Կազմակերպված խառնաշփո՞թ, թե՞ Գոգյանից ազատվելու մշակված պլան

Մեդալի հակառակ կողմը

Կրթության ոլորտի ինտրիգները հաջորդում են մեկը մյուսին: Հիմա էլ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի մասնակցության հարցն է դարձել քննարկման առարկա ու «սեւ սենյակում կատուներ որսալու» հարմար առիթ։

Հասարակության լայն շրջանակները երբեւէ տեղյակ չեն եղել (դրա կարիքն իրականում չկա էլ), թե, օրինակ, ինչպե՞ս է որոշվում միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակցության հարցը, ինչպե՞ս են առանձնացվում, զատվում ու պատրաստվում մեր երկրի անունը դրսում մշտապես բարձր պահող դեռահասներն ու պատանիները։

Պարզվում է՝ ամեն բան այդքան էլ պարզ չէ։ Խնդիրներն ու խժդժություններ լինում են միշտ՝ տարբեր թեմաներով։ Բայց ամենից հետաքրքիր հանգամանքն այն է, որ միջազգային օլիմպիադայից մեդալ բերած աշակերտը պետությունից ստանում է պարտադիր զորակոչի տարկետման իրավունք։

Թեման դուրս կմնար նաեւ մեր տեսադաշտից, եթե չլիներ ծնողներից մեկի վրդովմունքն ու ահազանգը։

Ըստ Azg.am-ին փոխանցածի՝ ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողները (անունն ու ազգանունը չենք հրապարակում) տակնուվրա են արել օլիմպիադայի կազմակերպման ամբողջ ընթացքը, տարբեր դռներ թակել ու հասել նրան, որ միջազգային օլիպիադայի ընտրությունը չեղարկվի ու կազմկակերպվի նորը։

Տեղեկությունը մի քանի աղբյուրից ճշտելու համար Azg.am-ը զրուցեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի՝ նախորդ՝ 2023-ի մեդալակիրից մեկի՝ Կամոյի մայրիկի հետ: Տիկին Արաքսյան պատմեց՝ որդին այս տարի եւս մասնակցել էր ուղեգիր ստանալու մրցույթին եւ հաղթահարել այն: Կարճ ժամանակ անց սակայն անակնկալի են եկել՝ ֆիզմաթ դպրոցից տեղեկացրել են՝ նախորդը չեղյալ են համարում ու հայտարարում նորն անցկացնելու մասին: «Տղաս տհաճությամբ մասնակցեց նոր մրցույթին… Սթրես է, լարվածություն է։ Որդիս կրկին հաղթահարեց շեմն ու ապացուցեց, որ արժանի է ընդգրկվել թիմում։ Դրանից հետո ոչ մի տեղեկություն չունեմ, թե ինչ, ինչպես․․․»։

Մեզ փոխանցածով՝ 12-րդ դասարանի վերոնշյալ աշակերտը մաթեմատիկայի դպրոցական օլիմպիադայում անգամ դիպլոմ չի շահել ու զրկվել է Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվելու իրավունքից։ Ամեն դեպքում, աշակերտը մասնակցել է միջազգային օլիմպիադայի մեկնելու համար անցկացվող մրցույթին։ (Դա էլ հարց է՝ ինչպե՞ս կամ ներքին ի՞նչ կանոնով ու օրենքով։ Բարոյակա՞ն գուցե։)

Նոր մրցույթ կազմակերպվել է, բայց աշակերտն այդպես էլ բավարար միավորներ չի հավաքել։ Մաթեմատիկայի օլիմպիադայի ուղեգրի առաջին մրցույթը կազմակերպել ու իրականացրել էր հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանը։ Ֆիզմաթի աշակերտի ծնողները բողոքել էին, թե Գոգյանն է իրենց երեխայի անհաջողությունների պատճառը։

Գուցե ԲՈԿ-ի նախկին ղեկավարն իսկապե՞ս խոչընդոտներ է ստեղծում համակարգում։ Հարցն ուղղեցինք միջազգային օլիմպիադաների մասնակից մյուս երեխաների ծնողնեից մի քանիսին։ Պատասխանը գրեթե միանման էր․ «Բացի օգնելն ու առաջ տանելը՝ ոչինչ չենք տեսել»։ Իսկ, օրինակ, Կամոյի մայրն այսկերպ արձագանքեց․ «Տղաս երեկ ասում էր, որ Գոգյանն այս ամենից նեղացել է ու որոշել՝ թիմն ինքը չի տանի Մեծ Բրիտանիա։ Ես հիմա շատ եմ անհանգստանում, քանի որ նա թիմ ղեկավաելու հարուստ փորձ ունի, նա է մեր երեխաներին հասցրել այս մակարդակի, եւ ճիշտ կլինի, որ մեր երեխաների հետ աշխատի ու առաջնորդի օլիմպիադայի։ Հայաստանում գուցե էլի կան լավ մասնագետներ, բայց մեր գործը միայն Գոգյանի հետ է եղել։ Եթե թիմի հետ կապված ինչ-որ փոփոխություններ էին լինելու, ճիշտ կլիներ դա անել ուսումնական տարվա սկզբին, ոչ թե օլիմպիադայից մեկ ամիս առաջ։ Ի վերջո գործ ունենք մարդկային շփման հետ, երեխաները պետք է հասկանան՝ ո՞ւմ հետ են ճանապարհ գնում, ո՞վ է իրենց ուղղորդում․․․Ինչո՞ւ են ուզում նոր սթրեսի ենթարկել նրանց»,- ասաց տիկին Արաքսյան։

