Նորանկախ ՀՀ պատմության մեջ 1-ին անգամ է հայ մարզիկը մասնակցում ՕԽ կրակի փոխանցումավազքին

Հուլիսի 17-ին, Հայաստանը ներկայացնող մարզիկ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցեց Փարիզում կայանալիք Օլիմպիական 33-րդ խաղերի կրակի փոխանցումավազքին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնում․

«Փոխանցումավազքի ընթացքում, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի Վիլիե-Կոտրե քաղաքում գտնվող համանուն պալատի տարածքում, Էլմիրա Կարապետյանը, որպես 2027թ․ Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ, օլիմպիական կրակն ընդունեց Ֆրանկոֆոնիայի նախորդ խաղերը հյուրընկալած երկրի՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող մարզիկ, ձյուդոիստ Արնոլդ Կիսոկայից։

Այս կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Սպորտի, Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հարցերով նախարար Ամելի Ուդեա-Կաստերան, Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ԿԴՀ Սպորտի և ժամանցի հարցերով նախարար Դիդիե Բուդիմբու Նտուբուանգան, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան, Ֆրանկոֆոն երկրների Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Լուիզետ Ռենե Տոբին, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, վերոհիշյալ պալատում տեղակայված Ֆրանսերեն լեզվի միջազգային կենտրոնի տնօրինությունը, բազմաթիվ ֆրանսիացիներ։

Արարողության շրջանակներում Ֆրանսիայի սպորտային տարբեր ֆեդերացիաների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև շքերթ, որին հաջորդեց «Օլիմպիական խաղերը և Ֆրանկոֆոնիան» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսի բացումը։

Արարողության եզրափակիչ ելույթում դեսպան Տոլմաջյանն ընդգծեց պահի պատմականությունը, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է Հայաստանը ներկայացնող մարզիկը մասնակցում Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին։ Նա շեշտեց, որ պատահական չէ, որ պատմական այդ պահը տեղի է ունենում հենց Փարիզի օլիմպիական խաղերի շրջանակներում, ֆրանսերեն լեզվի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Վիլիե-Կոտրե պալատում, ինչը հերթական անգամ փաստում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների առանձնահատուկ և դարավոր բարեկամությունը։ Դեսպանը նշեց նաև, որ Ֆրանկոֆոնիայի հաջորդ խաղերը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը կրակի փոխանցումավազքին խորհրդանշում է նաև Ֆրանկոֆոնիային և ֆրանկոֆոն արժեքներին Հայաստանի նվիրվածության ճանաչումը և ընդգծեց, որ 2018թ․ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից հետո 2027թ․ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը լինելու են երկրորդ ամենամեծ միջազգային իրադարձությունը, որ Հայաստանը երբևէ հյուրընկալել է։

Եզրափակիչ ելույթներով հանդես եկան նաև Ֆրանսիայի Սպորտի, Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հարցերով նախարար Ամելի Ուդեա-Կաստերան և ԿԴՀ Սպորտի և ժամանցի հարցերով նախարար Դիդիե Բուդիմբու Նտուբուանգան։

Տեղեկատվություն․ Վիլիե-Կոտրե քաղաքը Ֆրանսիայի բացառիկ պատմություն ունեցող քաղաքներից է։ Վիլիե-Կոտրե պալատում է 1539թ․ Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա 1-ինը ստորագրել հրամանագիր, որով իրավական բոլոր ակտերում ֆրանսերենի գործածությունը դարձել է պարտադիր։ Բացի այդ, այս քաղաքում է ծնվել նաև ֆրանսիացի աշխարհահռչակ գրող Ալեքսանդր Դյուման։

2018-2022թթ․ ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անմիջական նախաձեռնությամբ, Վիլիե-Կոտրե պալատը վերանորոգվել և բարեկարգվել է, այնտեղ է տեղակայվել Ֆրանսերեն լեզվի միջազգային կենտրոնը։

Ս․թ․ հոկտեմբերի 4-ից 5-ը Վիլիե-Կոտրե պալատում է տեղի ունենալու Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովը»։

դիտվել է 273 անգամ
Լրահոս
Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am