Արևմուտքի փարիսեցիության վախճանը. մեկնարկը տրված է. Ձյունիկ Աղաջանյան

Հունիսի 6-8-ը Եվրախորհրդարանի ընտրություններն անամպ երկնքում ճայթած կայծակի ու մրրկահողմի ազդեցություն է ունեցել, որը սպառնում է լիովին ձևափոխել եվրոպական քաղաքական լանդշաֆտը՝ սրբել-տանելով հանրային գիտակցության մթագնման միջոցով գլոբալիստական քաղաքականության կրողներին: Այս մասին իր հոդվածում գրել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ջյունիկ Աղաջանյանը:


Նա, մասնավորապես, նշել է.

«Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները

Չնայած որոշ վերլուծաբանների գնահատականներին՝ հանրության դեպի առավել ազգայնական ու եվրոպախույս գաղափարախոսություն սահքը տեսանելի էր, սակայն դրա ծավալներն ու խորությունը թերագնահատված էին: Առաջին ծաղիկներն ի հայտ եկան դեռևս 2023թ. տարեվերջին, երբ Նիդերլանդներում գործող իշխանական կոալիցիայի բոլոր չորս կուսակցությունները կորցրեցին իրենց ձայների զգալի մասը՝ զիջելով ծայրահեղ ազգայնական Խերտ Վիլդերսի «Ազատության կուսակցությանը»:


Նույն պատկերն արձանագրվեց Սլովակիայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ 2023թ. հոկտեմբերին, երբ իշխանության ղեկն անցավ ազգայնական «Սմեր» կուսակցության ղեկավար Ռոբերտ Ֆիցոյին: Վերջինիս հակառուսական քաղաքականությունից հրաժարման դիրքորոշումն արժեցավ մահափորձ, որի ծանր հետևանքները դեռևս հաղթահարված չեն:

Հակառակ այն եվրավերլուծաբանների կարծիքին, որ այդ միտումը չի պահպանվում և արևմտյան գլոբալիստական օրակարգով առաջնորդվող հանրային տրամադրությունները գերիշխում են, հունիսի 9-ին Բուլղարիայում, երեք տարվա մեջ վեցերորդ անգամ անցկացվող ընտրությունները, Եվրախորհրդարանի ընտրությունների հետ մեկտեղ, ջախջախիչ հարված հասցրեցին կուրորեն ամերիկյան թելադրանքով շարժվող եվրաչինովնիկներին: Բուլղարիայում իր առաջատար դիրքերը պահպանեց աջակենտրոնական «ԳԵՐԲ» կուսակցությունը՝ 24,7%-ով, իսկ աջ ծայրահեղական ռուսամետ «Վելիչիյեն» էապես բարելավեց իր դիրքերը՝ ստանալով 4,65%: Էթնիկ թուրքական «Հանուն իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը 17,01%-ով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ անցնելով արևմտամետ «Մենք շարունակում ենք փոփոխությունը» կուսակցությանը (14,3%), իսկ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դեմ գործողությունների իրականացման դեմ հանդես եկող ուլտրաազգայնական «Վերածնունդ» կուսակցությունը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ 13,8%-ով, և առաջին անգամ ներկայացված կլինի եվրախորհրդարանում:

Ըստ էության՝ համանման պատկեր արձանագրեցին նաև Եվրախորհրդարանի ընտրությունները: Ծայրահեղ աջակողմյան կուսակցություններն զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը, իսկ գլոբալիստական օրակարգը սպասարկող «Կանաչների» կուսակցություններն ամենամեծ կորուստներն են գրանցել:

Առավել ցցուն համաեվրոպական միտումների դրսևորումներն արձանագրվեցին Ֆրանսիայում և Գերմանիայում՝ ԵՄ-ի քաղաքական ու տնտեսական շոգեքարշ հանդիսացող երկրներում: Ֆրանսիայում ծայրահեղ աջակողմյան, Մարին Լը Պենի առաջնորդած «Ազգային ռալի» կուսակցությունը կրկնակի գերազանցեց նախագահ Մակրոնի «Շարժվող հանրապետություն» կուսակցությանը (LREM- La République En Marche), ինչը դրդեց նախագահին ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել: Բելգիայի վարչապետն էլ հրաժարական տվեց: Իր դիրքերն ամրապնդեց Հունգարի վարչապետ Օրբանը, ով արդեն տարիներ շարունակ առանորդվում է բացառապես ազգային օրակարգով՝ տեղի չտալով եվրակառույցների ղեկավարների ճնշումներին:

Եվրոպական հանրության տրամադրությունների ձևավորման վրա արդեն մեկ տասնամյակից ավելի երկու խնդիր է վճռական ազդեցություն ունենում ՝ միգրացիոն հարցերը և ուկրաինական զարգացումները: 2014թ. հետո ուկրաինական թեմատիկան երանգավորվեց հակառուսական շեշտադրումներով և Ռուսաստանին խեղճացնելուն միտված պատժամիջոցների ներդրմամբ: Այս քայլերն իրենց պիկին հասան 2022թ.՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ Հատուկ ռազմական գործողությունները սկսելուց հետո: Այդ ժամանակ այն ստացավ «չեղարկման քաղաքականություն» անունը:

Շինծու, կեղծված և խեղված թեզերի ու երևույթների, սադրանքների կիրառմամբ հակառուսական տրամադրությունների գեներացմամբ հանրային գիտակցության մշակման գործընթացն ակտիվորեն իրականացվել է ավելի քան երկու տասնամյակ՝ զուգորդելով Արևմուտքի կողմից Ռուսաստանի զսպմանը, ճնշմանը, իսկ վերջին շրջանում ՝ կազմաքանդմանն ուղղված քայլերով: Այդ ջանքերի արգասիքը լիուլի դրսևորվեց ամբողջ արևմտյան ճամբարում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, միջազգային իրավունքի կոպտագույն ու աղաղակող խախտումների շքերթով, որը որևէ դիմադրության, ըստ էության, չարժանացավ իբրև-թե ժողովրդավարության սկզբունքներով ապրող ու առաջնորդվող հանրությունների կողմից: Հակառակը, դիմադրելու ցանկություն արտահայտող վախվորած ձայներն արագ ճնշվում էին, ու այդ անձինք ևս ենթարկվում «չեղարկման»՝ անկախ այդ անձանց հանրային, քաղաքական դիրքի կամ վաստակի: Արևմտյան հասարակությունը դարձել էր լիովին կառավարելի, իսկ արևմտյան, իրականում՝ ամերիկյան հեգեմոնիայի անկասելիության ու միաբևեռ աշխարհի թելադրանքով դաստիարակված քաղաքական գործիչների կողմից հրահանգների անվարան կատարումը դարձել էր վարքագծային նորմ:

Գլոբալիստական ճամբարի կողմից ձևավորված «իդիլիկ» պատկերն իր առաջին ճաքերը գրանցեց 2022թ. վերջին, երբ ռուսական կողմին հաջողվեց հետ մղել համա-ՆԱՏՕ-ական ջանքերով զինված ու իրականացված ուկրաինական հարձակումը, իսկ հաջորդող տարվա ընթացքում, փաստացիորեն, տապալել Ռուսաստանի աշխարհաքաղաքական մեկուսացման, տնտեսական պատժամիջոցների, հանրային ընդվզման, ներքին էթնիկ ու կրոնական տարբերությունների շահարկմամբ բաժանարար գծերի ու ճեղքերի խորացմանն ուղղված ԱՄՆ առաջնորդությամբ իրականացվող քաղաքականությունը:

Ճաքերը վերածվեցին ճեղքերի ուկրաինական ճակատում հերթական տապալումների ֆոնին ներեվրոպական տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ, իսկ արդեն ամիսների շարունակվող ամենատարբեր տնտեսվարողների ցույցերը Եվրոպայով մեկ, գործող խոշոր բիզնեսների հեռանալը և տեղափոխումը Միացյալ Նահանգներ, հանրության համար ակնհայտ դարձրեցին, թե ում հաշվին է իրականում ապահովվում արևմտյան, իրականում՝ ամերիկյան հեգեմոնիան:

Եվրախորհրդարանի ընտրությունները ցույց տվեցին, որ ազգայնական ուժերը, անկախ նրանց աջակողմյան կամ ձախակողմյան կեցվածքից, սկսում են գերիշխել քաղաքական խճանկարում, ինչը նշանակում է, որ հանրության մի ստվար զանգված այլևս ցանկություն չունի արևմտյան գլոբալիստական կենտրոնների ստեղծած քաոսի համար «վճարողը» լինել: Այս ուժերը հանդես են գալիս «չեղարկման քաղաքականության» վերացման, Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման և տնտեսական կապերի հաստատման ու Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական առճակատման բացառման օգտին:

Եվրոպական հանրության շրջանում ավելի ու ավելի գերիշխող դարձող բողոքի ու դժգոհության տրամադրությունները, որոնք արտացոլվում են գործող իշխանությունների հանդեպ շատ ցածր ու նվազող վստահության ցուցանիշներով, հաջորդող մեկ տարվա ընթացքում եվրոպական երկրներում սպասվող ընտրություններում իրենց բնական արտացոլումն են ստանալու, որը հանգեցնելու է այդ երկրների ավելի ազգային քաղաքականության իրականացման, ինչն էլ կվերածվի կենտրոնախույս ուժերի ամրապնդման ու համաեվրոպական կառույցների թելադրած օրակարգից հեռացման: Այս միտումների պահպանման պարագայում՝ ոչ հեռավոր ապագայում կտեսնենք Եվրամիության թուլացում ու նրա նշանակության էական նվազում, որոշումների կայացման մեխանիզմների վերանայում և պաշտոնյաների գործառույթների վերաորակավորում՝ թելադրողի դերը վերադարձնելով ազգային պետություններին:

ՆԱՏՕ-ն ևս անմասն չի մնա ուկրաինական արկածախնդրության հետևանքներից: Պահանջ կդրվի էական վերանայման ենթարկել այդ կառույցի դերն ու նշանակությունն անդամ երկրների համար, չի բացառվում առավել երկարատև ժամանակահատվածում առանձին երկրների այդ կառույցից դուրս գալը: Զարմանալի չի լինի, եթե առաջին ծիծեռնակը լինի Թուրքիան, որը հավակնություն ունի պանթուրանական ծրագրի շնորհիվ աշխարհաքաղաքական կենտրոնի վերածվելու:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից հռչակված «եդեմական այգու» անդորրն այլևս խաթարված է, արևմտյան քաղաքականության փարիսեցիությունն ու ժողովրդավարության տարածման ներքո գերիշխանության հաստատման քաղաքականության իրականացումը դառնում է ավելի ու ավելի բացահայտ:

Ի՞նչ նշանակություն ունեն այս զարգացումները գոյաբանական խնդիրների առջև կանգնած Հայաստանի համար: Վեցը տարի առաջ, երկու հայկական հանրապետության անվտանգ գոյությունը վայելող հայության համար այս ամենը հիմնականում վերլուծական հետաքրքրություն կներկայացներ, ինչը կպահանջեր հընթացս և արդյունքների արձանագրմամբ քաղաքական որոշումների ճշգրտումներ իրականացնել: Սակայն, գործող իշխանությունների պարագայում, որոնք անթաքույց շրջադարձ են կատարել դեպի Արևմուտք, այդ նպատակով զոհաբերել են Արցախը և շարունակում են թշնամուն նվիրել հայկական տարածքներ, Հայաստանի պաշտպանական ու անվտանգային համակարգը ամբողջովին դրել են ՆԱՏՕ-ական ուժերի վերահսկողության տակ, ամեն ջանք գործադրում են Հայաստանը ռուսական գերակայության համակարգերից դուրս բերելու և կտրելու համար, ինչը ֆինանսատնտեսական կոլապսով է սպառնում՝ ջնջելով երեսնամյա ձեռքբերումները և վերադարձնելով մեզ 1990-ականների մութ ու ցուրտ տարիները, երկրի սահմանների ռազմավարական վերահսկողությունը հանձնել են թշնամի Ադրբեջանին ու հանրային հնազանդեցման քաղաքականություն են իրականացնում՝ հուսալով բավարարել թուրք-ադրբեջանական անսպառ պահանջները՝ սպասարկելով Հարավային Կովկասում արևմտյան գերակայության հաստատման օրակարգը, սա ավելի անդունդը գլորվող գնացքի հետևից վազող ու բարձրանալ ցանկացող մարդու տպավորություն է ստեղծում:

Հայաստանյան հանրությունը, մեծամասամբ, հասկանում է ընթացող գործընթացների ու իր իսկ իշխանությունների վարած քաղաքականության կործանարար բնույթը և ամեն կերպ դիմադրում է սեփական պետությունն ու ազգը նսեմացնելուն ու վերացնելուն ուղղված գործողություններին: Այսօր հանրային ընդվզումը փորձում է պահպանել ազգայինը՝ իր բոլոր դրսևորումներում, հռչակել է ստի ու կեղծիքի դեմ պայքար՝ հանուն հայրենիքի ու ինքնության պահպանման: Նույն միտումներն են ավելի ու ավելի ակնհայտ դառնում աստիճանաբար արթնացող եվրոպական հանրության շրջանում, որը շատ ցավալի գործընթաց է, ինչը, դժբախտաբար, անցնցում չի ընթանալու, քանի որ գլոբալիստական կենտրոնները հեգեմոն դիրքերը զիջելու ցանկություն չունեն և պատրասստ են զոհաբերել ամեն ինչ: ՀՀ գործող իշխանությունների ձեռամբ՝ Հայաստանն այսօր դրվել է նրանց զոհասեղանին:

դիտվել է 394 անգամ
Լրահոս
«Անասու՛ն, էդ մարդիկ տուն են կորցրել, հայրենիք, մատ ես թափ տալիս ասում` ինչի՞ չես զոհվել». Ադիբեկյան (video) Նիկոլենք մենակ գռփում են իրենց համար․ քաղաքացիներ (video) Ռոբերտ Քոչարյանը բացառիկ մանրամասներ պատմեց․ ի՞նչ է ասել իրեն Արմեն Սարգսյանը (video) «Ռուբիոյի այցը կամրագրի Հայաստանի կապիտուլյացիան»․ Արթուր Խաչիկյան Վիճաբանություն՝ Նորապատում․ որսորդական զենքով կրակոցներ արձակած անձը ներկայացել է իրավապահներին Բելգիայում բախվել են գնացքն ու դպրոցական ավտոբուսը. կան զnhեր ԱՄՆ-ի համար Մերձավոր Արևելքում ոչ մի անվտանգ վայր չի մնա․ Խամենեի Նիկոլը Անդրանիկ Թևանյանին կհանձնի Ուկրաինայի՞ն․ Երվանդ Բոզոյանը մանրամասնում է (video) Հիմա Փաշինյանը հայտարարում է, թե «զրոյից կառուցում են բանակ»․ Մինչդեռ հարցն այն է, թե ո՞վ է հասցրել այդ բանակի «զրոյի». Հակոբ Բադալյան ՇՏԱՊ․ Ի՞նչ թուղթ է Ռուբիոն իր հետ բերել Հայաստան․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, ինչի՞ եք ծնվել, ինչի՞ ձեզ աբո*տ չեն արել»․ Արմինե Ադիբեկյան (video) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն. կա վիրավոր Արարատ Միրզոյանը գերիների մասին ասում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք»․ Մեսրոպ Առաքելյան #ՈՒՂԻՂ․ Հոկտեմբերի 6-ի գրառումդ պետական դավաճանության հոդվածով դրվելու է դատիդ. Արմինե Ադիբեկյան (video) Ռուսաստանը նպատակամղված է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար հարաբերությունները.Զախարովա Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Գիտե՞ք՝ ինչ են արել այն քաջարանցիներին, որոնք ձեզ են ընրտել․ քաջարանցին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Հրաժարվեք «ադրբեջանցիների վերադարձ» բառակապակցությունից․ դա միայն ադրբեջանական քարոզչությանն է օգուտ Դատախազը դատարան է հանձնել չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրվարույթի նյութերը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա՝ կնվազի Երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև մայիսի 27-ին ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով 44-օրյա պատերազմը Փաշինյանի օրոք չէ՞ր, Ջերմուկի դեպքերը Փաշինյանի օրոք չէի՞ն․ Հարցում (video) Ժամանել է 8 մարտական հաշվարկ․ նոր մանրամասներ՝ նորակառույց շենքում բռնկված հրդեհից ՈւՂԻՂ. «Հայաստան» դաշինքի հանդիպումը Քաջարանում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am