«Գյուղացին, տեսնելով՝ հնար չկա, ձեռքը տարել ու երեխայի գլուխը շան բերանից է հանել»․ վարչական ղեկավար

Տեղեկացրել ենք, որ երեկ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը գզել էր 5 հոգու, որոնք տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրի բժշկական կենտրոն։ Ամենածանրը 5-ամյա երեխայի վիճակն էր, որին Գյումրի ԲԿ-ից տեղափոխել էին մայրաքաղաք` «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»։

Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց տեղի ունեցածից։ Նա պատմեց, որ երեխան մոր հետ գնացել է բարեկամի տուն, անցել են առվակի մոտով, որը բավական ամայի տարածք է․ մեքենաների շարժ չկա, հիմնականում անասուն պահողներ են այնտեղ լինում։ Շունը, ըստ վարչական ղեկավարի, հասել է նրանց վրա, վնասել թե՛ մորը, թե՛ երեխային․ բերանի մեջ է վերցրել 5 տարեկան տղայի գլուխը, համագյուղացիներն էլ, տեսնելով, հասել են օգնության։ Շունը նրանց ևս կծել է։

«Չգիտենք այդ շունը որտեղի՞ց է հայտնվել առվակի մոտ, չգիտենք՝ տեր ունի՞, չունի՞, երևի սոված է եղել, հասել ու կծել է։ Շունը երեխայի գլուխը բերանն է վերցրել։ Մեր համագյուղացին եղանով է փորձել վախեցնել շանը, որպեսզի փրկի երեխային, տեսել է՝ հնար չկա․ շունը բաց չի թողնում նրան, ձեռքերը տարել է շան բերանի մեջ ու մի կերպ ազատել երեխային։ Շունը կծել էր նաև նրա ձեռքերը։ Շատ մտահոգ էի երեխայի համար, քիչ առաջ խոսել եմ մոր հետ, ասաց՝ վիրահատությունը բարեհաջող է անցել, երեխայի ծնոտն էր ջարդել, քիթը վնասել։ Ամեն ինչով համայնքը պատրաստ է օգնելու, կանգնած է կողքերը, միայն թե առողջանան», -ասաց վարչական ղեկավարը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 658 անգամ
Լրահոս
«Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումկի #ՀԻՄԱ․ «Դուք ձեր ողջ էությունը ողողեցիք զոհված տղաների, վառված տղաների արյունով». Լարիսա Ալավերդյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ու ՔՊ-ին ճիպոտելու՞ են»․ Խաչիկ Մանուկյան (video) Պարոն Աշոտյան, շատ ճիշտ եք ասում, բայց ու՞մ եք ասում․ Անժելա Թովմասյան (video) 56-ամյա տղամարդը ձերբակալվել է Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող կեղծ մեղադրանքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am