Ծայրահեղ շոգը Եվրոպայում տարեկան 175 000 մարդու կյանք է խլում. ԱՀԿ

Տապի հետ կապված մահացության մակարդակը վերջին 20 տարվա ընթացքում 30%-ով աճել է Եվրոպայի 53 երկրներում, իսկ տապի պատճառով մահացողների տարեկան թիվը գերազանցում է 175 000-ը։ Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։


Նշվում է, որ տարածաշրջանի 53 երկրներում 2000-2019 թթ. ընկած ժամանակաշրջանում տապի պատճառով տարեկան մահացել է ավելի քան 175 000 մարդ։ Աշխարհում այս ցուցանիշը կազմել է շուրջ 489 000 մարդ, Եվրոպայի բաժինը կազմել է 36 %: Ցուցանիշը մեծանում է տարածաշրջանի գրեթե բոլոր այն երկրներում, որտեղ մոնիթորինգ է իրականացվում:

Տարածաշրջանում օդի ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային միջին ցուցանիշից մոտավորապես կրկնակի ավելի արագ։ Դիտարկումների պատմության ընթացքում երեք ամենատաք տարիները գրանցվել են 2020 թվականից ի վեր, իսկ 10 ամենատաք տարիները՝ 2007 թվականից ի վեր ընկած ժամանակահատվածում:

Կլյուգեն հիշեցնում է, որ «ծայրահեղ բարձր ջերմաստիճանները խորացնում են քրոնիկական հիվանդությունները, ներառյալ սրտանոթային, շնչառական և ուղեղի անոթային հիվանդությունները, շաքարախտի հետ կապված հիվանդությունները»: ԱՀԿ-ի տարածաշրջանային տնօրենը ռիսկի խմբերին խորհուրդ է տալիս զով պահել բնակարանը, տնից դուրս գալիս գտնվել ստվերում, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից օրվա ամենաշոգ ժամանակ և պահպանել հեղուկի հավասարակշռությունն օրգանիզմում՝ զերծ մնալով քաղցր, ալկոհոլային կամ կոֆեին պարունակող ըմպելիքներ օգտագործելուց:

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Ավինյանի «ընթերցանությունը» 54 մլն դրամ է արժեցել Չեմ բացառում, որ Ալիեւ-Փաշինյան զույգն այս հարցում գործում է պասերով․ Շարմազանով Փաշինյանին պետք է շատ ուղիղ հարց տալ (video) Բնակապահովման այդ ձախողված ծրագրի փոխարեն թող սոցիալական կառուցապատում անեն ու արցախցիներին ոչ թե սերտիֆիկատ կամ փող տան, այլ ՝ բնակարաններ. բռնի տեղահանված ուսանող 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Սպիտակի մոտ. ցնցումները զգացվել են 6 մարզում, ինչպես նաեւ Երեւանում Պուտինը նոր պայման է առաջադրել Ուկրաինայի հարցով բանակցություններում Քաղաքացիներին վիրավորող Ավտոբուս ՓԲԸ-ում տնօրինություն գոյություն չունի․․․ բոյկո՛տ Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկումը կարող է ազդել տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա. Դավթյան Նախկին ռեժիմի մնացորդները պետք է նախաձեռնեն և վայր դնեն զենքերըю Սիրիայի նախագահ Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է ապրել՝ շարունակելով իր արժեհամակարգի համար պայքարը․ Բեգլարյան Անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում ապօրինի պահվող հայերի հետ կապված իրավիճակը. Արմեն Գևորգյանի կոչը՝ ԵԽԽՎ նախագահին Այսօր, երբ մեր երկիրը ծանր մարտահրավերների առջև է, կանայք սրբազան արժեքներով պիտի կրթեն զավակներին. Գարեգին Բ Ի՞նչ են ասել կալանավորները Սրբուհի Գալյանին Հայաստանում ավելի քիչ է լինում, քան Եվրոպայում Կրակոց՝ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում. կա վիրավոր Խարդախություն՝ բանկային քարտի միջոցով Հայաստանը կարոտ է մնացել ազգային-ազատագրական պայքարի նվիրյալների․ Արմեն Այվազյան Սերժ Սարգսյանի քննիչն ու դատախազը բացասական եզրակացություն են ստացել «Ուրարտու» համալսարանում հայտնաբերվել է տղամարդու դի Լրագրողը դիմել է «Հանրային հեռուստաընկերության» ղեկավարությանն ու «Լուրեր»-ի պատասխանատուին Տժժացեք ընկերներ, ձեր խոստացած «խաղաղության խաչմերուկի» բացման ժամկետի ավարտին քիչ է մնացել․ Գևորգ Թոսունյան «Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկը կուսակցություն է ստեղծում Ռուբեն Վարդանյանը չպետք է թույլ տա, որ հատվի անդառնալիության կետը․ ադրբեջանագետ Սպիտակցի Հայկոյի որդու քրեական գործով որոշում կհարապարակվի Ինչից է նեղացել Եղիշե Կիրակոսյանը. Փաշինյանի հետ լուրջ տարաձայնություններ է ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 4-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը (քաղաքագետ) Մարտի 4-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am