Հաճախորդների մոլորեցո՞ւմ, կառավարման ճգնաժա՞մ. ինչպես է «Ինգո Արմենիան» փորձում շրջանցել արևմտյան պատժամիջոցները. Փաստինֆո


«Փաստինֆոն» գրում է.

«Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցներն ուղղակիորեն ազդել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության վրա՝ ստեղծելով լուրջ խնդիրներ ոչ միայն ընկերության, այլև նրա ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդների համար։

Ինչ եղավ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այս տարվա հունիսին Մեծ Բրիտանիան հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, ցանկում ավելացվել էին ևս 42 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Պարզվեց՝ ցանկում ներառվել է նաև ռուսական խոշոր ապահովագրական «Ինգոսստրախ» ընկերությունը։ ԱՄՆ-ն ևս միացավ ապահովագրական ընկերությունների դեմ պատժամիջոցներին։
«Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունը դեռ 2003-2004թթ. ձեռք է բերել ՀՀ-ում գործող «Ինգո Արմենիա»-ի բաժնետոմսերի 75 տոկոսը (Բաժնետոմսերը գնել է Ռուսաստանում գրանցված «Ինվեստ-Պոլիս» ՓԲԸ-ն է, որին ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանում գրանցված «Ինգոսստրախ» ԱԲԲԸ-ին)։

Իսկ սա նշանակում է, որ արևմտյան պատժամիջոցներն ազդում են նաև «Ինգո Արմենիա» ընկերության վրա։ Թեմային ավելի վաղ անդրադարձել «Հետք» պարբերականը, նաեւ «Փաստինֆո»-ն՝ արձանագրելով, որ արտերկրում խնդիրներ են առաջանում այս ընկերության ապահովագրությունների հետ։

Ինչպես են ազդում արեւմտյան պատժամիջոցներն ապահովագրական ընկերության վրա

Այստեղ գլխավոր խնդիրը վերաապահովագրությունն է։ Դեռևս 2023թ․ մարտին Եվրամիությունը հրապարակեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը։ Պատժամիջոցների ներքո հայտնված ընկերությունների ցանկում էր նաև Ռուսաստանի ազգային վերաապահովագրական ընկերությունը։

Թեպետ «Ինգո Արմենիա»-ն իր 2024թ. առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվության մեջ նշել է, թե ղեկավարությունն անում է ամեն ինչ վերաապահովագրության գծով նոր գործընկերներ ձեռք բերելու համար, բայց փաստացի իրավիճակը հետևյալն է՝ վերաապահովագրական որևէ խոշոր ընկերություն չի համագործակցի արևմտյան պատժամիջոցներո ցանկում ներառված ընկերության հետ։
Ինչու՞ է կարևոր վերաապահովագրությունը. վերաապահովագրության միջոցով ապահովագրական ընկերությունը իր ստանձնած ռիսկերի մի մասը փոխանցում է այլ՝ Վերաապահովագրական ընկերությունների։ Դա հնարավորություն է տալիս խուսափել հետագա ֆինանսական խոշոր կորուստներից, պահպանել ընկերության ֆինանսական կայունությունը, ստանձնած ռիսկերը ճիշտ կառավարել։ Այլապես ֆինանսական խոշոր հատուցման պարտավորությունը կարող է ընկերությունը ծանր իրավիճակի հասցնել, այսինքն՝ հաճախորդն էլ հատուցում չստանալու ռիսկի առաջ է հայտնվում։

«Ինգո Արմենիան» փորձու՞մ է շրջանցել պատժամիջոցները

2023թ. հուլիսին հայաստանյան ապահովագրական շուկա մուտք գործեց 7-րդ ապահովագրական ընկերությունը՝ «ԷՖԵՍ»-ը, որ ուղղակիորեն կապված է նաև «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի հետ։ «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի միակ ուղղակի բաժնետերն է Հայաստանում գրանցված «Ինթելլիջենք մենեջմենթ» ՍՊԸ-ն, որը հավասարապես պատկանում է Լևոն Ալթունյանին (50%) և Արևշատ Մելիքսեթյանին (50%): Նշենք, որ Լևոն Ալթունյանին է պատկանում «Ինգո Արմենիա»-ի բաժնետոմսերի 25%-ը, իսկ Արևշատ Մելիքսեթյանը «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրենն էր՝ մինչ «ԷՖԵՍ»-ի հիմնադրումը։
Ապահովագրական նոր ընկերության հիմնադրումից հետո մեկ օրում «Ինգո Արմենիա»-ից նոր ընկերություն տեղափոխվեց ամբողջ ղեկավար կազմը և 180 աշխատակից՝ «Ինգո Արմենիա»-ում առաջացնելով կառավարման և սպասարկման ճգնաժամ։ Վերևում մատնանշված «Հետքի» հոդվածում նաև այս հարցին է մանրամասն անդրադարձ արվել՝ ողջամիտ կասկած հայտնելով, որ ապահովագրական նոր ընկերության հիմնադրումը, «Ինգո Արմենիա»-ի ապահովագրական պորտֆելի մեծ մասն աստիճանաբար այդ ընկերություն տեղափոխելով՝ փորձ է արվում շրջանցել արևմտյան պատժամիջոցները։

Այստեղ մի մեծ հարց էլ կա՝ արդյոք ստեղծված իրավիճակը չի՞ մտահոգում վերահսկող մարմնին՝ Կենտրոնական բանկին։ Ինչպե՞ս են կառավարվելու կամ վերահսկվելու ներկայում առկա ռիսկերը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 243 անգամ
Լրահոս
1999թ–ին Վազգենի գերեզմանը ուրացողներն են հիմա ուրախանում գերիների սարսափելի վիճակից (video) Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ուշքի եկե՛ք, հայ ժողովո՛ւրդ, դուք չունեք ԱՄՆ և ԵՄ գնալու ճանապարհ (video) Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Նիկոլն ու Աննան խոսում են լափի գաղափարախոսության շուրջ (video) «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Մինսկի խմբի լուծարումը հայաստանի պետականության դագաղի վերջին մեխն է․ Դավիթ Ջամալյան (video) ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, Ալիևը քեզ տաք սկուտեղի վրա է տանելու․ Արամ Սարգսյան (video) Ադրբեջանը երեք մեծ խնդիր ունի (video) Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Կանոնադրությունը նոր ուղիներ է նշում երկկողմ համագործակցության համար. Միլլերը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Փաշինյանը տանում է ոչնչացման, վաղը Ալիևը կմտնի Հյուսիսային պողոտա․ հարցում (video) Վերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Նիկո՛լ, քո կառավարումից քո զզվելը չի՞ գալիս (video) Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր Վանեցյան Աշխարհը կիսում են․ մենք ուր ենք լինելու, սա է խնդիրը․ Հրանտ Բագրատյան (video) ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am