Արձագանքելով Սուրեն Պետրոսյանի՝ «շարժումը մարում է․․․» հայտարարությանը, փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.
«Սուրեն ջան, եթե իսկապես համոզված ես, որ շարժումը մարում է, ապա կնշանակի մեղավորների փնտրտուքի անհրաժեշտությունը բոլորովին չկա։ Որովհետև, եթե շարժումն իսկապես մարում է, ապա դրանում մեղքի մեծ բաժին ունես հենց դու, հենց Գառնիկը, հենց Սրբազան հայրը, հենց ես անձամբ և հենց բոլորս միասին ու մի մեծ ամբողջությամբ։
Բայց այս պարագայում, եթե համոզմունք է ձևավորվել, թե շարժումը մարում է, ապա յուրաքանչյուրս, ով դրանում մեղքի իր բաժինը չտեսնի ու դժգոհի այլ մեղավորներից՝ մեզ վաղուց հայտնի՝ «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ․․․» բոլորիս վաղուց հայտնի տխրահռչակ բանաձևումն է։
Ինչ վերաբերվում է շարժումը մարելուն, ապա դեռևս հունիսի 4-ին եմ այդ մասին համոզմունքս հայտնել ու հիմա էլ կրկնում եմ․
Սրբազան շարժումը ոչ թե նորովի մի բան է, այլ դարեր շարունակ ազգապահպանման ու միասնության միակ հենարանը։ Շարժումը չի կարող մարել քանի կա ու կլինի մեր հայ Առաքելական եկեղեցին»։
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը