Սյունիքը դարպասն է. Կոպիրկինը` Իրանի հետ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների առևտրի մասին

Սյունիքը «դարպաս» է Իրանի հետ Հայաստանի և միության առևտրի համար:


Այս մասին Sputnik Արմենիային պատմել է Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

- Սերգեյ Պավլովիչ, սկզբի համար պարզաբանենք՝ ինչով է պայմանավորված Հայաստանի հարավում դիվանագիտական հաստատություն բացելու նախաձեռնությունը։

- Հայկական կողմը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակում, ի սկզբանե ողջունել է Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու մտադրությունը՝ այն բնութագրելով որպես վաղուց հասունացած և պահանջված։ Այս պահին մենք միասնական ջանքերով զգալի առաջընթաց ենք գրանցել այն բացելու հարցում։ Առաջ անցնելով՝ կցանկանայի նշել, որ հայկական կողմի ցանկություններին համապատասխան՝ Ռուսաստանի կառավարության որոշմամբ նախատեսվում է պարզեցված սխեմայով գլխավոր հյուպատոսության բացում ՝ առանց մեր պրակտիկայում ընդունված համաձայնագրի կնքման, որն արվում է նոտաների փոխանակման միջոցով։

Մենք այժմ հետագա քայլեր ենք ակնկալում նաև հայ գործընկերներից՝ հաշվի առնելով դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության և փոխադարձության սկզբունքը։ Ինչպես հայտնի է, Հայաստանում մենք ունենք մեկ գլխավոր հյուպատոսություն՝ Գյումրիում, այն դեպքում, երբ մեր գործընկերները հյուպատոսական ներկայացուցչություններ ունեն Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում՝ չհաշված երկու գրասենյակները Նովոսիբիրսկում և Վլադիկավկազում, ինչպես նաև վեց պատվավոր հյուպատոսները Վոլգոգրադում, Կալինինգրադում, Պերեսլավ-Զալեսկում, Նիժնի Նովգորոդում, Տյումենում, Եկատերինբուրգում։
Ռուսաստանը տրամադրված է ակտիվորեն ընդլայնել դիվանագիտական ներկայությունը բարեկամ երկրներում և բացել նոր դիվանագիտական և հյուպատոսական առաքելություններ այն պետություններում, որոնք տեղակայված են Ռուսաստանի համար առանցքային տարածաշրջաններում (արտաքին քաղաքականության նոր հայեցակարգին համապատասխան): Նման պետությունների թվում է, իհարկե, նաև Հայաստանը։

- Այժմ ի՞նչ փուլում է հյուպատոսություն բացելու աշխատանքը։

- Այնտեղ արդեն անցյալ տարվանից աշխատում է Ռուսաստանի ԱԳՆ-ի առաջատար խումբը՝ գլխավոր հյուպատոսություն բացելու համար։ Դրա կազմում ընդգրկված դիվանագետներն աշխատանքային ամուր կապեր են հաստատել Սյունիքի մարզպետարանի և առանցքային քաղաքների քաղաքապետների, գիտական և կրթական շրջանակների, հասարակական կազմակերպությունների հետ: Տեղի բնակիչներն անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում խմբի կողմից անցկացվող մարդասիրական միջոցառումների նկատմամբ։

Դրանց թվում են երեխաներին նվերներ բաժանելը, դպրոցականների համար ռուսերեն շարադրությունների մրցույթը, արվեստի տեղական քոլեջում, երկրագիտական և պատմական թանգարաններում մշակութային ակցիաները, հյուպատոսական հարցերով բնակչության համար սեմինարները: Նման զգայուն տարածաշրջանում դիվանագիտական ներկայության ընդլայնումը, ի թիվս այլ բաների, նպատակ ունի նվազեցնել Հարավային Կովկասի կոնֆլիկտային ներուժը, որը պահպանվում և մշտապես սնվում է արտաքին խաղացողների կողմից:

Այս գործում մենք ունենք համախոհներ․ 2022 թ-ից այստեղ գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, որի հետ աշխատանքային կապեր են հաստատվել, այդ թվում՝ Մոսկվա-Երևան-Թեհրան եռանկյունում փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հայ-իրանական սահմանները հսկող ՌԴ սահմանապահների հետ միասին լրացուցիչ ներդրում կունենա հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման գործում:

- Իրանի հետ ԵԱՏՄ-ի մերձեցումը, որտեղ այժմ նախագահում է Հայաստանը, պետք է անդրադառնա Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Ո՞ր ոլորտներում և ուղղություններով կարելի է ակնկալել առավել շոշափելի օգուտներ:

- Իսկապես, Սյունիքում ռուս դիվանագետների աշխատանքը կնպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, այդ թվում նաև ԵԱՏՄ ձևաչափում: Սյունիքի մարզը «դարպաս» է Իրանի հետ Հայաստանի և միության առևտրի համար: Այստեղով է անցնում հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հատվածը։ Ինչպես հայտնի է, ռուսական կողմն աջակցում է այդ մայրուղու կառուցմանը։

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գծով ֆինանսական աջակցության ծավալը կազմում է 150 մլն դոլար: Եվրասիական տարածաշրջանի տրանսպորտային համակարգի զարգացման գործում իր ներգրավվածության մասին հայտարարել է նաև Եվրասիական զարգացման բանկը: Տարածաշրջանում գործում են ռուսական ընկերություններ և տեղական մասնակցությամբ կառույցներ։

Մանրամասները՝ սկզբանղբյուրում

դիտվել է 468 անգամ
Լրահոս
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Ծեծկռտուք է տեղի ունեցել Ջրվեժում՝ քարերով, ռետինե ու փայտե մահակներով. վիրավորներ կան «Անմեղսունակություն է փոքր պետության մտածելը գերտերության հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»․ քաղաքագետ Արդյոք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Աբովյան Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ ՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն ՀՀ կառավարությունը ԱՄՆ հեռացող կառավարության հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեց 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան Թուրքիայում առաջին երեխայի համար սահմանված մեկանգամյա վճարը հասցվել է 177 դոլարի Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Քննիչը պահանջում է երկարացնել Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am