Ինչո՞ւ է նեղացել Սմբատ Գոգյանն ու արդյո՞ք կհրաժարվի երեխաներին տանել միջազգային օլիմպիադա, եթե ԿԳՄՍՆ-ն թիմը ղեկավարելու համար հենց նրա թեկնածության վրա կանգ առնի։ Մեր հարցին մաթեմատիկոսն արձագանքեց համակողմանի․ «Հանրապետական օլիմպիադայից հետո ֆիզմաթ դպրոցը ԿԳՄՍՆ-ին դիմեց, որ մատնանշած աշակերտներին դիպլոմ տանք։ Նախարարությունը դպրոցի դիմումն ինձ էր վերահասցեագրել։ Հանձնաժողովի նիստ կազմակերպեցի, որ քննարկենք աշակերտին դիպլոմ տալու հարցը։ Աշակերտի ծնողների պահանջը բավարարելուն կողմ էր քվեարկել հաձնաժողովի երկու անդամ, այն դեպքում, երբ հանձնաժողովում 7 մարդ ֆիզմաթ դպրոցից է։ Ավելի քան տասը մասնագետ դեմ քվերակեց, եւ հանձնաժողովը մերժեց աշակերտին դիպլոմ տալու հարցը։ Ի հեճուկս այս հանգամանքի՝ «olymp.am» կայքում ֆիզմաթ դպրոցն ավելացրել է, թե երեխան ստացել է դիպլոմ։ Ինչեւէ, նախարարության առաջարկով՝ որոշեցինք ընտրությունից դուրս թույլ տալ, որ աշակերտը մասնակցի Հայաստանի հավաքականի ընտրության մրցույթին։ Երեխան զբաղեցրեց 9-րդ տեղը, բայց միջազգային օլիմպիադա մեկնողների թիմում հայտնվում է լավագույն վեցնյակը։ Վերոնշյալ երեխայի ծնողները աղմուկ հանեցին, որ իրենց երեխային հետապնդում եմ ու անհաջողությունների պատճառը ես եմ։ Դրա համար նախարարությունը նոր մրցույթ կազմակերպեց, որտեղ ես որեւէ տեսակի մասնակցություն չեմ ունեցել։ Երեխան այս անգամ ավելի վատ հանդես եկավ ու զբաղեցրեց 12 կամ 13-րդ հորիզոնականը։ Հիմա իմ օբյեկտիվ, արդար կամ անազնիվ լինելու հարցը թողնում եմ Ձեզ»։

Ինչ վերաբերում է թիմին օլիմպիադայի տանելուց նեղացած լինելուն կամ հրաժարվելուն, մեր զրուցակիցն ընդգծեց՝ նման բան չկա․ «ԿԳՄՍ նախարարությունից ինձ հարցրեցին՝ կտանե՞մ աշակերտներին Մեծ Բրիտանիա (մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան այս տարի այնտեղ է անցկացվելու, հունիսին)։ Պատասխանեցի՝ եթե ինձ վստահեն, կտանեմ։ Հիմա թե ի՞նչ կորոշեն, կամ ԿԳՄՍՆ-ին ի՞նչ են փոխանցում տարբեր տեղերից, չեմ կարող հասել։ Համենայնդեպս, ինձ լուրեր են հասել, որ տարբեր այլ մարդկանց անուններ եւս շրջանառվոմ են նախարարությունում։ Կրկնում եմ՝ որոշողը ես չեմ, որովհետեւ, բնականաբար, թիմն իմ սեփականությունը չէ»։

Azg.am-ի զրույցում Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրենն ասաց, թե բողոքներ եղել են մի քանի աշակերտներից ու նրանց ծնողներից։ Միայն իրենց դպրոցի մեկ աշակերտի դեպքով չէ պայմանավորված նոր ընտրություն կազմակերպելը։ «Բողոքները ընդհանուր են եղել՝ կապված կազմակերպչական կամ ոչ օբյեկտիվ գնահատման հետ: Կողմերին լսելուց, հանգամանքներին ծանոթանալուց հետո որոշվել է գնալ երկրորդ ընտրության»,- նշեց Արման Սարգսյանը։

