Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հանդիպման վերաբերյալ նախագահականը հաղորդագրություն էր տարածել, որը, մեղմ ասած, արտառոց էր։

Ըստ նախագահականի՝ «Մտքեր են փոխանակվել Արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության եւ նախագահական ինստիտուտի սերտ համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների եւ մոտեցումների մշակման կարեւորության վերաբերյալ»: Ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը. խոսվում է «սերտ համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների եւ մոտեցումների մշակման» մասին։

Այսինքն՝ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշում մշակելու մասին խոսում են նույն երկրի պետական կառավարման երկու տարբեր օղակներ։

Հետաքրքիր է, իսկ օրինակ՝ օրակարգային հարցերի շուրջ (իսկ դրանք ենթադրում ենք՝ սահմանազատման թեմաներն են կամ արտաքին հարաբերությունների սպեկտորը) նախագահականն ու ԱԳՆ-ն տարբե՞ր դիրքորոշումներ ունեն։ Անհավատալի է։

Եվ հետո, սա պետք է աքսիոմատիկ ճշմարտություն լիներ, եւ նախագահականն ու ԱԳՆ-ն, հատկապես օրակարգային հարցերի շուրջ, պետք է այնքան միասնական դիրքորոշում ունենային, որ դրա մասին խոսելը զարմանալի հնչեր. իսկ այս հաղորդագրությունից տպավորություն է, որ, կարծես, գործ ունենք երկու տարբեր պետությունների գերատեսչությունների, կամ միջազգային կառույցների հետ ՀՀ նախագահի հանդիպման մասին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am