Հայաստանի դեմ շուրջ 1,5 միլիարդ դոլարի պահանջ է ներկայացվել. News.am

Ներկայում միջազգային արբիտրաժային ու օտարերկրյա դատարանների վարույթներում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված է շուրջ 1,5 միլիարդ ամերիկյան դոլարի հայցապահանջ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից:

Ընդհանուր առմամբ, ներկա պահին միջազգային արբիտրաժային ու օտարերկրյա դատարանների վարույթներում քննվում է Հայաստանի մասնակցությամբ 7 վեճ:

«Հարկ է նկատի ունենալ, սակայն, որ հայցապահանջների չափերը հայցվորների կողմից միակողմանի ներկայացված գումարներ են, որոնք ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ քննության արբիտրաժային տրիբունալների կամ օտարերկրյա դատարանների կողմից՝ գործով ապացույցների լույսի ներքո»,-հայտնել են Գրասենյակից, որպես օրինակ մատնանշելով Rasia FZE and Joseph K. Borsowski-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործը, որով հայցվորները Հայաստանի Հանրապետությունից պահանջել էին շուրջ 225 մլն ԱՄՆ դոլար, սակայն արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է պահանջը:

Նշենք, որ միջազգային արբիտրաժային գործերի շրջանակներում ՀՀ շահերը ներկայացնելու համար ՀՀ կառավարությունը ներգրավվել է մի շարք միջազգային իրավաբանական գրասենյակների: Միջազգային արբիտրաժային գործերով իրավաբանական և փորձագիտական ծառայությունների համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում պետբյուջեից:

Մինչ օրս Հայաստանի Հանրապետության դեմ ամենամեծ գումարային պահանջը՝ շուրջ 1,2 մլրդ դոլարի, ներկայացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը՝ Walnort Finance Limited –ը: Հիշյալ ընկերությունը Հայաստանի կառավարությանը մեղադրում է իրենց ներդրումային հնարավորությունը խաթարելու համար: Ըստ ընկերության, երբ Պղնձամոլիբդենային կոմբինատի 75 տոկոսի հիմնական բաժնետերը՝ գերմանական Cronimet ընկերությունը վաճառում էր իր բաժնետոմսերը, իրենց պիտի տրվեր բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք, սակայն իրենք չեն կարողացել այդ իրավունքից օգտվել:

« «Վոլնըրթ»-ի ներդրումը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերությունում, խաթարվել է Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել Զանգեզուրի Կոմբինատում զգալի բաժնեմաս ձեռք բերելու», - նշված է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում:

ՀՀ կառավարության դեմ արբիտրաժային վարույթ սկսելու վերաբերյալ հայցադիմումը 2024թ. հունիսի 21-ին ներկայացվել է միջազգային ներդրումային վեճերի կարգավորմամբ զբաղվող Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն:

Հայցի առնչությամբ դեռևս հունիսին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ ստացել են իրավական վեճի և վեճը արբիտրաժի միջով լուծելու ծանուցումներ, և որ Հայաստանի Հանրապետությունը դեռ պետք է ներկայացնի իրավական դիրքորոշում ի պատասխան ներկայացված պահանջների:

դիտվել է 879 անգամ
Լրահոս
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Փաշինյանը տանում է ոչնչացման, վաղը Ալիևը կմտնի Հյուսիսային պողոտա․ հարցում (video) Վերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Նիկո՛լ, քո կառավարումից քո զզվելը չի՞ գալիս (video) Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր Վանեցյան Աշխարհը կիսում են․ մենք ուր ենք լինելու, սա է խնդիրը․ Հրանտ Բագրատյան (video) ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել Վարդանյան Հայ ժողովո՛ւրդ, Նիկոլը ձեզ «one way ticket» է առաջարկում (video) Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակ Դուք չեք ասում ես կասեմ՝ ով է Աննա Հակոբյանը․ Հրանտ Բագրատյան (video) Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Արման Բաբաջանյանին լսող անասուննե՛ր, դե լսեք հիմա թալանի մասին (video) Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը #ՈՒՂԻՂ․ Ինչ նոր բլեֆ է Արևմուտքը պատրաստել Հայաստանի համար․ Դավիթ Ջամալյան (video) Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Նիկո՛լ, քեզ ու քո թալանչիներին գետնի տակից էլ կգտնենք ու կդատենք (video) ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Ծեծկռտուք է տեղի ունեցել Ջրվեժում՝ քարերով, ռետինե ու փայտե մահակներով. վիրավորներ կան «Անմեղսունակություն է փոքր պետության մտածելը գերտերության հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»․ քաղաքագետ Արդյոք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am