168.am-ը գրում է․ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության համար Քաղաքաշինության կոմիտեն կատարել է հրատապ մեկ անձ ընթացակարգով գնում։
Աշխատանքների իրականացման համար կոմիտեն «Օն դիզայն» ՍՊԸ-ին է հատկացրել 30 միլիոն 780.000 դրամ։
Պետգնումների armeps էլեկտրոնային համակարգում հրապարակված համապատասխան պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ մարզահամալիրի տեղակայման վայրը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանն է։
«Օն դիզայն» ՍՊԸ-ի մասին․ ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականի հոկտեմբերին և 2019 թվականից հիմնականում ոչ մրցակցային մեկ անձ, հրատապ մեկ անձ, գնանշման հարցում գնման ընթացակարգերով մասնակցել պետական գնումներին։
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքում գրանցված կազմակերպությունը պետական մասնակցությամբ իրավաբանական անձ է։
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը