Իրական պատճառը գտնվում է այլ հարթությունում. Ադրբեջանն ու ԱՄՆ-ն պահանջում են Փաշինյանից հենց դա

Լոնդոնյան համդիպման հավանակության մասին խոսվում էր դեռ մեկ ամիս առաջ, և վերջին պահին Փաշինյանի մերժումը՝ հանդիպել Ալիևի հետ, շատերի մոտ զարմանք առաջացրեց: Մանավանդ, որ ընդամենը շաբաթներ առաջ, նման հանդիպում եղել էր Գերմանիայում, կանցլեր Շոլցի նախաձեռությամբ:

Այն վարկածը, թե իբր Փաշինյանը չէր ուզում հանդիպել Ալիևի հետ Մեծ Բրիտանիայի վարչապետի միջնորդությամբ, մեղմ ասած՝ քննադատությանը չի դիմանում: Մանավանդ, որ այդ հարթակում Բրիտանիայի նորընտիր վարչապետն ընդամենը տեխնիկապես էր մասնակցելու այդ հանդիպմանը:

Իրական պատճառը գտնվում է այլ հարթությունում: Բանն այն է, որ Ադրբեջանը որպես, այսպես կոչված՝ «խաղաղ պայմանագրի» ստորագրման նախապայման, պահանջում է, որ Հայաստանը վերափոխի իր սահմանադրությունը, որտեղ պիտի չլինեն Ադրբեջանին տարածքային պահանջներով կետեր: Ադրբեջանի այս պայմանը ընդունվում է նաև ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների կողմից: ԱՄՆ-ի համար, գլխավոր խնդիրն է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի բոլոր վիճելի հարցերը, գոնե թղթի վրա վերանան, որպեսզի Փաշինյանը լեգիտիմ կարգով կարողանա հիմնավորել հայ հանրությանը, թե ինչու պիտի Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցությունից և մտցնել ամերիկյանի, իսկ իրականում՝ Թուրքիայի ազդեցության տակ:

Ադրբեջանը, տեսնելով ամերիկացիների այդ շահագրգրվածությունը, փորձում է անվերջ զիջումներ կորզել Փաշինյանից:

Վերջինս, սակայն ամբողջովին կորցրել է իր վարկանիշը Հայաստանում և հասկանում է, որ ցանկացած ընտրական գործնթացի պարագայում, նա կարող է կորցնել իր իշխանությունը:

Իսկ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն պահանջում են Փաշինյանից հենց դա. անցկացնել հանրաքվե և փոխել սահմանադրությունը:

Փաշինյանն այս իմաստով հայտնվել է ծանր երկընտրանքի առաջ. բավարարել ԱՄՆ-ի և Ադրբեջանի պահանջը, նշանակում է կորցնել իշխանությունը: Չբավարարել այդ պահանջը, նշանակում է՝ կորցնել վստահությունը ԱՄՆ-ի առջև և Ադրբեջանի համար լեգիտիմ հիմք ստեղծել նոր ագրեսիահի համար:

Փաշինյանին մնում է երկու տարբերակ.

Տարբերակ առաջին

- խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնության գալու, ինչը կնշանակի լեգիտիմ հիմք տալ Ալիևին նոր հարձակման համար: Այդ պարագայում, Հայաստանը կհայտնվի ամբողջովին անպաշտպան վիճակում և ադրբեջանական բանակը կարող է օկուպացնել Հայաստանի կեսը: Դրանից հետո հայկական փողոցը կսրբի թե՛ Փաշինյանին, և թե՛ իրեն իբր «տիտղոսային ընդդիմադիր» հռչակած շրջանակներին, որի արդյունքում, Հայաստանը կազատվի Փաշինյանից, Հայաստանի տարածքի կեսի կորստի գնով, ինչպես որ դա եղավ 100 տարի առաջ:

Դրա արդյունքում պատասխանատվության կենթարկվեն, ոչ միայն Փաշինյանն ու իր շրջապատը, այլև բոլոր նրանք, ովքեր եղել են փաշինյանական իշխանության հենարանը, քանի որ հայկական վրեժը հնարավոր չի լինի կանգնեցնել իրավական հարթակներով:

