները տապալել․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում. բրիտանական Financial Times Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ Ի կատարում դատարանի 27.12.2024թ․ վճռի (հերքում) Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները Ցինիկ, ղզիկ, երկրի վարչապետը բա՞ մի քիչ ամոթ չունենա, վաղն էլ ուրիշ մատով նշան ցույց կտա․ կոտայքցի (video) Նիկոլը սպառնում է դառնալ ամեն մեկի տան պրոբլեմը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, չափալախդ ստացել ես, հիմա ու՞մ վրա ես հիստերիկանում»․ Տիգրան Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am