Սա մահացու հրավեր է. Ալեքսեյ Լեոնկովը՝ Փաշինյանի՝ Լոնդոն կատարած այցի մասին

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական քաղաքական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար Լոնդոն կատարած այցին։

«Բանն այն է, որ նման ուղևորությունները որոշակի նշան են, ինչը նշանակում է՝ Փաշինյանը նախընտրում է եվրաինտեգրումը։ Այսինքն՝ նա ցանկանում է, որ Հայաստանն, ամենայն հավանականությամբ, գնա ուկրաինական սցենարով։ 2008 թվականին Բուխարեստում Ուկրաինային խոստացել էին անդամակցել ՆԱՏՕ-ին և թե ինչի դա հանգեցրեց, մենք հիմա տեսնում ենք։ Նույն սցենարը մշակում է Փաշինյանը։

Եվ ես կարծում եմ, որ դա ապագայում բացասաբար կանդրադառնա Հայաստանի ճակատագրի վրա։ Աշխարհը փոխվում է, և այն պայմանները, որոնցով Ուկրաինան սկսել էր, օրինակ, ավելի բարենպաստ էին, իսկ հիմա այնպիսի պայմաններ են, որ դա մահաբեր հրավեր է, բայց Փաշինյանն, ինչպես հասկանում եմ, թքած ունի, քանի որ իր անձնական շահերը կապված չեն Հայաստանի հետ։ Դրանք այլ տեղ են՝ այնտեղ, որտեղ նա ունի հարմարավետ տուն, որտեղ կանցկացնի իր ծերությունն ու կգրի իր հուշերը»,- կարծում է Լեոնկովը։

Ըստ փորձագետի՝ Փաշինյանն իր գործողությունները համակարգում է Ադրբեջանի հետ, և այս տեսանկյունից պատահական չէ նաև Բաքվի պաշտոնական պատվիրակության զուգահեռ այցը Լոնդոն։

«Սա մի թիմ է, որը ժամանակին ողբերգություն է խաղացել Լեռնային Ղարաբաղի հետ նոտաներով, և թե ինչպես դա ավարտվեց, մենք տեսանք։ Թեև Փաշինյանի շրջապատում ամեն ինչ տակնուվրա են անում։ Ասում են, որ Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղը, հատուկ այնտեղ խաղաղապահներ մտցրել, որպեսզի Ղարաբաղը հանձնի Ադրբեջանին։ Իրականում բոլորը, ովքեր ականատես են եղել, տեսել են, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է եղել»,-եզրափակել է մեր զրուցակիցը։

դիտվել է 1885 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) 1 տարի առաջ Ադրբեջանի թելադրանքով ՀՀ իշխանությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ․ փաստաբան Առուշ Առուշանյանի գործն անհետացել է Դատալեքսից․ «Հրապարակ» ՀՀ-ի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար Հացը, որը էսօր գնվում է 110 դրամով, կդառնա 500․ դե գնացեք ապրեք, էդ 500 դրամ հաց առեք, կերեք․հարցում (video) Ամենաուժեղ թալանչիները այսօր իրենք են․ քաղաքացին՝ Նիկոլենց մասին (video) Ինչի՞ վրա են մսխել միլիարդավոր դոլարներ (video) Իսկ կառավարիչը տեղյա՞կ է, թե այդ միավորների արտադրությունը ո՞ր թվականներից է սկսվել․ Աբրահամյան «Ի՞նչ ես խոսում՝ Ծառուկյանը քար գողացո՞ղ ա, գիտե՞ս՝ ով եմ ես»․ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Ով չի տեսնում Նիկոլի այս քայլը՝ կա՛մ կույր է, կա՛մ խելքի հետ խնդիրներ ունի․ Հովհաննես Ավետիսյան (video) Քամին տապալել է ծառեր, էլեկտրական սյուներ, պոկել կառուցատարրեր և թիթեղներ Ներքին թու՛րք, քեզ կանգնեցնելու ենք հենց այսպես․ Արմենուհի Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Եկվորներին պարգևատրելը լավ չեն ընդունել․ «Հրապարակ» ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյա՛ն, թոկը դու ես, քեզանից ազատվելու ենք․ վանաձորցի (video) Տե՜ր արթնացրու մեր սերը, եթե այն կորցրել ենք․ Տեր Մուշե Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»․ «Հրապարակ» Սահմանադրության «փոփոխության նախագիծը» ՔՊ-ն որոշել է մինչև ընտրությունների անցկացումը գաղտնի պահել Այ վախկոտ, չես կարողանալու փախչել, ժողովուրդը քեզ ռադ է անելու․ Աղվան Վարդանյան (video) 300 հազար ադրբեջանցիների «բնակեցում»․ կեղծ քարոզչությո՞ւն, թե՞ պետականորեն առաջ մղվող իրական օրակարգ Պաշտպանության նախարար, թե կուսակցական գործիչ․ «Հրապարակ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Փաշինյանը տեռոր է սկսել․ «Հրապարակ» Ինչ տարբերություն կար նախկին զինվորական շքերթների և այս տարվա շքերթի միջև. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am