Տարբերակ երկրորդ

Այս տարվա նոյեմբերին Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը չի կարող դուրս գալ ռուսական կառույցներից և բնականաբար, չի կարող ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործնկերության աստիճանի:

Այս պարագայում հարց կարող է առաջանալ, թե ինչպիսի ճակատագիր կունենա հայ-ադրբեջանական գործնթացը:

Եթե այստեղ էլ Փաշինյանը «հանկարծակի հիշի» նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները, և համաձայնի, որ հայ-ադրբեջանական գործընթացում առանց միջնորի չի կարող առաջ ընթանալ և նույնիսկ ակտիվացնի ռուսական կողմին, ապա այստեղ ճգնաժամը փոքր ինչ, գոնե ժամանակավոր, կարող է մեղմվել, և բոլորի համար պարզ կդառնա, որ Փաշինյանը, Բայդենի օրինակով, պիտի քայլ կատարի և խոստովանի, որ իր ողջ ռազմավարությունը ամբողջովին տապալվել է:

Դրանից հետո Հայաստանի քաղաքական հարթակը կունենա նոր կոնֆիգուրացիա իր նոր տիտղոսային իրական ընդդիմությամբ, իսկ ինքը՝ Փաշինյանը կարող է ստանալ քաղաքական «հումանիտար միջանցք»՝ խաղաղ հեռանալու համար ոչ միայն իշխանությունից, այլև երկրից, ինչպես ժամանակին, այդպիսի միջանցք ստացավ Սաակաշվիլին:

Ընտրությունը Փաշինյանինն է, թե որ տարբերակը գերադասի՝ դրանից բխող հետևանքներով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Zham.am

 

դիտվել է 861 անգամ
Լրահոս
«Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ամուսնալուծությունից հետո Իմ քայլը հիմնադրամը ասոցացվո՞ւմ է ՔՊ–ի հետ» (video) ԱՄՆ-ն 16 իրանական նավ է ոչնչացրել Հորմուզի նեղուցի մերձակայքում Բեյրութում Հեզբnլլահի օբյեկտների վրա hարվածների շարքն ավարտել է Իրանի շուրջ լարվածությունը մեծացնում Է Թուրքիայի տնտեսական ռիսկերը Մակրոնը G7-ի ղեկավարների հետ կքննարկի իրադրությունը Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները կարող են խաթարել աշխարհակարգը. Փեզեշքիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա «Ի՞նչ կապ ունեին հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներն ու Նիկոլն իրար հետ»․ Ռուբեն Հակոբյան (video) «Քաղաքացիները խայտառակում են Փաշինյանին՝ եկեղեցու դեմ հարձակման պատճառով» (video) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վարչական դատարան 2 հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի Մեր ձեռքերը ազատ են թշնամու տնտեսական կենտրոններին հարվածելու համար ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի ներմուծման փորձը #ՈՒՂԻՂ․ «Այլևս ստիպված են Պուտինին դիմել․ Հորմուզի նեղուցը պայթել է Թրամփի գլխին»․ դեսպան Աղաջանյան (video) #ՀԻՄԱ․ Դրանից 5 րոպե հետո Նիկոլն այլևս իշխանություն չի ունենալու. Ռուբեն Հակոբյան (video) Հնարավոր է, որ ԿԸՀ–ն չգրանցի Սամվել Կարապետյանի կուսակցությունը․ Հովակիմյանի արձագանքը (video) «Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ». Արմեն Աշոտյան Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018 թվականին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը Հրդեհի ահազանգ՝ Նոր Արեշ 19-րդ փողոցում Դու 17 միլիոնը կարում ես խարջես, ես 10․000 դրամը չեմ կարո՞ւմ․ սա կաշառք ա ժողովրդին․ Մեղրիի բնակիչ (video) Սպահանում հարձակման հետևանքով վնասվել է ՌԴ գլխավոր հյուպատոսարանը Վալոդյա Գրիգորյանի ար*ունոտ հագուստները․ ինչ է ներկայացնում բժիշկը (video) Սենատը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն օր 900 միլիոն դոլար է ծախսում Իրանի դեմ ռազմական գործողության վրա Ես գերադասում եմ լինել ռուսական «ագենտ», քան դառնալ Թուրքիայի շունը. Լևոն Ջավախյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am