Ցավում եմ, որ Հայաստանում անկախ դատարան գոյություն չունի․ Ալբերտ Բազեյան

Ինչպես հայտնի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով 6 ամիս կալանավորված ԵԿՄ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը փոխվել էր․ նա գտնվում էր տնային կալանքի տակ։ Այսօր նաև տեղեկացանք, որ Բազեյանի տնային կալանքը երկարաձգել են ևս երկու ամսով։

Oragir.News-ը Բազեյանի փաստաբանի՝ Գեորգի Մելիքյանի միջոցով հարցեր է ուղղել նրան․

«Իմ տնային կալանքը դատարանի որոշմամբ երկարաձգվել է, և դա նույն ապօրինի որոշումն է, նույն անօրինական մեղադրանքն է, որևէ փաստարկ չկա։ Իմ տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով։ Ես դատական փակ նիստի ժամանակ դատավորին ասել եմ՝ «Դուք հրահանգված եք իշխանության կողմից, որպեսզի երկարաձգեք իմ կալանքը։ Ցավում եմ, որ Հայաստանում անկախ դատարան գոյություն չունի, դուք անկախ մարդ չեք, որոշումը ձեր դիմաց դրված է։ Ես չեմ էլ ուզում մասնակցել այս թատերական ներկայացմանը իբրև դատ, կգնամ, իմ փաստաբանը ինձ կտեղեկացնի ձեր որոշման մասին»,- նշել է Բազեյանը՝ հայտնելով նաև, որ մի քանի ժամից զանգահարել է փաստաբանին և տեղեկացել, որ իր տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է։

Գեորգի Մելիքյանի միջոցով նաև տեղեկացանք, որ նրանք հրապարակել են հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է․

««ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԱԶՈՐ» ռազամաքաղաքական միավորումը ողջունում է արքիեպիսկոպոս Բագրատ Սրբազանի հայրենանվեր գործունեությունը: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում նրա առաջնոդությամբ կազմակերպվող հանրային միջոցառումներին:

Միավորման անդամները ակտիվորեն մասնակցում են Բագրատ Սրբազանի կողմից համակարգվող հայրենանպաստ գործողություններին, սակայն մենք կարծում ենք , որ աննպատակահարմար է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցի քննարկումը գործող Ազգային Ժողովում, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը ԱԺ-ում ունի բացահայտ մեծամասնություն, և նրանք անստահություն չեն հայտնի իրենց կողմից ընտրված վարչապետին և նրա ձևավորած կառավարությանը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ոտքի կանգնած ՀՀ քաղաքացիները պետք է պահանջեն Նիկոլ Փաշինյանի և այս կառավարության հեռացումը ու գործող ԱԺ-ի լուծարումը: Կարճ ժամկետի համար պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը կղեկավարի մեր պետությունը և կնախապատրաստի ԱԺ նոր, արտահերթ, արդար և օրինական ընտրություններ: Բնականաբար մենք ակնկալում ենք, որ նոր ձևավորվելիք ՀՀ իշխանությունը, ստանձնելով պատասխանատվություն մեր պետությունը ղեկավարելու համար, իրականացնելու է մեր ժողովրդի նպատակները հետապնդող մեր ազգային պետական շահերից բխող արտաքին և ներքին քաղաքականություն։

Հայաստանի սահմանների և սահմանամերձ բնակավայրերի վրա թշնամու կողմից ոտնձգություն կատարելու դեպքում մենք զինվելու ենք և հայոց բանակի զինվորների հետ կողք կողքի պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Մենք համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանական իշխանության անկման ժամանակաշրջանին հաջորդելու է մեր պետության վերելքի ժամանակաշրջանը: Մենք հզորացնելու մեր բանակը, ազատագրելու ենք թշնամու կողմից բռնազավթված Արցախը ու մեր Հայրենիքի բռնգագրավված մյուս տարածքները և իրականություն ենք դարձնելու մեր նոր ազգային վերածնունդը:

ՀԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆ,ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ԱՍՏՎԱԾ

«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԱԶՈՐ» ռազամաքաղաքական միավորման Խորհուրդ»:

Մելիքյանը հայտնեց, որ այս հայտարարությունը հրապարակել են ֆեյսբուքում և փորձելու են համոզել Սրբազանին, որ վաղվա հանրահավաքի ժամանակ այն նույնպես հրապարակվի։

«Նա կարող է չհամաձայնել, քանի որ նրան դիտողություն ենք անում։ Նա երկու սախալ թույլ տվեց։ Այն, որ նա Նիկոլ Փաշինյանին տվեց մեկ ժամ ժամանակ հրաժարակակն տալու համար, հետո 20 րոպե երկարաձգեց ժամկետը։ Պարզ է, որ նա հրաժարական չէր տալու։ Երկրորդ՝ գնում ենք բանակցելու պատգամավորների հետ, որպեսզի անվստահության հարցը դնենք քննարկման ԱԺ-ում։ Ժողովուրդը գտնվում է անհասկանալի իրավիճակում։ Լավ, Հայաստանում չկա՞ն այլ քաղաքական ուժեր, բացի Ռոբից, Սերժից, Նիկոլից։ Խնդրիը դրանում է»,- նշեց նա։

Բազեյանը խոսել է նաև Մոսկվայի երթի մասին, որին նա անձամբ աջակցում է․

«Ես ողջունում եմ Մոսկվայի երթը, դա հայկական երթ է, դա մեր հայ ազգի հայրենակիցներն են, որոնք գալիս են իրենց հայրենիք ազատելու մեր երկիրը այս կապիտուլիանտ կառավարությունից, որը մեր երկիրը տարավ պարտության, մեր հաղթանակած ժողովրդին դարձրեց պարտված ժողովուրդ։ 12000 կմ․ք նվիրեց թուրքին։ Այդ մարդիկ գալիս են տեր կանգնելու իրենց հայրենիքին»։

Հիշեցնենք, որ Բազեյանը 2023 թվականի սեպտեմբերի 23-ին ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է։

 ORAGIR.NEWS 

դիտվել է 517 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am