«Էյր Արաբիա»-ն Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է նախաձեռնում

Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորի` «Էյր Արաբիա» (Air Arabia) ավիաընկերության հետ փոխկապակցված արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ) ՍՊԸ-ն դիմել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ընկերության և Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնել: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։

Պատճառը լուծարման փուլում գտնվող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող՝ ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ընկերության հետ կապված ֆինանսական վեճն է:

Հիշեցնենք, որ հայկական ազգային ավիափոխադրողը գրանցվել է 2021թ. դեկտեմբերին, իսկ 2022թ.-ի հուլիսին մեկնարկել են կանոնավոր չվերթները: Սակայն մեկուկես տարի անց՝ 2024-ի հունվարին «Ֆլայ Արնա»-ն դադարեցրեց իր գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով:

«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին, իսկ 49%-ը՝ արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ)» ՍՊԸ-ին, որը փոխկապակցված է «Էյր Արաբիա» («Air Arabia») ավիաընկերությանը, իսկ 2 %-ը պատկանում է լիբանանահայ գործարար Վարուժան Ներգիզյանին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու Պետական վերահսկողական ծառայությունը 2022-2023 թթ. ենթադրյալ չարաշահումներ էին հայտնաբերել «Ֆլայ Արնա»-ի սեփականատեր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ում: Ավելի ուշ քննչական կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել ԱՆԻՖ-ում լիազորությունները չարաշահելու հետեւանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս հասցնելու և առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու փաստերով:

2023-ին ԱՆԻՖ-ում խնդիրներ էր հայտնաբերել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), որոնք առնչվել են հաշվետվողականությանը, թափանցիկությանը և կորպորատիվ կառավարմանը:
2024թ. մայիսի 23-ի կառավարության նիստում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ- 100 տոկոս բաժնեմասի կառավարման լիազորությունը հանձնվեց Պետգույքի կառավարման կոմիտեին՝ ԱՆԻՖ-ի գործունեությունը դադարեցնելու գործընթացն իրականացնելու նպատակով:

Հայաստանի դեմ նախաձեռնվող հերթական միջազգային վարույթի հետ կապված NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին:

Ի պատասխան՝ Գրասենյակի՝ Միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչությունից հայտնել են, որ «Էյր Արաբիա»-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային վարույթ նախաձեռնելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:

Խնդրի շուրջ NEWS.am-ը հարցմամբ դիմել է նաև «Էյր Արաբիա»-ին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել:

 

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Մինսկի խմբի լուծարումը հայաստանի պետականության դագաղի վերջին մեխն է․ Դավիթ Ջամալյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, Ալիևը քեզ տաք սկուտեղի վրա է տանելու․ Արամ Սարգսյան (video) Ադրբեջանը երեք մեծ խնդիր ունի (video) Կանոնադրությունը նոր ուղիներ է նշում երկկողմ համագործակցության համար. Միլլերը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Փաշինյանը տանում է ոչնչացման, վաղը Ալիևը կմտնի Հյուսիսային պողոտա․ հարցում (video) Վերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Նիկո՛լ, քո կառավարումից քո զզվելը չի՞ գալիս (video) Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր Վանեցյան Աշխարհը կիսում են․ մենք ուր ենք լինելու, սա է խնդիրը․ Հրանտ Բագրատյան (video) ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել Վարդանյան Հայ ժողովո՛ւրդ, Նիկոլը ձեզ «one way ticket» է առաջարկում (video) Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակ Դուք չեք ասում ես կասեմ՝ ով է Աննա Հակոբյանը․ Հրանտ Բագրատյան (video) Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Արման Բաբաջանյանին լսող անասուննե՛ր, դե լսեք հիմա թալանի մասին (video) Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը #ՈՒՂԻՂ․ Ինչ նոր բլեֆ է Արևմուտքը պատրաստել Հայաստանի համար․ Դավիթ Ջամալյան (video) Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Նիկո՛լ, քեզ ու քո թալանչիներին գետնի տակից էլ կգտնենք ու կդատենք (video) ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am