Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն «ընտրվեց» ԱՄՆ քաղաքացի, Պրահայում 28 տարի ապրող ոմն Արմեն Քոլոյանը

Փաստացի Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենի միայն անունն ու ազգանունն է հայկական: Այս անձնավորության մնացած բոլոր գործոնները Հայաստանի հետ որևէ առնչություն չունեն: Մարդը ԱՄՆ-ի քաղաքացի է, տասնյակ տարիներ ապրել է Հայաստանից դուրս, հանրությանը անհայտ անձ է, ով աշխատել է կամ աշխատում է ամերիկյան կառավարության կողմից ֆինանսավորվող «Ազատության» ռադիոկայանում:

Մի՞թե պարզ չէ, թե ինչու հենց նման անձնավորության պիտի տեսներ Փաշինյանը Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում:

Ընդ որում, պարզվում է, ռադիոյի ավելի քան 300 աշխատողները ցանկանում էին, որ տնօրենի պաշտոնը կրկին զբաղեցներ նախկին տնօրենը: Սակայն, քանի որ վերջինս հանդգնել էր քննադատել Փաշինյանին արտաքին քաղաքական որոշ հարցերի շուրջ, լիազորությունները ավարտվելուց հետո իշխանությունները նրանից որոշել էին ազատվել՝ «ըմբոստ» պահվածքի համար:

Եվ ամենահետաքրքիրը. «դեմոքրասիի» պայմաններում Հանրային հեռարձակողի խորհրդի յոթ անդամներից հինգը «քվեարկել էին» հենց Քոլոյանի օգտին: Իսկ նախկին տնօրենը, ում աջակցում էր ռադիոյի կոլեկտիվի մեծ մասը, չստացավ ոչ մի ձայն:

Սա՛ է Փաշինյանի իրական «դեմոքրասին», որտեղ կառավարվող մարդիկ պիտի լինեն հլու-հնազանդ ուսապարկեր, հակառակ դեպքում՝ պիտի հեռացվեն իրենց պաշտոններից:

Իսկ ռադիոյի նոր «տնօրենի» ցուցիչները ցույց են տալիս, թե ինչպես է Փաշինյանը «պայքարում», որ Հայաստանը չդառնա «ծայրագավառ»:

Սրանց մոտ ցինիզմն ու փարիսեությունը այն աստիճանի են հասել, որ նույնիսկ հիտլերյան Գերմանիայի պրոպագանդայի նախարար Գեբելսը նախանձից մի քանի անգամ շուռ է եկել իր դագաղում: Քանզի չէր պատկերացնի, որ «տաղանդավոր» աշակերտներ կունենար հեռավոր Հայաստանում՝ ի դեմս տարատեսակ փաշինյանների, որոնք այդ արվեստում անգամներով կարողացել են գերազանցել իրեն:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ.

Մեր բարեմաղթանքները Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ով 90-ականներին համարվում էր պարկեշտ անձնավորություն: Կարծում ենք, որ ինքը կհուշի հետաքրքրվողներին, թե ո՞ր պահից է ազնիվ մարդը փչանում: Եվ արդյոք դա կախվա՞ծ է փողի քանակից, թե՞ այլ գործոններ էլ են լինում:

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 860 անգամ
Լրահոս
Ռուսական բիզնեսը զգուշավոր է դարձել Հայաստանի նկատմամբ. Օվերչուկ #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, քո ընտանիքի բերած ժողովրդավարությունը բարձ է, որը խեղդում է հայ ազգին․ Իշխանյան (video) Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. բարբարոս ցեղերն ավելի բարձր աստիճանի պետական մտածողություն ու արժանապատվության զգացում ունեին. քաղաքագետ «Նիկոլ ընտրած ժե՛խ, անբարոյական, տգետներ Նիկոլը վաղուց թքած ունի ձեր վրա» (video) Վաղը իմ շունը գա խոստանա վարկերը փակել, այս ժողովուրդը իրեն կընտրի (video) Լավ եմ արել․ Աննա՛, ձեր երեխաները պատասխան են տալու․ Ադիբեկյան (video) Մենք ապացուցելու ենք, որ իսկական ֆաշիստը Ալիևն է․ Արամ Սարգսյան (video) Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ «ստրատեգիական» համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Մահացել է Լալա Մնեյանը «Կարտոշկի սինդրոմը» Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ Անանյան Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ րևանի պետական միակ ծննդատունը փակվեց ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվար ամսին տեսակցել են Բաքվում պահվող գերիներին Panorama TV-ին հենց այդ պահին պետք է պահանջեր Աննայի ձերբակալությունը (video) Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը 4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Այ քոսոթնե՛ր, ո՞ւմ դեմ եք հոխորտում, մտածում եք բոլորը ձեր նման «գյադաներ» են (video) 1999թ–ին Վազգենի գերեզմանը ուրացողներն են հիմա ուրախանում գերիների սարսափելի վիճակից (video) Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ուշքի եկե՛ք, հայ ժողովո՛ւրդ, դուք չունեք ԱՄՆ և ԵՄ գնալու ճանապարհ (video) Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am