«Լուլուի հերթական էժան բեմադրությունը»․ Նատալյա Սաղիյան

«Ռեֆորմիստների» կուսակցության փոխնախագահ Նատալյա Սաղիյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Ախխ, Լուլու, Լուլու

Այսօր իշխանական քարոզչությունը Լուսինե Բադալյանին պատվիրակել էր մի ելույթ 1in.am-ում։


Ելույթը երկար էր, տհաճ, հեգնանքով ու մաղձով լեցուն և կազմակերպված էր միայն մեկ նպատակով․ Լուսինե Բադալյանը պետք է եթերում արտաբերեր մեկ նախադասություն․ «Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր»։

Քսանութ րոպե եթերային ժամանակ վատնվեց թուրքի դեմ խոնարհվող և Եռաբլուրում լայնագույն ժպտացող մի անձնավորությանը բարբաջելու հնարավորություն տալու համար։

Լուլուի այս հերթական էժան բեմադրությունը կարելի էր զավեշտ համարել, եթե այս ամբողջ ելույթը հիմնված չլիներ մի մեծ ստի վրա։ Մենք արդեն սովոր ենք օրվա իշխանության կողմից թողարկվող և տիրաժավորվող ստերին, բայց անհոգնել շարունակաբար պայթեցնում ենք դրանք։

Եվ այսպես․

Եթե Սերժ Սարգսյանն արյուն թափելու նպատակ ունենար, ապա 2018-ին իրադարձություններն այլ կերպ կզարգանային։

Եթե Սերժ Սարգսյանն արյուն թափելու նպատակ ունենար, դուք մինչ օրս կմնայիք միջակ հաղորդավար և կշարունակեիք փոշոտ տաղավարից խոսել ոչմիբանի մասին, ինչը ձեր օրգանիկ միջավայրն է։

Եթե Սերժ Սարգսյանն արյուն թափելու նպատակ ունենար, դուք և ձեր նմանները հիմա ԱԺ-ում ՀՀ սուվերեն տարածքները հանձնողի հակահայկական ու հակապետական որոշումները չէիք դակի առանց հասկանալու։

Եթե Սերժ Սարգսյանն արյուն թափելու նպատակ ունենար, 2013 թվականի ընտրություններից հետո նույնպես շատ բաներ այլ կերպ կլինեին։ ՛«Էլեկտրիկ Երևան»-ը և տրանսպորտի հնարավոր թանկացման պատճառով ձեր սպոնսորների կողմից կազմակերպված «բողոքի ինքնաբուխ ակցիաները» նույնպես լրիվ այլ ավարտ կունենային։

Սերժ Սարգսյանը բազմիցս խոսել է այն մասին, որ վեց տարի առաջ նա ուներ ստեղծված իրավիճակի համար մի քանի ուժային լոծումներ, բայց դրանցից ոչ մեկը ընդունելի չէր իր համար, քանզի իշխանությունը մարդկային կյանքից թանկ չէ։ Բայց դե ձեր և ձեր ֆյուրերի համար այսպիսի դիրքորոշումը անհասանելի և անընկալելի բարցունք է։ Մեկ է չեք հասկանալու, թե ինչպես կարելի է իշխանությունը պահելու համար ցուցարարների վրա կարմիրբերետավորներին ֆաս չտալ, հատուկ միջոցներ օգտագործելու, ջարդելու, ոլորելու, գետնին փռելու, ստորացնելու հրահանգ չտալ։

Առակս ի՞նչ կցուցանե, Լուսինե։

Վերջին օրերին ձեզ հաճախ են հրահանգներ իջեցում արտաբերելու այս կամ այն բարբաջանքը։ Լավ կլիներ, որ կարողանայիք ձեր մտքի մեջ «լյուստրացիա»/ձեր ելույթից հասկացա, որ այդ բառը շատ եք սիրում, հուսամ, գիտեք, թե ինչ է նշանակում/ անել այդ հրահանգները։

Եթե միայն դուք կարողանայիք ընկալել, որ ձեզ պատվիրում են արտաբերել բացարձակ սուտ, որը հաստատապես հերքվելու է, ապա գուցե այսօր ծիծաղելի վիճակում հայտնված չլինեիք։

Բայց, ավաղ, կամ չեք հասկանում, կամ հրաժարվելու հնարավորություն չունեք։

Երկու դեպքում էլ լավ չի, Լուսինե»։

դիտվել է 2140 անգամ
Լրահոս
Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am