Դատախազը պահանջեց մեղավոր ճանաչել ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին և գործով անցնող 12 ամբաստանյալներին․ Iravaban.net

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ hուլիսի 12-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Տիգրան Դավթյանը։


Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստին եզրափակիչ ելույթով հանդես եկավ հանրային մեղադրող, դատախազ Կորյուն Սերոբյանը։


Հանրային մեղադրողն իր խոսքում շեշտեց այն հանգամանքը, որ մեղադրյալների նկատմամբ դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդում հարուցելիս հաշվի են առնվել քրեական օրենսդրության հետազոտության կանոնները։

Մեղադրանքի փաստական հիմքերն ու գործողությունները կրկին չներկայացվեցին՝ հաշվի առնելով, որ դրանց հրապարակման անհրաժեշտությունն առկա չէ և դատավարության մասնակիցներին արդեն իսկ հայտնի է։

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ այն, որ ինչպես մեր պետության, այնպես էլ քաղաքացիների համար, կոռուպցիոն յուրաքանչյուր դրսևորում իրական սպառնալիք է պետության տնտեսության զարգացման, պետական յուրաքանչյուր ապարատի բնականոն գործունեության, օրենքի և իրավունքի գերակայության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի պահպանման և, ի վերջո, արդարադատության հաստատման, դրա վերականգնման համար»,-նշեց նա։

Դատախազն իր ելույթում կարևորեց նաև այս գործով տեսաձայնագրման ապահովումը, ինչն ի սկզբանե մեղադրյալների առարկությամբ չի իրականացվել։

«Եթե նկատեցիք, մեղադրյալների ցանկությամբ սույն դատաքննությունը տեսաձայնագրությամբ չհեռարձակվեց, ինչը, սակայն, կարծում եմ, որ նպատակահարմար կլիներ, որպեսզի հանրության լայն շրջանակները տեղեկացված լինեին դատաքննության մասին, որը ևս կունենար մեծ նշանակություն այն պաշտոնատար անձանց համար, ովքերմտածել են, որ կարող են թույլ տալ կոռուպցիոն արարքներ և չպատժվել։

Հենց այս նպատակն էի հետապնդում նաև ես, ինչով պայմանավորված չէի առարկում, որպեսզի ԶԼՄ ներկայացուցիչների կողմից տեսաձայնագրությամբ հրապարակվեր այս դատաքննության ընթացքը։ Այնուամենայնիվ, արդարության համար պետք է նշեմ, որ կան դատական նիստեր, երբ նույն ԶԼՄ ներկայացուցիչների կողմից լուսաբանվել են, և ես ինքս նկատել եմ, որ դատական նիստի ավարտից հետո համացանցում տարածվել են հիմնական դատալսումների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները»,-ասաց նա։

Հանրային մեղադրողն ընդգծեց, որ մեղադրողներին վերագրվող արարքները բաժանվում են 2 խմբի, մի խումբը վերաբերում է կաշառք տալուն, ստանալուն, կաշառքի միջնորդությանը, կաշառք ստանալուն օժանդակելուն և պաշտոնական լիազորությունները չարաշահելուն, իսկ մյուս խումբը վերաբերում է իրական ազդեցությունն օգտագործելով ապօրինի վարձատրություն ստանալուն, տալուն և դրանց հանցակցելուն։

Խոսելով առաջին խմբի մեջ ներառված հանցանքների մասին՝ հանրային մեղադրողն իր վերլուծությունը ներկայացրեց մեղադրյալ Անդրանիկ Փիլոյանի կողմից հիփոթեքային վարկի տեսքով ձեռք բերված ջեռուցման համակարգի դրվագի մասին։ Գործողությունը կատարվել է Հրաչյա Երեմյանի կողմից, վերջինս նշել էր, որ կաթսայի ու սարքավորումների ընդհանուր գինը կկազմեն 750-800 հազար դրամ։

«Դատարանում Հրաչյա Երեմյան մասամբ պնդել է նախաքննական ցուցմունքը և հայտնել, որ նախաքննության ընթացքում գտնվել է հուզված վիճակում, ասել է, թե իբր ամբողջ գումարը տվել է Անդրանիկ Փիլոյանին, սակայն չի ասել, որ 400 հազար դրամը Անդրանիկ Փիլոյանն իրեն տվել է վարորդի՝ Վահանի միջոցով։ Պնդել է, որ անորակ դետալները վաճառել է 270 հազար դրամով, 30 հազար դրամ ավելացրել է և 300 հազար դրամ տվել Աշոտ Հակոբյանին։ Կաթսայի և մյուս դետալների նկարներն ուղարկվել են Անդրանիկ Փիլոյանին»։

Դատարանում ցուցմունք տալիս մեղադրյալ Աշոտ Հակոբյանը հայտնել է, որ Հրաչյա Երեմյանի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որի արդյունքում վերջինս 490 հազար դրամով գնել է որակյալ դետալներ, իսկ Երեմյանն այդ գումարը մաս-մաս վերադարձրել է իրեն։

«Մեղադրյալների ցուցմուքներում առկա են էական հակասություններ․ Անդրանիկ Փիլոյանը նշում է 200 հազար դրամ դետալները խանութ վերադարձնելու մասին, Հրաչյա Երեմյանը պնդում է՝ դետալներն ինքն է անձամբ վաճառել 300 հազար դրամով և մաս-մաս տվել Աշոտ Հակոբյանին, իսկ Հակոբյանը նշում է, որ 490 հազար դրամ է տվել իրեն Հրաչյա Երեմյանը, որով էլ գնել է որակյալ դետալներ»,-ասաց հանրային մեղադրողը։

Նա ներկայացրեց նաև նշված դրվագների վերաբերյալ մեղադրյալների միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները, որոնք հակառակ պատկերն են ստեղծում։

Հաջորդ դատական նիստը՝ օգոստոսի 9-ին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 654 անգամ
Լրահոս
«Նիկոլ ընտրած ժե՛խ, անբարոյական, տգետներ Նիկոլը վաղուց թքած ունի ձեր վրա» (video) Վաղը իմ շունը գա խոստանա վարկերը փակել, այս ժողովուրդը իրեն կընտրի (video) Լավ եմ արել․ Աննա՛, ձեր երեխաները պատասխան են տալու․ Ադիբեկյան (video) Մենք ապացուցելու ենք, որ իսկական ֆաշիստը Ալիևն է․ Արամ Սարգսյան (video) Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ «ստրատեգիական» համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Մահացել է Լալա Մնեյանը «Կարտոշկի սինդրոմը» Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ Անանյան Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ րևանի պետական միակ ծննդատունը փակվեց ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվար ամսին տեսակցել են Բաքվում պահվող գերիներին Panorama TV-ին հենց այդ պահին պետք է պահանջեր Աննայի ձերբակալությունը (video) Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը 4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Այ քոսոթնե՛ր, ո՞ւմ դեմ եք հոխորտում, մտածում եք բոլորը ձեր նման «գյադաներ» են (video) 1999թ–ին Վազգենի գերեզմանը ուրացողներն են հիմա ուրախանում գերիների սարսափելի վիճակից (video) Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ուշքի եկե՛ք, հայ ժողովո՛ւրդ, դուք չունեք ԱՄՆ և ԵՄ գնալու ճանապարհ (video) Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Նիկոլն ու Աննան խոսում են լափի գաղափարախոսության շուրջ (video) «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am