Հայաստանը պետք է զրկի Ադրբեջանին իր ֆինանսական հոսքերից. Արշակ Կարապետյան
«Իմ պատկերացրած խաղաղությունը այն է, որ որսից Հայ ազգը պետք է դառնա որսորդ և մենք պետք է թելադրենք, այլ ոչ թե մեզ։ Հանրապետության կառավարությունը պետք է զրկի Ադրբեջանին իր ֆինանսական հոսքերից, որի մասին ես բազմիցս ասել եմ։ Նկատի ունենալով մեր հզոր ռազմական տեխնիկան՝ ինչու կրակ չի բացվում նավթամուղերի վրա։ Երբ այդ ամենը տեղի ունենա և հակառակորդ կողմի ֆինանսական ամբողջ հոսքերը կվերահսկենք մենք, այդ ժամանակ էլ մեր նախընտրած պայմաններով կկապվի խաղաղության պայմանագիրը։
Մտածել է պետք, իսկ մնացածը թողնում ենք ժողովրդի դատողությանը։ Մենք պետք է լինենք նախաձեռնող և վճռական, որպեսզի ապահովենք մեր երկրի անվտանգությունը և բարեկեցությունը։ Միայն այդ դեպքում կարող ենք հասնել իրական խաղաղության և կայունության»։
Արշակ Կարապետյան
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր