Հայաստանը տարածքային հավակնություններ չունի․ ՔՊ-ական

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ԲՐԻԿՍ-ի 10-րդ խորհրդարանական համաժողովի իր ելույթում նշել է, որ արդեն սահմանազատվել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ 12 կմ հատվածը, և երկու կողմերի սահմանապահ ծառայությունները տեղակայվել են սահմանի համապատասխան հատվածներում:

«Հայաստանը միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս հավակնություններ չունի և պատրաստ է կառուցողական ու ինտենսիվ աշխատանք տանել սահմանազատման գործընթացը շարունակելու և կարճ ժամանակում խաղաղության պայմանագիր կնքելու ու ստորագրելու ուղղությամբ»,- ասել է Ռուբինյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է միջազգային տարանցիկ երթուղիների մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ճանապարհով: ԱԺ փոխխոսնակի խոսքով` կասկած չկա, որ Հարավային Կովկասում խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են միավորող գործոն դառնալ տարածաշրջանի երկրների համար և ոչ միայն:

«Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների վերականգնումը և բացումը պետք է հանգեցնի տնտեսական հարաբերությունների համակարգի կայուն տարածաշրջանային մոդելի ձևավորման»,- ասել է Ռուբինյանը:

Այս համատեքստում նա նշել է, որ խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման հեռանկարի շրջանակում ՀՀ կառավարությունը մշակել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման նախագիծ է՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

«Միավորելով բոլոր կողմերի շահերը՝ մենք պատմական հնարավորություն կունենանք նախադրյալներ ստեղծելու տարածաշրջանի համագործակցության, փոխկախվածության և բարգավաճման համար»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը։

Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կողմ է քաղաքական երկխոսության առողջացմանը և միջազգային հարաբերություններում կայունության բարձրացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանը բոլոր շահագրգիռ գործընկերների միջև իրավահավասար և կառուցողական համագործակցության կողմնակից է։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
«Հատ-հատ կտեսնես ոնց են հարազատներին թաղում», «Աստված սաղ դեմդ կբերի». գերլարված իրավիճակ Դաժան տեսարան էր...պատմությունից օտար զավթիչների ասպատակումը ես հենց այդպես եմ պատկերացրել... Կուզի Նիկոլ էղնի, ով կուզի՝ էղնի, սա սրբապղծություն է․ քաղաքացիները վրդովված են, նրանց թույլ չեն տալիս մտնել Յոթ վերք Բենթլիով շրջող Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը Փաշինյանի հետ մասնակցում պատարագի կապարակնքված Յոթ Վերք եկեղեցում Թեմի ոչ մի քահանա չհամաձայնեց դավաճանել, Արարատ քահանա Օրդոյանին «փուռը» տվին․ Նիկողոս Հովհաննիսյան Եթե մենք զեղչում ենք՝ անեծքի տակ ենք ընկնում․ Հուսիկ քահանա Գրիգորյան Տավուշում 4-րդ դասարանի աշակերտները ծեծի են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Ովքեր են ներկա Փաշինյանի հրավիրած պատարագին (լուսանկարներ) Քաշքշուք, հրմշտոց. Փաշինյանը իր «զորքով» և շրջիկ խմբով ժամանեց Յոթ Վերք «Ամոթ է, էս ինչ եք սարքել մեր Սուրբ Եկեղեցին», «գնա ստեղից». վեք եկեղեցու բակում Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելո՞ւ Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը «Եկեղեցու կանոնական ներխուժում կամ եպիսկոպոսական իրավասության ոտնահարում»․ Սամվել դպիր Գրիգորյան Գյումրու մանկապարտեզների, դպրոցների, երաժշտական հիմնարկների աշխատակիցներին ստիպել են ներկայանալ պատարագին Փաշինյանն իրեն աջակցող բարձրաստիճան հոգևորականներին հետը տարել է Գյումրի Գետինը մտնիս հազար անգամ, տականք. Մարդիկ իրանց մեռելներին ու շիրիմները թողած իրենք իրենց խղճի դեմ են դուրս եկել Փաշինյանի «ժամանցը» օկուպացված Յոթ Վերքում ապահովում է Արմավիրի թեմից Մկրտիչ քահանա Մուշադյանը Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն Սա ոչ միայն ապօրինություն ու բռնակալություն է, այլև ապշելու աստիճան լպիրշություն է. Ռուբեն Մելիքյան «Փաշինյանը և նրա խմբակը գրոհում են Յոթ Վերք եկեղեցին»․ Լարված իրավիճակ Գյումրիում Պետք է ճանաչենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայի արժանապատվությունը պաշտպանելիս նահատակվել են Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել ավերիչ երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանին Յոթ Վերք եկեղեցու օկուպացիայի ընթացքում քաղաքապետարանի պատուհանից պարզվել է Սրբազանների նկարը Գյումրու Յոթ վերք եկեղեցու զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ այսօր չեն ղողանջել․ Արտաշես սարկավագ «Յոթ Վերք» մեր եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացողին. Վարդան Ղուկասյան Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am