Օ’Բրայենը խոստովանեց, որ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» խաբեության շղարշ է Հայաստանի ժողովրդին մոլորեցնելու համար

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Սենատի արտաքին գործերի կոմիտեում հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ նոր ցամաքային երթուղիների ստեղծումը:

Այսինքն, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ հայտարարում է, որ Անդրկովկասյան տարածքում իր երկիրը պետք է ամեն ինչ անի, որ Հյուսիս-Հարավ ուղին չաշխատի:

Օ'Բրայենի հայտարարությունը բացահայտում է, որ ԱՄՆ-ն բացահայտորեն շահագրգրված չէ, որպեսզի Հայաստանով և Վրաստանով գործի Հյուսիս-Հարավ ուղին:

Ավելին, ամերիկյան պաշտոնյան չի էլ թաքցնում, որ իր երկիրը շահագրգրված է, որպեսզի Հայաստանով գործի բացառապես, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը»: Արդեն բաց է ասվում, թե ինչու Նիկոլ Փաշինյանը վիժեցրեց Ռուսաստանի ջանքերը՝ բացելու տարածաշրջանի կոմունիկացիոն կապերը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Փաշինյանի «հերոսական պայքարը»՝ զանգեզուրյան միջանցքի դեմ, ուներ իրականում մեկ նպատակ՝ որպեսզի այդ միջանցքը վերահսկի ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան:

Փաշինյանը չի կարող դա հրապարակավ հայտարարել: Փոխարենն իր տեղը դա բացահայտում է Օ'Բրայենը:

Դրանից հետո պարզ է դառնում Փաշինյանի այսպես կոչված «խաղաղության խաչմերուկի» ողջ խաբեությունը:

Փաստացի Փաշինյանը պատրաստվում է Հայաստանը դարձնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև «տարանցիկ պրոկլադկա», բայց վախենում է դրա մասին հրապարակավ խոստովանել: Հասկանալի է, որ դրանից հետո Հայաստանի՝ որպես պետության, գոյության իմաստը կվերանա: Դա պարզ է նույնիսկ շարքային քաղաքական փորձագետի համար:

Ահա թե ինչու է անհրաժեշտ, որպեսզի փչացվեն հայ-ռուսական հարաբերությունները, ինչին հետևողականորեն ձգտում է Նիկոլ Փաշինյանը:

Այս ամենից հետո, էլ ի՞նչ է պետք՝ ապացուցելու համար, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում գործում է հակապետական գործակալ, ով դավաճանում է երկրի շահերը:

Եթե այս ամենից հետո երկրում չի գոյանում ընդդիմադիր կենտրոն, որը կվռնդեր դավաճանին երկրի ղեկավար պաշտոնից, նշանակում է՝ Հայաստանը փլուզվելու է՝ որպես պետություն, իսկ այստեղ ապրող բնակչությունը ենթարկվելու է նոր ցեղասպանության: Սակայն, այս դեպքում սրա միակ և գլխավոր մեղավորը կլինի հայ ժողովուրդը՝ իր չկայացած վերնախավով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 301 անգամ
Լրահոս
ԵՄ-ի արագ արձագանքման խումբը Հայաստան կգա ապրիլի սկզբին 11 հազար դոլարի դիմաց զինվորին 3 տարով տարկետում են տվել. ՊՆ պաշտոնյա անձին մեղադրանք է առաջադրվել. Արմլուր ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման. Շարմազանով Լեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պաասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին Ալիևը Փաշինյանին նորից գցել է ողորմելի վիճակի մեջ․ի՞նչ աղետ է սպասվում առաջիկայում․Դավիթ Ջամալյան (video) Թրամփը Իսրայելին ճնշում է․ զգուշացրել է՝ կպայթի, եթե․․․ Բոզոյան (video) Մկրտիչ Սրբազանին ազատ արձակեցին՝ պայմանով․․․ (video) Փաշինյանն ամենապաշտպանվածն է․ Մկրտիչ Սրբազանին ինչու՞ եք պահում կալանքի տակ․ Արա Զոհրաբյան (video) Ռոբերտ Քոչարյանն իր սառնասրտությամբ անելու է այդ քայլը․ քաղաքացի (video) Մկրտիչ Սրբազանն ազատ արձակվեց Պետք է Քոչարյանի շուրջը համախմբվենք, որ փրկվենք․ քաղաքացիներ (video) Մոսկվայում Իրանի դեսպանը հերքել է Մոջթաբա Խամենեի՝ Մոսկվայում գտնվելու մասին լուրերը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհների պատճառով վնասվել է 108 պատմական հուշարձան Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին Անվավեր ճանաչվեց Հանրային ռադիոյի տնօրենի ևս մեկ ապօրինի որոշում Վախկոտնե՛ր, ուշադիր լսե՛ք․ սա սադրանք չէ, ինչպես դուք եք ասում․ Աննա Գրիգորյան (video) ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ Սուրենյանց Սասունը բացահայտել է Նիկոլի սարսափելի դավաճանությունը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը #ՈՒՂԻՂ․ «ՔՊ-ի այլասերված ոհմակը վերջին ամիսներն է ապրում»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Սահմանապահ Վարդենիսն ու շրջակա գյուղերը դատարկվում են․ վտանգը մոտենում է մայրաքաղաք (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am