Օտարերկրյա ներդրումների առումով Հայաստանում կատաստրոֆիկ վիճակ է

168.am-ը գրում է. Իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների առումով Հայաստանում կատաստրոֆիկ վիճակ է։ Իշխանությունները համաշխարհային մակարդակի աճերից են խոսում, իսկ ներդրումներ չկան։ Ներդրումները կտրուկ նվազել են։

Նվազել են՝ ինչպես ընդհանրապես ներդրումները, այնպես էլ՝ ուղղակի ներդրումները։
Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են գրեթե 131 մլն դոլարով։

Ուղղակի ներդրումների զուտ հոսքերի կրճատումն անցնում է 73 մլն դոլարից։

Բացարձակ փոփոխությունը ներդրումների դեպքում նախորդ տարվա համեմատ բացասական է 230 մլն դոլարով, ուղղակի ներդրումների դեպքում՝ ավելի քան 181 մլն դոլարով։

Ներդրումային իրավիճակը վերջին տարիներին Հայաստանում, իհարկե, միշտ էլ մտահոգիչ է եղել։ Անցած ամբողջ տարվա ընթացքում իրական հատվածում կատարվել էին ընդամենը 353 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ։

Այս տարի, ինչպես տեսնում ենք, այդ չնչին ներդրումներն էլ են կրճատվել։

Իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի օտարերկրյա կապիտալը հեռու մնա Հայաստանի տնտեսությունից։

Օտարերկրյա կապիտալը Հայաստանում իրեն անվտանգ չի զգում, ու դա է հիմնական պատճառներից մեկը, որ կապիտալը չի գալիս Հայաստան։ Եվ ոչ միայն չի գալիս, այլև դուրս է գնում։ Երասխի մետալուրգիական գործարանի հայտնի օրինակը բավական է, որպեսզի օտարերկրյա ներդրողները խուսափեն Հայաստանում ներդրումներ կատարելու գայթակղությունից։

Այնտեղ ենք հասել, որ իշխանությունները նույնիսկ մեր երկրի սուվերեն տարածքում չեն կարողանում ապահովել ներդրումների անվտանգությունը։

Բայց խնդիրը միայն արտաքին անվտանգությունը չէ։

Վերջին տարիներին իշխանությունների ջանքերով Հայաստանի անունը շատ հաճախ է շոշափվում միջազգային արբիտրաժային դատարաններում ներկայացվող գործերի շրջանակներում։ Օտարերկրյա ներդրողները մեղադրում են իշխանություններին՝ իրենց իրավունքները, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, ոտնահարելու ու խախտելու համար։

Հսկայական, ընդհուպ՝ միլիարդ դոլարը գերազանցող գումարների հայցեր են ներկայացնում։

Երբ տարբեր մութ գործարքների արդյունքում կառավարությունը փայ է ստանում օտարերկրյա կապիտալով Հայաստանում գործող հայտնի ընկերություններում, երբեմն անմիջապես սեփականության իրավունքի փոփոխության ժամանակ, դա չի կարող չանհանգստացնել պոտենցիալ ներդրողներին։

Այս ամենն ուղղակի ազդեցություն է թողնում երկրի ներդրումային միջավայրի ու պոտենցիալ ներդրողների մտադրությունների վրա։ Թեև դա իշխանություններին կարծես չի էլ հուզում։

Իրենց քաղաքական նպատակների համար պատրաստ են գնալ ամեն ինչի։ Կարևոր չէ, թե հետագայում դրանք ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ, ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ ու իրենց արկածախնդրության պատճառով ինչպիսի՞ մեծ տուգանքների տակ կարող է հայտնվել երկիրը։

Այս տարի Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների զուտ հոսքերի ամենամեծ կրճատումը տեղի է ունեցել Վիրջինյան կղզիներից և Արաբական Էմիրություններից։ Անցած տարի մի գործարքի արդյունքում Էմիրություններից 100 մլն դոլարի կարգի ներդրումներ էին կատարվել, համաշխարհային մակարդակի իրադարձություն էին սարքել, վերակողմնորոշումներից ու այլ երկրների հետ գործընկերային հարաբերությունների վերափոխումներից էին սկսել խոսել։

Վիրջինյան կղզիներից կատարված ներդրումների կրճատումը գրեթե ամբողջությամբ վերաբերում է մետաղական հանքաքարի արդյունահանմանը։

Դրա հետևանքով էլ ներդրումների զուտ հոսքերը մետաղական հանքաքարի արդյունահանման մեջ պակասել են, չնայած արդյունաբերության այս ճյուղը շարունակում է մնալ տնտեսության այն եզակի հատվածներից մեկը, որտեղ դեռ ներդրումներ են գեներացվում։ Այդպիսի ճյուղերը Հայաստանի տնտեսության մեջ շատ քիչ են։ Քչերից մեկն էլ էներգետիկան է, որտեղ ուղղակի ներդրումների զուտ հոսքերն այս տարի եղել են գրեթե 25 մլն դոլարի կարգի։ Դրանք ստացվել են գերազանցապես Ռուսաստանից և Ֆրանսիայից։

Ներդրումների բավական մեծ կրճատում է տեղի ունեցել մանրածախ առևտրում։ Դա բաժին է ընկել մեծամասամբ մեկ երկրի, և այդ երկիրը եղել է Արաբական Միացյալ Էմիրությունները։

Հեռահաղորդակցության ոլորտում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը՝ ավելի քան 100 մլն դոլարով, ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ 42 մլն դոլարով պակաս են եղել։ Ուղղակի ներդրումների կրճատումը տեղի է ունեցել բացառապես կիպրական ներդրումների հաշվին։

Շատ դեպքերում Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումները նույնիսկ իրական ներդրումներ դժվար է համարել, որովհետև դրանք պարզապես սեփականատիրական իրավունքի փոփոխության արդյունք են լինում։ Մի սեփականատիրոջը փոխարինում է մեկ ուրիշը։ Նման գործարքների դեպքում շրջանառվող գումարներն ընդունված է համարել ներդրում, բայց դրանք ուղիղ իմաստով ներդրումներ չեն։

Երբեմն հենց այսպիսի «ներդրումներ» են կատարվում Հայաստանում։ Դրա համար տնտեսության տեխնոլոգիական իրավիճակը մեր երկրում այդքան անմխիթար է։

Իրական ներդրումներ, որոնք կարող էին նպաստել տնտեսության վերազինմանն ու արտադրողականության բարձրացմանը, գրեթե չեն կատարվում։ Պատճառները շատ են՝ կապված անվտանգության, պատերազմի վտանգի, անկայուն միջավայրի, բազմաթիվ այլ հանգամանքների հետ։

Քանի դեռ իշխանությունները շարունակում են երկիրը տանել այսպիսի փորձությունների միջով, ներդրողները չեն գա Հայաստան։ Ավելին՝ կգնան նաև նրանք, ովքեր տարիներ առաջ չէին կարող անգամ մտքի ծայրով անցկացնել, որ կարող են մի օր հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ իշխանությունը, իր երկրի սուվերեն տարածքում, արտաքին ուղղակի ազդեցությունից չկարողանա պաշտպանել ներդրումների անվտանգությունը:

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am