Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը

Տավուշի մարզում հայկական միակողմանի զիջումները Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզչագործիքները ներկայացնում էին որպես «դարի ձեռքբերում»: Ասում էին՝ արդեն համաձայնության ենք եկել Ադրբեջանի հետ և ամբողջ սահմանը գծելու ենք, լինելու է խաղաղություն և կյանքը դառնալու է մեղր: Խոստանում էին նաև, այսպես կոչված, սահմանազատման կանոնակարգ ընդունել մինչև սույն թվականի հուլիսի 1-ը, բայց ...

Տավուշում միակողմանի զիջումները եղան («Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձևավորվել էր դա թույլ չտալու համար, սակայն չհաջողեց), բայց մենք ոչ թե մոտացանք խաղաղությանը, այլ ճիշտ հակառակը:

Հիմա ԱՄՆ-ը նոր զիջումներ է ակնկալում Հայաստանից: Անունը դրել են «Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ցավոտ փոխզիջումներ», բայց դե խոսքը միայն հայկական կողմի զիջումներին է վերաբերում: Ինչպես միշտ:

Ալիևն իր ուզածը ստացավ ու անցել է նոր պահանջներ ներկայացնելուն (հայկական նոր տարածքների զիջում, ՀՀ սահմանադրության փոփոխություն և, ի վերջո, «Զանգեզուրի միջանցք»):

Ալիևին հաջողվել է և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար դառնալ հուսալի ու վստահելի գործընկեր, ես կասեի՝ դաշնակից:

Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փչացնել մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, անվստահելի դառնալ Իրանի համար և Հայաստանն Արևմուտքի ձեռքում դարձնել մանրադրամ:

Շատ խորհրդանշական է, որ այսօր Լոնդում լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, Փաշինյանը չի պատասխանել, իսկ Ադրբեջանի նախագահը բութ մատն է վերև պարզել՝ ցույց տալով, որ ամեն ինչ իր ուզած ձևով է գնում։

Նիկոլն այս ամենի ֆոնին հեծանիվ է քշում, որն իրեն ցավեցնում է, և որը շատ պատկերավոր ձևով ցույց է տալիս, թե ինչ վիճակում է գտնվում հայկական դիվանագիտությունն ու Հայաստանն ընդհանրապես:

Գործնականում տեղի է ունեցել հանցագործություն, այն էլ՝ պետական մակարդակով: Տավուշում մարդկանց վտարում են այն տարածքներից, որոնց մասով ՀՀ քաղաքացիները սեփականության վկայականներ ունեն: Նիկոլը նրանց խաբեց, թե բա՝ ամեն բան հաշվի կառնենք, բայց վերջում միայն խորհուրդ տվեց Կիրանցի դպրոցի մոտ ծառեր տնկել, որպեսզի ադրբեջանական զորքերին չտեսնեն:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 858 անգամ
Լրահոս
Սա արդեն զուտ հոգևորականության կամ աշխարհիկների կռիվը չէ. սա մեր լինելիության պայքարն է Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. Սուրենյան Նոր թատերաշրջանը բացվեց․ բեմին արտաքին հետախուզության շոուն է (video) Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին Ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի Ընդդիմության խնդիրն է բնական ճանապարհով ձևավորվող ընտրությունը չլղոզել և չբարդացնել. Հովհաննիսյան Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով Դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք․ նախաքննության ավարտ ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտնել է երկրում 1348 քաղաքացիական անձի զոհվելու մասին Փարաքարի բենզալցակայաններից մեկում մի խումբ քաղաքացիների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Իրանում հարձակման է ենթարկվել մոտ 9 հազար օբյեկտ. Թեհրանի քաղաքապետ Մարդը գնացել է ԵԽ-ում պատմում է, թե եկեղեցու եպիսկոպոսները ազդեցության գործակալներ են․ Օսկանյան Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Փաշինյանը նախընտրում է, որ Հայաստանում նոր մոդուլային ատոմակայանը կառուցի Ֆրանսիան՝ ամերիկյան վարկով Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել. iPhone է գնել Լոռու մարզպետարանը․ «Ժողովուրդ» Ով է եղել ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը. «Հրապարակ» Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում. «Հրապարակ» Ազատազրկվածների՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքում Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» 15 աշխատակից ազատել են, իսկ փոխնախարարի մայրը պաշտոն ունի. ի՞նչ է կատարվում Հաշվեքննիչ պալատում 85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am