Հայ ժողովրդի փրկության միակ ճանապարհը դիմադրությունն է. Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը hayeli.am-ի հետ զրույցում անդրադարձել է այսօր Հայաստանին սպառնացող վտանգներին, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին փոխանցած իր մտահոգություններին։

Հայաստանին քիչ թե շատ պաշտպանելու կարողություն դաշնակիցներից ունի միայն Ռուսաստանը. ասել է Մուրադ Փափազյանը:

«Ես Մակրոնին հարցրել եմ, եթե Հայաստանի դեմ Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն զենքով գալ, Եվրոպան կպաշտպանի՞, Ֆրանսիան կպաշտպանի՞, Ամերիկան կպաշտպանի՞, հիմա գետնի վրա, կապ չունի պրոռուս լինենք, հակառուս լինենք քիչ թե շատ պաշտպանելու կարողությունը դաշնակից Ռուսաստանինն է» – ասել է Մուրադ Փափազյանը։

Նրա փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ծախսած քարոզչական միլիոնավոր գումարները, առանց չափազանցնելու իրենք 0- ի են հավասարեցրել։

«Ֆրանսիայի նախագահը, վարչապետը , բոլոր կուսակցությունները միակամ են հայերի ու Հայաստանի, Արցախի ժողովրդի խախտված իրավունքների հարցում։ Օրերս խորհրդաժողով է կայացել, որին մասնակցել են Ֆրանսիայի իշխանությունները, բազմաթիվ պատգամավորներ, որտեղ բարձրացվել է Հայաստանում ու Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը՝ ըստ առաջնահերթությունների»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի անդամը։

Նրա փոխանցմամբ՝ Արցախում տեղի ունեցածը գնահատվել է որպես էթնիկ զտում, բարձրացվել է Արցախի ժողովրդի վերադարձի հարցը՝ միջազգային մեխանիզմներով , միջազգային պաշտպանության ներքո, նշվել, որ չի կարելի ստիպել հայ ժողովրդին՝ աշխարհաքաղաքական ծանր իրավիճակում, կայացնել որոշում ու կատարել ընտրություն՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։

Մուրադ Փափազյանը հիշեցրել է , որ նման ընտրության առջև հայերը եղել են 100 տարի առաջ և ստիպված են եղել ընտրել Ռուսաստանը։ Եւ այսօր նույն ընտրության առաջ են։ Գործիչն արձանագրել է, որ Փաշինյանն ու Ալիևն ունեն համաձայնություն՝ վախեցնել հայ ժողովրդին պատերազմով ու ստիպել անել ընտրություն, որը 4-5 տարի անց կհանգեցնի այն իրավիճակին, որ Հայաստանի ողջ տնտեսությունը կլինի Թուքիայի ու Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նա կոչ է արել հայ ժողովրդին ծնկի չգալ և պայքարել՝ հեռացնելու ապազգային իշխանություններին ու ուշադրություն հրավիրել, որ ինքը, ապրելով Եվրոպայում, չի հակադրում ռուսամետությունը եվրոպամետ լինելուն։

Մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 411 անգամ
Լրահոս
ՀՐԱՏԱՊ․ «2 սցենարով փորձում են ՌԴ-ում իշխանափոխություն անել»․ Հայկ Նահապետյան (video) Եվրոպան ՌԴ-ի մշտական ու անողոք թշնամին է․ Մեդվեդևը պատասխանել է Կալլասի և Դրապատոգոյի «սպառնալիքներին» ՌԴ-ն երկակիություն է տեսնում ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․ Պեսկով Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը. «Հրապարակ» Իրանում արդեն հերքել են Ծառուկյանի նկատմամբ այս մեղադրանքը․․․ Արման Աբովյանն՝ Իրանի դեսպանատան մոտ (video) «Մտահոգիչ է, որ Ադրբեջանն ի վիճակի է ազդեցություն գործադրելու». Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը քննադատել է Իսրայելի Քնեսեթի օրակարգից Հայոց Ցեղասպանության հարցի հետկանչը #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը կկանչվի՞ Բաքու հարցաքննության․ Նաիրա Զոհրաբյան (video) Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով». Արփինե Հովհաննիսյան Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Իրանի՛ դեսպան, Ծառուկյանի նկատմամբ իրավական բեսպրեդել է՝ 2 խաբեբա իրանցիների պատճառով (video) Բաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը առաջին հաղթանակը տարավ Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնել 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Ձեր հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը` իշխանության կողմից հարկադիր պարապուրդի մատնված իր աշխատակիցներին Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմական բազաների ճակատագիրը․ Ալ-Շարաա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊ ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար (տեսանյութ) Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ Եղանակը՝ առաջիկա օրերին․ Գագիկ Սուրենյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան (video) Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT ՇՏԱՊ․ Պետք է քայլեր անել․․․ բոլոր հնարավորությունները կան․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը (video) ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am