Իսրայելի ոստիկանությունը ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի հայոց պատրիարքության հայտնի «Կովերի պարտեզ» կալվածքում: Այս մասին հայտարարություն է տարածել դիվանատունը, որը սոցցանցի իր էջում ներկայացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը: Ստորև ներկայացնում ենք դիվանապետի հաղորդագրությունը.
«Այսօր, 3 Ապրիլ, 2024-ին, մօտաւորապէս ժամը 11:00-ին, Իսրայէլի ոստիկանութիւնը ապօրինի տեղահանում սկսած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան «Կովերու պարտէզ» կալուածէն՝ ոչնչացնելով Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի գոյքը, եւ յարձակելով հոգեւորականներու եւ տեղացի հայերու վրայ:
Վտարումը կը ղեկավարէր Ասաֆ Հարէլ անուն սպան:
Երբ սպաներու խումբէն պահանջուած է հայ հոգեւորականներուն եւ տեղացի հայերուն բռնի տեղահանելու, վտարելու, գոյքը ոչնչացնելու մասին արտօնագիր ներկայացնել, վերջիններս որեւէ արտօնութիւն կամ դատարանէն որոշում չեն ներկայացուցած եւ շարունակած են պաշտպանել ու աջակցել Xana Gardens-ի ներկայացուցիչներուն՝ Հայոց Պատրիարքարանի գոյքը ոչնչացնելու համար: Ապօրինի գործուղութիւնները դադրեցնելու փոձի ընթացքին քանի մը ոստիկաններ շարունակաբար յայտրարած են, թէ եկած են արտօնագիրով, սակայն բնաւ չեն ներկայացուցած յիշեալ արտօնագիրը եւ ըսած են. «Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու Xana Gardens-ի աշխատողներու իրաւունքները»:
Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը Սուրբ Երկրի Սրբատեղեաց Պահապաններէն մէկն է եւ վերահսկողը Երուսաղէմի չորս թաղամասերէն մէկուն: Մենք կ’ակընկալենք ամբողջական պատշաճ գործընթաց, ինչպէս որ, իբր տրուած է բոլորին Երուսաղէմի մէջ եւ պատասխաններ կը պահանջենք Իսրայէլի ոստիկանութենէն եւ Իսրայէլի կառավարութենէն՝ այսօրուայ իրադարձութիւններուն անոնց մասնակցութեան համար:
Աներկբայ է, որ այսօրուայ սադրանքները Հայկական թաղամասի եւ անոր օրինական հողերու դէմ նախադէպ ստեղծելու փորձեր են: Մենք պիտի շարունակենք ամուր կենալ մեր դիրքերու մէջ եւ պիտի հրաւիրենք ամբողջ աշխարհի քրիստոնեաներու ուշադրութիւնը խաղաղ հայ քրիստոնեայ համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգութիւններուն վրայ»:
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը