Տարածաշրջանում իրավիճակը գերլարված է. Արմեն Պետրոսյան

«Տարածաշրջանում իրավիճակը գերլարված է։ Ակնկալվում է Իրանի լեգիտիմ ռազմական պատասխանն Իսրայելին՝ ընդդեմ ապրիլի սկզբին Սիրիայում ԻԻՀ հյուպատոսության թիրախավորման»,-նման գնահատական է հնչեցնում արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Նրա խոսքով, մինչ բուն ռազմագործողությունը, Իրանը միջազգային ասպարեզում, տարբեր մակարդակներում բանակցությունների ձևաչափերում ձգտում էր հասնել սեփական գործողության առավելագույն լեգիտիմության ապահովման՝ զուգահեռաբար նաև բոլոր առանցքային դերակատարներին հասցնելով անհրաժեշտ ուղերձները։

«Ըստ այդմ՝
1. Իրանը ձգտում է սահմանափակ թիրախային գործողության՝ ամեն կերպ խուսափելով լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշվելուց։ Մինչդեռ նրա հակառակորդներն առնվազն վերջին 2 տարիներին հենց դրան են ձգտում։
2. Նույնանման պատասխանի հնարավորությունը, այսինքն՝ որևէ այլ երկրում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների թիրախավորումը հղի է նաև տվյալ երկրի հակազդեցության հնարավորությամբ, որից ևս Թեհրանն առավելագույնս խուսափում է։
3. Իսրայելի դեմ պրոքսի պատասխանը հատկապես Սիրիայի տարածքից լավագույն լուծումը կարող էր լիներ ստեղծված իրավիճակում, մինչդեռ անցած ամիսներին Իսրայելը, առանց չափազանցության, գլխատել է իրանական ռազմական հիմնական ներուժն այդ երկրում՝ ապրիլյան հարձակման ընթացքում նաև վնասազերծելով դրա պատասխանատու ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորականներին։
4. Իսրայելին ուղիղ թիրախավորման դեպքում զարգացումներին կարող է միջամտել նաև ԱՄՆ-ն՝ ոչ միայն ՀՕՊ միջոցներով, այլև պատասխան հարված հասցնելով Իրանի տարածքում։
5. Զարգացումների նման սցենարի դեպքում պատերազմի կրակը կարող է տարածվել նաև ամբողջ տարածաշրջանում...

Իսկ մինչ այժմ՝ հատկապես երեկոյան ժամերին, Իրանը և հակաիսրայելական տարբեր շրջանակներ հոգեբանական հարթությունում պարզապես ահաբեկում են իսրայելական հասարակությանը՝ ամեն րոպե իրանական հուժկու ռազմական հարձակման ակնկալիքներով»,-գրում է նա։

դիտվել է 868 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am