Ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության. «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրինություն

2022 թվականի նոյեմբերին 5-րդ ալիք հեռուստաընկերության կողմից հայց է ներկայացվել Դատարան՝ ընդդեմ ԱԺ ՔՊ-ական պատգամոր Խ․ Սուքիասյանի, ով հեռուստաընկերության գործարար համբավն արատավորող, զրպարտչական արտահայտություններ էր արել։


Խ․ Սուքիասյանը հրապարակայնորեն տեսախցիկների և մի շարք լրագրողների առջև 5-րդ ալիքի լրագրողին ասել էր, թե 5-րդ ալիքը, որը, ի դեպ, ՀՌԱՀ-ի կողմից հեղինակազորված լրատվական է, հեռուստաընկերություն կոչվելու իրավունք չունի։ Պատգամավորի՝ որևէ փաստով չհիմնավորված, այս արտահայտությունները ակնհայտորեն դուրս են Սահմանադրությամբ և միջազգային կոնվեցիաներով երաշխավորված անձի պատվի և բարի համբավի անձեռնխելիության իրավունքի սահմաններից։

Պատգամավորի զրպարտչական արտահայտությունները հերքելու պահանջով 5-րդ ալիքի կողմից հայց էր ներկայացվել առաջին ատյանի դատարան, որը շուրջ 9 ամիս տևած դատաքննությունից հետո մերժել էր հայցը այն պատճառաբանությամբ, թե իբրև չի ապացուցվել, որ 5-րդ ալիքը և ալիքի իրավաբանական անունը, այն է՝ «Շարկ» ՍՊԸ-ն, նույնական են։


Վճիռը հեռուստաընկերության կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, մակագրվել դատական կազմի, այնուհետև դատավորը՝ սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ կապված դատավորի անաչառությունը կասկած հարուցող փաստով, այն է՝ իր և Խ․ Սուքիասյանի միջև ազգակցական հարաբերությունների առկայությամբ, ինչից հետո գործը վերաբաշխվել է նոր դատական կազմի և շուրջ 7 ամիս քննված վերաքննիչ բողոքը մերժվել է վերաքննիչ դատարանի կողմից․ այս անգամ ոչ թե առաջին ատյանի դատարանի բերած այն հիմքով, թե իբրև հաստատված չէ Շարկ ՍՊԸ-ի և 5-րդ ալիքի նույնական լինելու հանգամանքը, այլ հենց Խ․ Սուքիասյանի ներկայացուցչի բերած հիմնավորմամբ, թե Խ․ Սուքիասյանը մտադրություն չի ունեցել զրպարտելու 5-րդ ալիքին։ Արդյունքում, վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, միևնույն ժամանակ ներկայացվել է միջնորդություն բողոքաբերին վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ՝ կապված պետական տուրքերի արժեքների շեշտակի բարձրացման հետ (նման մոտեցումը ԶԼՄ-ների դեպքում միջազգային փորձում տարածված է)։ Ինչի կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 16-ին ստացվել է վճռաբեկ դատարանի որոշումը՝ բողոքաբերին պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու միջնորդությունը մերժելու մասին։

Փաստորեն, տվյալ դեպքում ՀՀ-ում արդարադատություն իրականացնող միակ մարմինը՝ դատարանը, 2022 թվականին ծագած ակնհայտ վեճի վերաբերյալ 2024 թվականի հուլիսին դեռևս պետական տուրքի վճարման հիմքով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքն է սահմանափակում։ Հատկանշական է, որ եթե այս վեճի վերաբերյալ 2022 թվականից սկսած իրավամբ արդար դատաքննություն իրականացվեր, այժմ ՀՀ-ում չէր արձանագրվի պատգամավորների կողմից՝ այդ թվում նաև նույն Խ․Սուքիասյանի, լրագրողներին թիրախավորելու միջոցով հասցեական կամ անհասցե անձանց պատվի և բարի համբավի անձեռնմխելիությունը ոտնահարելու ամենաթող մշակույթ։

Ներպետական ատյանների՝ արդարադատություն իրականացնելուց խուսափելու պայմաններում Հեռուստաընկերությունը արդար դատաքննության իրավունքի պաշտպանության նպատակով կարող էր դիմում ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն 5-րդ ալիք հեռուստաընկերության գործունեության նպատակներին, 5-րդ ալիքի առաքելությանը դեմ է ՀՀ-ի դեմ միջազգային ատյան գանգատ ներկայացնելը։

«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրինություն

դիտվել է 379 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am