Հայաստանը ժողովրդավարության անկում է գրանցել․ զեկույց

Հայաստանն ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշում անկում է գրանցել՝ 2.50-ից հասնելով 2.25-ի: Տարեկան զեկույցը հրապարակել է Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը՝ «Nations in Transit 2024» խորագրով։

Համաձայն զեկույցի՝ «Վարկանշի անկումը պայմանավորված է գործադիրի կողմից իշխանության կոնսոլիդացման, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու և իշխող կուսակցության ֆինանսների թափանցիկության բացակայության իրողություններով»։

Արդյունքում, Հայաստանի ժողովրդավարության միավորը 3,11-ից իջել է 3,07-ի:

«2023 թվականին Հայաստանում ամենակարևոր քաղաքական գործընթացներն ու խնդիրները վերաբերում էին ինչպես անվտանգության խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հարաբերություններին, այնպես էլ չճանաչված, բայց դե ֆակտո անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) 10-ամսյա շրջափակմանը, սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հետագա էթնիկ զտումների հետ»,- նշված է զեկույցում։

Համաձայն Freedom House-ի․ «Հայերի ամենակարևոր մտահոգությունները ոչ միայն եղել են ազգային անվտանգության այս խնդիրները, այլև ձևավորել են ներքաղաքական լանդշաֆտը, որտեղ ընդդիմությունը և բնակչության մեծ հատվածը քննադատում են կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հարցում քաղաքականության ձախողումների համար»։

Կազմակերպությունը նշում է, որ անվտանգության իրավիճակի վատթարացումը միայն խորացրել է Հայաստանի խորհրդարանում քաղաքական բևեռացումը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմության միջև՝ «խաթարելով կառուցողական երկխոսությունը կրիտիկական հարցերի շուրջ»:

Զեկույցն ամբողջությամբ՝այստեղ։

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Փաշինյանի զրպարտություններին կոնկրետ պատասխան․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամ (video) Փորձում են խլել Բագրատ սրբազանի տունը․ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան ՔՊ-ն այնպես է խոսում խաղաղություն կերտելու մասին, ասես պատերազմներն իրենց օրոք չեն եղել. փաստաբան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Mercedes»-ը հայտնվել է դաշտում՝ բախվելnվ ձնակույտերին. կան վիրավորներ #ՈՒՂԻՂ․ «Նիկոլենց էշ խելքն ու հանցակից զույգը»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) «Հրապարակ». Ազգային հիշողությունը չի անհետանում վարչական որոշումներով Դատարանը մերժել է Սարիկ Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀԿ-ականի Ի՞նչ վիճակում է Իրանի նոր առաջնորդը․ ԱԳՆ-ի պարզաբանումը Զոհեր և վիրավորներ կան․ Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին «Հրապարակ»․ Տիրադավները տարբեր վայրերում հայտարարում են, որ սխալվել են, խաբվել են «Հրապարակ»․ Մի կերպ պլստաց Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օդային տարածքը փակ կլինի եւս 2 օր Խորթ մայրը մեղադրվում է 1-ամյա երեխայի սպանության փորձի և ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեջ. ՔԿ Բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է #ՀԻՄԱ․ «Սարսափում եմ. Իրանը ստիպված է լինելու հարվածել Հայաստանին, եթե…»․ Տիգրան Չոբանյան (video) Իրանում ընթացող պատերազմը ոչ միայն շարունակվում է, այլև հասել է նոր ծավալման մակարդակի. թյուրքագետ Նիկո՛լ, ներսում հոխորտաս, դրսում՝ փիսիկ խաղաս, իմացի՛ր՝ ամեն ինչ արդեն բացահայտվել է․ Աշոտյան (video) Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր դեսպանատներին անհապաղ վերանայել անվտանգության նկատառումները Բռնատիրական երկիր՝ դրա կերպարից բխող ճնշումներ, ազատ խոսքի սահմանափակումներ և անբարոյական վարքագիծ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. «Հրապարակ» Ի՞նչ է սպասում Ռոբերտ Քոչարյանի ընտրողը նրանից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am