Իշխանություններից թեկնածու չի եղել, բլորին դեմ են քվեարկել

Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 5-ին կայացավ, ավելի ճիշտ՝ չկայացավ, Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթը։ Բանն այն է, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի կազմում են Արա Շիրինյանը, Վահագն Թեւոսյանը, Արփի Ոսկանյանը, Վասակ Դարբինյանը, Վարուժան Օլքինյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Արամ Սուքիասյանը, մրցույթին մասնակցող 4 թեկնածուից եւ որեւէ մեկին չի ընտրել, այդ թվում` նախկին տնօրեն Գարեգին Խումարյանին։ Այլ կերպ ասած՝ 4 թեկնածուից որեւէ մեկը չի բավարարել «գերպրոֆեսիոնալ» հանձնաժողովականների քիմքին, իսկ թեկնածուներն էին. Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելլա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդյայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։ Մենք զրուցեցինք թեկնածուներից Բելլա Հովհաննիսյանի հետ: Հետաքրքրվեցինք` իրեն հարցազրույցի կանչե՞լ են, իր ծրագրերը լսե՞լ են։

«Անձամբ ինձ ոչ ոք հարցազրույցի չի հրավիրել։ Այո, 4 թեկնածուներից եւ ոչ մեկը չի անցել, ասեմ ավելին՝ թեկնածուներից ոչ մեկի օգտին որեւէ կողմ ձայն չի եղել, այսինքն՝ հանձնաժողովի բոլոր անդամները բոլոր թեկնածուներին դեմ են քվեարկել։ Սա աննախադեպ իրավիճակ է, երբեւէ նման բան չի եղել, եւ ես կարծում եմ, որ իրենք պարզապես որեւէ մեկի վերաբերյալ քաղաքական որոշում չունեին, այսինքն՝ թեկնածուներից որեւէ մեկն իշխանության թեկնածուն չէր, եւ, հետեւապես, իրենք բոլորին դեմ են քվեարկել։

Հիմա հաջորդ մրցույթի ժամանակ իրենք գուցե իրենց թեկնածուին բերեն եւ հրահանգավորված կողմ քվեարկեն, բայց ես, այնուամենայնիվ, շարունակում եմ հույս ունենալ, որ հաջորդ մրցույթում գուցե ինչ-որ բան կփոխվի, եւ իսկապես հաշվի կառնեն պրոֆեսիոնալիզմը, եւ իրենց մտահոգությունն ավելի շատ կենտրոնացված կլինի ոլորտի բարեփոխումների վրա, որովհետեւ ցանկացած ոլորտում եթե մասնագետն է ղեկավարում, ապա բարեփոխումներն ավելի ռեալ են դառնում, իսկ ոչ պրոֆեսիոնալ կադրերի պատճառով ոլորտները միշտ տուժում են, այսինքն՝ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում։

Ամենայն հարգանքով հանձնաժողովի բոլոր անդամների նկատմամբ, բայց իրենք պետք է որոշումներ կայացնելու կամք ունենան, որովհետեւ, վերջիվերջո, շատերը վաստակ ունեցող մարդիկ են եւ պետք է կարողանան իրենց վաստակն ի նպաստ երկրի ծառայեցնել, կոնկրետ այս առաքելության մեջ լինեն անաչառ, օբյեկտիվ, ազնիվ եւ հաշվի առնեն աշխատանքային փորձը, կենսագրությունը, թեկնածուների մասնագիտական կարողությունները, եւ ազատ որոշում կայացնեն, ոչ թե սպասեն հրահանգների»,- ասաց Բելլա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մտադրված է կրկին մասնակցել մրցույթին․

«Ինձ թվում է՝ իրենք էլ չունեն հստակ ծրագիր, թե ինչ պիտի անեն, բայց քանի որ, ըստ օրենքի, պետք է մրցույթ լինի, հայտարարում են, սակայն նախապես պատրաստված չեն էլ լինում, այսինքն՝ լավ չեն էլ ուսումնասիրում ներկայացված հայտերը, ծրագրերը, որովհետեւ անձամբ ինձ հարցազրույցի չեն հրավիրել, մյուս թեկնածուներից տեղյակ չեմ, թե ում են հրավիրել, սակայն քվեարկության արդյունքներն այն մասին են վկայում, որ եթե բոլորին դեմ են քվեարկել, ուրեմն որեւէ մեկի ծրագիրն ու աշխատանքային փորձն իրենց առանձնապես չի հուզել։

Ես երկար տարիների փորձով մասնագետ եմ եւ իմ անաչառությամբ, իմ անցած ճանապարհով՝ իմ ուժերի վրա վստահ եմ, որ ես կարող եմ Հանրային ռադիոն եւս մեկ աստիճան վեր բարձրացնել։ Նախկին տնօրենն էլ կարծես թե կարգին աշխատել է մարդը, բայց փաստացի իրենք մասնագետների կարիք չունեն, իրենք սպասում են հրահանգների, թե ում պիտի նշանակեն»։

Նշենք, որ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը եւս հայտարարել է, որ կրկին մասնակցելու է մրցույթին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 323 անգամ
Լրահոս
Իսրայելը տարածաշրջանը ներքաշում է աղետի մեջ. Էրդողան Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել․ իրանագետ Սա՞ ոնց կմեկնաբանեք մեզ հետ պատահած «խաղաղության» դարաշրջանում Ինչո՞ւ ձերբակալվեց արմավիրցի 41-ամյա տղամարդը Այսօր մարդկանց հույսն ու սպասումները տեսնում եմ Սամվել Կարապետյանի ծրագրերում․ Ասլանյան Խստորեն դատապարտում եմ Արմինե Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն հաստատել է «Բասիջ» ռազմականացված աշխարհազորի հրամանատարի մահը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Կրասնոդարը ջախջախեց 9 հոգով մնացած ԲԿՄԱ-ին և դուրս եկավ Ռուսաստանի Գավաթի ՌՊԼ ուղու եզրափակիչ Մանկապարտեզում տղամարդու դի է հայտնաբերվել Պատմությունը կհիշվի նրանցով, թե ովքեր են այսքանից հետո հանդուրժում այս առաջնորդողներին․ Հասրաթյան Ինչ ռիսկեր կան ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման շուրջ ծավալվող քննարկումներում․ փորձագետ Իրանական ռազմաքաղաքական համակարգը ստեղծված է գրեթե ցանկացած շոկ կլանելու յուրատեսակ կարողությամբ Փառք եմ տալիս Աստծուն, որ Մկրտիչ սրբազանի տնային կալանքը վերացվեց. Սամվել դպիր Գրիգորյան Ոչ մի պետություն իրավունք չունի իր տարածքն ու ենթակառուցվածքը տրամադրել այլ երկրների դեմ ագրեսիվ գործողությունների համար․ Արաղչի Թրամփը հանդիպումը հետաձգել է Մեր Սուրբ Եկեղեցու Տիրավանդ կյանքը մտնելու է իր անշեղ ընթացքի մեջ․ Արագածոտնի թեմ Հորմուզի նեղուցն այլևս անվտանգ չի լինի ԱՄՆ-ի համար․ Fars Քենթի հրաժարականն ուշագրավ է, և առաջացնում է հարց՝ արդյո՞ք դա կարող է լինել շղթա, որի շրջանակում հրաժարական կներկայացնեն Թրամփի քաղաքականությունը չողջունող պաշտոնյաները. Հակոբ Բադալյան Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը 166.4 մլն դոլարի պայմանագրեր է կնքել Հորմուզի նեղուցում ճգնшժամը ԱՄՆ-ի և Իսրայելի шգրեսիայի ուղղակի հետևանք է․ Արաղչին՝ ՄԱԿ քարտուղարին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով 7,5 միլիոն՝ Փաշինյանի աշխատակազմի մեքենաների վերանորոգման համար Ադրբեջանական բուլդոզերները ոչնչացնում են մեր պատմամշակութային ժառանգությունը, Հայաստանի իշխանության «բուլդոզերները»՝ միջազգային հարթակներում մեր աշխատանքը. Բեգլարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am