Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ամենաչքաղաքականացված՝ երաժշտական բնագավառում փոխնախարարը քաղաքական քարոզչություն է արել: Միջոցառման մասնակիցներից ահազանգեցին, թե ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը ատելություն է սերմանում հանրության շրջանում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանն օրերս հրավիրված է եղել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կազմակերպած միջոցառմանը: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցած տոնական միջոցառմանն իր պաշտոնական ելույթի ժամանակ փոխնախարարը պահը բաց չի թողել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը փնովելու համար:

Հիշեցնենք, որ փոխնախարար Դանիելյանը 1990-ից 1994 թվականներին ևս սովորել է հենց այդ ուսումնարանում, այնուհետև ուսանել և աշխատել է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Լիոնի Օպերետային թատրոնի արտիստ է, անցած տարի է հայրենադարձվել և օգոստոսի 24-ին միանգամից նշանակվել փոխնախարար: Եվ ահա, հայրենիքը «հեռվից սիրած» արտիստը, այսօր իրեն իրավունք է վերապահել դիմելու դահլիճում հավաքված ծնողներին, դասախոսներին․ իսկ ուսանողներին պատգամել է, թե «ձեր գործն է ճիշտ և արդար, ո՛չ թե փողոց փակողներինը»:

Ըստ ամենայնի, փոխնախարարը տեղյակ չէ, որ ներկա կառավարության անդամները հենց այդպես՝ փողոց փակելով ու փողոցից էլ իշխանության են եկել։

Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց փոխնախարարից անձամբ պարզաբանումներ ստանալ. «Նախևառաջ՝ ես այդպես չեմ ասել, այլ կարծում եմ՝ շատ ավելի բովանդակալից․․․ Երկրորդ՝ խնդրում եմ դիմել մեր լրատվականին հարցազրույցի համար․ ես, իհարկե, սիրով կմանրամասնեմ իմ հնչեցրած միտքը»:

Հարցազրույց, իհարկե, կկազմակերպենք և կլսենք փոխնախարարի մանրամասն պարզաբանումները, բայց մինչ այդ արձանագրենք, որ պաշտոնի բերումով քաղաքական այլախոհների նկատմամբ ատելություն սերմանելը ոչ միայն գեղեցիկ չէ, օրինակելի չէ, այլև օրինական չէ: Ստացվում է՝ տասնյակ տարիներ Ֆրանսիայում ապրելը ոչինչ չի տվել Դանիելյանին. Ֆրանսիայում մարդու իրավունքները, կարծիքի արտահայտումը, անհնազանդության խաղաղ ակցիաները, այդ թվում՝ և փողոց փակելով, չի դիտարկվի հակամշակութային կամ մերժելի երևույթ:

Ի դեպ, միջոցառման ներկաներից շատերին դուր չի եկել փոխնախարարի խոսքը, որոնցից շատերն էլ ահազանգեցին մեզ տեղի ունեցածի մասին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 686 անգամ
Լրահոս
Ձեզ ասեմ՝ ինչու են հենց այս պահին Փաշինյանի թիրախում կանայք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Դու՞ք եք հրաման տվել՝ 18-ամյա Դավիթին, ասֆալտին ծեփելով, բերման ենթարկեն․ Դանիելյանը՝ ՆԳ նախարարին (video) Մեխը ծռվել է․․․ Վերջ․․․․ Ռոբերտ Քոչարյան (video) Դանակը ոսկորին է հասել, այս հարցն արագ լուծվելու է․ Արմեն Ռուստամյան (video) «Ամեն օր Հայաստանում սպանություններ են, ու՞ր են այս իրավապահները»․ Փաստաբան (video) «Անդրանիկ Քոչարյա՛ն, քո երեխեն քո նման ցածրակարգ երկերեսանի տականք է»․ քաղաքացի (video) «Փաշինյանը մեսիջ ուղարկեց ՔՊ-ականներին»․ Թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրած անչափահաս երեխա ունի. Լուսինե Մարտիրոսյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում կառուցված սուրբ Հակոբ եկեղեցին Աբսուրդ է․ 14 անձ բերման է ենթարկվել, թիվն ավելանում է, չգիտենք՝ որտեղ են. փաստաբան (video) Նախկինում մեկնարկած աշխատանքները ներկայացվում է որպես նոր արդյունք. սա խոսում է համակարգային ձախողման մասին. փորձագետ ՇՏԱՊ․Հայտնի է՝ ինչու են բերման ենթարկել Սամվել Կարապետյանի ներկայացուցիչներին․ Ղազինյանը մանրամասնեց (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից մեկ անձի մեղադրանք է ներկայացվել․Ղահրամանյան Փաշինյանի ռեժիմը հոգեվարքի մեջ է․ կոլապս ՔՊ–ում (video) «Tesla»-ն կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ Երբեք այսպիսի անխնամ, անբան ու ճղճիմ վիճակ Երևանի փողոցներում չի եղել. Սոս Հակոբյան Խաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքում․ «Ազատություն» Իսրայելը Լիբանանում շտապօգնության խմբեր է թիրախավորել․ կան զոհեր և վիրավորներ «Ուժեղ Հայաստանից» արդեն 15 անձ են բերման ենթարկել․ փաստաբանները չեն կարողանում նրանց հետ հանդիպել Անդրադարձ է կատարվել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման և այդ ոճրագործության հետևանքներին «Փաշինյա՛ն, էդ քո տված 10 հազարի վրա դնում եմ 20 հազար ու շպրտում երեսիդ». քաղաքացի (video) Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակում. ձերբակալվել է պատասխանատուն «Ուժեղ Հայաստան». Առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am