Ո՞ւր են կորել Մակրոնն ու Միշելը (չհաշված՝ Շոլցը)

Խոսքը ֆիզիկապես կորելու մասին չէ։ Երկուսի տեղն էլ հայտնի է։ Հայտնի է նաև նրանց աշխատանքի տեղը։ Մեկը եվրաչինովնիկ է, մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ է աշխատում։

Այս երկուսը կորել են Արցախի կորստից հետո։ Կորել են քաղաքականապես։

Պատմության ու ընթացիկ գործընթացների համար պետք է արձանագրել, որ հենց սրանք էին Արցախն Ադրբեջանին հանձնելու քաղաքականության քավորները։ 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում հենց Մակրոնն ու Միշելն էին օգնում Նիկոլ Փաշինյանին՝ հանձնել Արցախը։ Պրահայում տեղի ունեցածի արդյունք էր Արցախի պաշարումը, ապա՝ էթնիկ զտումը։

Մակրոնն ու Միշելն ուղիղ պատասխանատվություն են կրում Արցախի հայաթափման համար։ Իրենք Արցախն Ադրբեջանին Նիկոլի ձեռքերով հանձնելով՝ ռուսական զորքն այդտեղից դուրս բերելու նպատակ էին հետապնդում։ Իսկ թե ինչ կլիներ արցախահայության հետ, իրենց չէր հետաքրքրում։ Նիկոլին էլ դա չէր հետաքրքրում, քանզի իր անձնական շահերը Հայաստանում ու Արցախում չեն, դրսում են։

Հիմա Նիկոլը «սահմանագծվում» ու «սահմանազատվում» է՝ հայ ժողովրդին վախեցնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան կհարձակվեն, եթե Ալիևի ուզածները չանենք։ Ու հարց է առաջանում, թե բա՝ Մակրոնն ու Միշելը (Գերմանիայի կանցլեր Շոլցն էլ՝ վրադիր) չհարձակման երաշխավոր չեն կանգնու՞մ։ Բա դրսերում հայտարարություն էին ընդունում, որ ի՞նչ անեին։ Թե՞ իրենց ուզածը ռուսներին Հայաստանից հեռացնելն է, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ՝ թքած։

Մակրոնն ու Միշելը, սրտաճմլիկ տեքստեր արտասանելով՝ Արցախը հանձնցին։ Հիմա նույնն անում են Հայաստանի հետ՝ ձգտելով այն վերածել երկրորդ Ուկրաինայի։ ԱՄՆ–ի պատվերն է այդպիսին։ Արևմուտքը Հայաստանի դեմ բան չունի, բայց պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ և այդ պատերազմում օգտագործում է բոլոր միջոցները, այդ թվում՝ Հայաստանին մանրադրամ սարքելը։ Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։ Տվյալ դեպքում՝ աշխարհաքաղաքականություն։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 818 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am