Հարցին՝ ի՞նչ է կարծում Գոգյանի փոխարեն մեկ ուրիշին արտոնել՝ երեխաներին տանել օլիմպիադայի, արձագանքեց, որ դա իր մեկնաբանության կամ որոշելու հարցը չէ, քանի որ վերջին խոսքն ԿԳՄՍՆ-ինն է։

Նախարարության մեր աղբյուրն էլ հայտում է, որ վերեւներում խոսում, քննարկում ու դիտարկում են թիմին օլիմպիադա տանող մի երիտասարդի թեկնածություն՝ Ալբերտ անունով։ Մեր հարցը լսելուն պես նա արձագանքեց բավական կտրուկ․ «Այդ թեմայով չեմ ուզում խոսել»։ Երկրորդ անգամ էլ հարցրեցինք՝ այս անգամ ավելի կտրուկ արձագանքեց՝ փաստացի չհերքելով, որ նախարարության հավանական առաջարկին դեմ չի լինի։

Օրեր անց նախարարությունը պետք է որոշի՝ ո՞վ է աշակերտներին տանելու միջազգային օլիմպիադայի։ Ի տարբերություն Գոգյանի, որ այս գործը գիտի ուղնուծուծով, նրա ղեկավարած թիմերի երեխաներն էլ միշտ մեդալներ են բերում ու երջանկության հատիկ դառնում վերջին տարիներին հուսալքված մեր հասարակության համար, մյուս թեկնածուների մասին ոչինչ հայտնի չէ։

Հետեւաբար, միջազգային թիմի ղեկավար ընտրելիս նախարությունը պետք է յոթ անգամ չափի, հետո նոր կտրի։

 

Աղբյուրը՝ azg.am-ի

դիտվել է 1370 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանն այս պայքարը սկսել է, որովհետև ցավոք, Հայաստանում չկար մարդ, որը կարող էր կանգնեցնել այս անկումը․ Նարեկ Կարապետյան Վախը նրանց ստիպում է, որ հնարավորություն չտան, որ Սամվել Կարապետյանը խոսի հանրության հետ․ Նարեկ Կարապետյան Մուշեղ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նախաքննությունը երկար կտևի. փաստաբան «Ուղիղ միջամտութուն է քաղաքական գործընթացներին»․ Արամ Վարդևանյան Ֆանյան․ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին ամբողջությամբ ոչ լեգիտիմ գործընթաց է Դատարանի բակից Սամվել Կարապետյանի 3 աջակից է բերման ենթարկվել Թուրքիան Պակիստաում նավթի և բնական գազի որոնման աշխատանքներ կիրականացնի «Խոսելու արգելք կա»․ Տեր Մակար վարդապետ Հակոբյան Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին «Կալանքն այս դեպքում որպես պատիժ է գործածվում»․ պատգամավորը հանդիպել է Վազգեն Սաղաթելյանի հետ Թուրքիայի հայկական եկեղեցում տեղի է ունեցել միջինքի արարողություն Խամենեիի ելույթը սահմանեց Իրանի ուղղությունն այս կարևոր պահին․ Մասուդ Փեզեշկիան Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան Նիկոլն իրեն կորցրած Սամվել Կարապետյանի նկարի հետ է կռիվ տվել․ Նարեկ Կարապետյան (video) Երիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակում (video) #ՀԻՄԱ․ «Եվրոպայում էդ կեղտին հազիվ են լսել․ ասել է՝ վաճառում եմ, ծախում, տալիս»․ վերլուծաբան (video) Փաշինյանը վախենում է, ամեն ինչ լինում է, բայց մեկ է՝Սամվել Կարապետյանի դեմ չի կարողանում․ Կարապետյան (video) ԱԱԾ, էս ի՞նչ եք դարձել․ Կարապետ Պողոսյան (video) Կարեն Կարապետյանը ևս հակակոռուպցիոն դատարանի բակում է՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի (video) Վարչապետի մեր թեկնածուն Սամվել Կարապետյանն է․ ԱԱԾ-ի Գևորիկը չի՞ կեղծ տեղեկություն տվողը․ Ալեքսանյան (video) «Իրեն գելխեղդի տեղ դրած Փաշինյանն այսօր դարձել է տուզիկ»․ Էդգար Ղազարյան (video) «Քացի կտան», խուճապի մեջ են, ու իրենց իրերը հավաքելու ժամանակը եկել է․ Դավիթ Ղազինյան (video) «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրենի աշխատասենյակում խուզարկության մասով բողոքը բավարարվել է Հորս գերեզմանով եմ երդվում, էսքան ոստիկան տեսա, լացս եկավ, ինչի՞ են բերել, ու՞մ են վախացնում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am