Մոտ ապագայում ասելու է, որ պետք է ադրբեջանցիներին հետ ընդունել Հայաստան. Դավիթ Կարապետյան

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրճվանք-զվարճանք-խնջույք-խրախճանք ու ոչ մի պատկառանք…

Խախանդություն թե՞ խաղաղություն…

Այն, որ հարաբերական անդորր է՝ փաստ է:

Բայց անդորրը հարաբերական է:

Քանզի նոր պատերազմի հավանականությունը ակնհայտ է, այն չեղարկելու, չեզոքացնելու ռեսուրսներն ու գործիքակազմն էլ բացակայում է:

Հետևաբար, այս ամենն ու արհավիրքների հավանականությունն աչքի առաջ՝ ժողովուրդը գիտակցաբար ու անգիտակից, կամա թե ակամա, կարծես սոցիալական հիշողությունից զուրկ տրվում է ինքնահոս օրով ապրելուն, որտեղ գերակշռում է՝ «մեկ անգամ ենք ապրում, վայելենք որքան հնարավոր է», «моя хата с краю», ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ, Ստոկհոլմյան սինդրոմ, անոմալ ապատիա, տաշի-տուշի, հրճվանք-զվարճանք-խնջույք-խրախճանք վիճակները:

Ու այս պահին, ոչ այլ ինչ է եթե ոչ՝ «пир во время чуми»…

Ազգը (ավելի ճիշտ՝ ժողովուրդ-սոցիումը) անպատճառ ու անառիթ «ափրցփր ցնծում-ցկցկում է»:

Ամենուր մի խինդ, ուրախություն, խանդավառություն է:

Խաղաղության «ատմասկայով» հույս վաճառող ու հանգստություն բաժանող իշխանավորներն ապահովել են օրվա «վարդագույն խախանդությունն» ու այդ շրջանակներում, կոծկելով մեր թշվառ ու ամուլ վիճակը, «ֆեստիվառներով» ազգին թմբիրի ու ռելաքսի մեջ են պահում, իրենք էլ դրանից կատարսիս ապրում:

Ի՞նչ սթափվել, ինքնակազմակերպվել, երկրի անվտանգային իմունիտետը բարձրացնել, ժողովրդին ամեն դեպքում ցանկացած հավանական ու անհավանական սցենարի նախապատրաստել:

Չէ՛, ամեն ինչ «OK» է, հարցերը լուծված են, խնդիրները վերացված, խրախուսանք-պարգևավճարները տրված, ժամավճարով մասովկայի դերասան, իսկ այսօր պատգամավոր դարձած աներձագ Հրաչը, պատգամավորի աշխատանքով 6-րդ տարում 8-րդ տունն առել է, հայտարարագրում էլ բարեխղճորեն նշել, տարածքային կառավարման նախարարի թոշակառու մոր 230 հազար դոլարանոց տունը պատրաստ է, երկրի ղեկավարությունն էլ «բիրիքով» արձակուրդային վոյաժների, «կայֆ ու կայծերի», ձեռքի հետ էլ՝ «բիզնես տասովկեքի», ռեկետ-բանկետների» մեջ է:

Ասում են՝ լավ ապրելու համար մարդուն շատ բան պետք չէ.

Ընդամենը անհրաժեշտ է 45 միլիոն եվրո նոր վարկ վերցնել, արտաքին պարտքը թեթև ձեռքով 13 միլիարդի հասցնել, օրական 4200 դոլար՝ կառավարական ամառանոցում ապրողների կենցաղի համար ծախսել, տունուտեղով հաճախ ճամփորդությունների գնալ, կնոջ համար Քոչարյանի «Տոյոտա Երևանից» 150 հազար եվրոյանոց Lexus գնել, բայց շարմ ու ձևի ճամար հեծանիվ քշել, ունենալ կին, որն ամուսնուց հետ չմնալով Հայաստանում գործող ավելի քան հարյուր բիզնեսներից յուրաքանչյուրից մի քանի տասնյակ միլիոն դրամ «բարեգործական ծրագրերին աջակցելու ակնկալիքով» գումար կարող է պահանջել, չտվողներին տույժ ու տուգանքի, աննախադեպ ստուգումների ու ճնշումների ենթարկել, մեկ-մեկ էլ տիկ-տոկում չտես-գյորմամիշություն, մի խինդ ու ուրախություն տեղադրել…

Ասում են նաև, որ ինչ էլ անում են, լավ են անում, «ապաշքյարա» են անում, չուզողների աչքն էլ հանում են:

Որ արածներն էլ կոռուպցիա, թալան ու դիրքի չարաշահում չէ, ինչ էլ հետ ենք գցել, իրենց հասնում է:

Բա հո նախկինների պես չէին «տիխարյա», աչքից հեռու երկիրը թալանի:

Մարդիկ՝ թղթով-թամասուքով, օրենքի տառով են հարստանում ու կապիտալ դիզում:

Ինչևէ, քանի կա նման երկրի ղեկավար, այս ամենը հանդուրժվելու է:

Քանի կա նման ղեկավար Հայաստանն իրական ու արժանապատիվ խաղաղություն չի ստանալու:

Երկիրը շարունակելու է ապրել ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն ռեժիմում:

Քանի կա նման բախտախնդիր-պատեհապաշտ ղեկավար և նման ռազմաքաղաքական ղեկավարություն, Հայաստանը մարտունակ ու դիմագրավող, արտաքին վտանգները չեզոքացնող, սեփական անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունն ապահովող բանակ չի կարող ունենալ:

Եթե դեռ կան մարդիկ, որոնք հավատում են, որ նման դիլետանտ-դեմագոգ ղեկավարի ու նրա պնակալեզ մանկլավիկների մնալով Հայաստանի համար կարող է լավ լինել, ապա վիճակը տխուր է, ցավալի։

Նրան հավատացող «կտակերների» համար կա մի նոր համոզիչ «սյուրպրիզ».

ոչ հեռու ապագայում նրանց կուռք-իդոլը ցինիկաբար ասելու է, որ պետք է քարերը փեշերից թափել, ադրբեջանցիներին հետ ընդունել Հայաստան ու որպես քույր ու եղբայր համատեղ նրանց հետ ապրել։

Դրա առաջին սերիան Տավուշում նկարվել է.

երբ առաջարկում էր ուրախանալ, որ ադրբեջանցիները մեզ հարևան են դարձել ու որ նրանց հետ բիզնես կարող ենք անել:

Իսկ այն մարդիկ, ովքեր դեմ են լինելու այս «մարդասիրական» առաջարկին, հռչակվելու են ռասիստներ ու ֆաշիստներ:

Ինչևէ՝ դառը, ողբերգական իրականությունն այսպես է լինում:

Խելքի՞ գալ, ուշքի՞ գալ, սթափվել…

Որ ի՞նչ, հարմարված ապրում ենք էլի…

Ծաղրածուին վստահող ժողովուրդը դատապարտված է ապրել կրկեսում»:

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև Գոռ Հակոբյանի կինը նոր լուսանկարներ է հրապարակել Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են» Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը «Արդար ՔՎԵ»-ն կոչ է անում քաղաքական ուժերին նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան ՊՆ խիստ զգուշացնում է Թուրքիան Կիևի համար շարունակում է մնալ անփոխարինելի գործընկեր Սպասված դիմակայություն. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմ Հղի կնոջ մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյան մասին նոր մանրամասներ Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություն վարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Ուգանդայում Էբոլա տենդով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է․ Կարապետյան ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրի Սոֆի Դևոյանը վնասվածք է ստացել Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am