Թմրամիջոց աճեցնելու լաբորատորիաների ստեղծման, «Telegram»-ի միջոցով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և փողերի լվացման գործով հինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում ավարտվել է խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ձեռնարկված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր խմբի անդամներից հինգի ինքնությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեխանիզմը:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ «Telegram» հավելվածի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով ձևավորված հանցավոր խմբի անդամների բնակության վայրերում ստեղծվել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի աճեցման համար նախատեսված ջերմոցներ և 2021-2023թթ․ կազմակերպվել է տարատեսակ անվանումներով և որակական հատկանիշներով տարբերվող «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի արտադրություն։

Իրացնելու նպատակով ապօրինի արտադրված և պահված թմրամիջոցների մեծածախ և մանրածախ վաճառքն իրականացնելու նպատակով, խմբի անդամները «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և ղեկավարել են խանութ-հարթակներ, ապահովել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում։ Ապա թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել են և ծրագրային հավելվածի միջոցով նշվել դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները։

Այնուհետև մեծածախ վաճառքի համար նախատեսված թմրամիջոցների զանգվածների գտնվելու վայրերի լուսանկարները խանութ–հարթակի միջոցով հանցակիցների կողմից տրամադրվել են «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող էջերին, իսկ «խանութ-հարթակի միջոցով առավել մանր զանգվածներով թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվել են թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած տարբեր անձանց:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող էջը կառավարող այն անձի ինքնությունը, ով նամակագրության միջոցով կապ հաստատելով խմբի անդամների հետ՝ 2023թ. փետրվար–մարտ ամիսներին իրացնելու նպատակով ձեռք է բերել ապօրինի արտադրված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մի քանի խմբաքանակ: Մի քանի հարյուր գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի գտնվելու վայրը հայտնելու համար վերջինիս հրահանգվել է տարատեսակ կրիպտոարժույթներով փոխանցումներ կատարել խմբի անդամներից մեկի անվամբ «Բինանս» համակարգում ստեղծված օգտահաշվի հետ նույնականացված «Dashcoin» և «TRX» կրիպտոարժութային դրամապանակներին և միայն թմրամիջոցի ձեռքբերման համար նախատեսված գումարները ստանալուց հետո նրան տրամադրվել են տարբերթաքստոցներում նախապես տեղադրված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները։

Պարզվել է նաև, որ «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող խանութ-հարթակից տարատեսակ թմրամիջոցների ձեռք բերման ցանկություն հայտնած անձանց գումարի փոխանցման համար տրամադրվել են պարբերաբար փոփոխվող «դաշքոին» տեսակի կրիպտորաժութային դրամապանակների հաշիվներ, որոնց փոխանցված գումարները, մի քանի այլ նմանատիպ դրամապանակների փոխանցվելուց hետո, վերջնարդյունքում ստացվել են խմբի անդամներից մեկի անվամբ «Բինանս» համակարգում ստեղծված «դաշքոին» կրիպտոարժութային դրամապանակին։

Բացի այդ, հանցավոր խմբի անդամների կողմից «Բինանս» համակարգում ստեղծված «դաշքոին» տեսակի դրամապանակներին գումարներ են ստացվել նաև «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող խանութ–հարթակների օգտատերերի կողմից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց գումարների փոխանցման համար տրամադրված «դաշքոին» տեսակի դրամապանակներից:

Ապօրինի արտադրված և պահված առանձնապես խոշոր չափերով թմրա­մի­ջոցի խմբաքանակի մի մասը՝ ընդհանուր 266,15,գրամ և 16,55 գրամ հաստատուն չոր քաշով «Մա­րի­խու­ա­նա», 40 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» պարունակող «Կանեփ» տե­սա­կի թմրա­մի­ջոցները, թմրամիջոց պարունակող «Կանեփ» տեսակի թվով 6 հատ բույսերը, ինչպես նաև՝ թմրամիջոց աճեցնելու համար նախատեսված համապատասխան սարքավորումներով կահավորված թաքստոցները, սենյակ-լաբորատորիաները և թմրամիջոց ապօրինի արտադրելու համար օգտագործվող տարբեր առարկաներ հայտնաբերվել են խմբի անդամների բնակարաններում կատարված խուզարկությամբ։

Հանցավոր խմբի անդամների բնակարաններում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են ինչպես անձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների աճեցման համար հատուկ կահավորված և քողարկված սենյակ–լաբորատորիաներ, այնպես էլ հայտնաբերվել և առգրավվել է հանցավոր գործունության արդյունքում ստացված գումարներից 330.264 ԱՄՆ դոլար, 3210 Եվրո և 2.772.000 ՀՀ դրամ գումար, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց և արգելադրվել։

Քննությամբ հիմնավորվել է, որ խմբի անդամների կողմից թմրամիջոցների ապօրինի իրացման արդյունքում տարատեսակ կրիպտոարժութային հաշիվների միջոցով շրջանառված ֆինանսական միջոցների ծավալը կազմել է շուրջ 1մլրդ. 734մլն. դրամին համարժեք 3․900․000 ԱՄՆ դոլար։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջիններիս մասն առանձնացվել, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am