Նիկոլ Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»-ը

7 օրը գրում է․

Նիկոլենք թշնամացրել են Հայաստանը Ռուսաստանի հետ և թշնամացնում են մեր հարաբերություններն Իրանի հետ:

Ադրբեջանն ու Թուրքիան թշնամական դիրքորոշում ունեն Հայաստանի նկատմամբ, բայց նիկոլենք դրանց ներկայացնում են որպես բարեկամներ կամ պոտենցիալ բարեկամներ:

Այս քաղաքականության անունը դրել են «անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիա», բայց իրականում դիվերսիա են իրականացնում Հայաստանի դեմ՝ զուգահեռաբար Ադրբեջանին, որպես բարի կամքի դրսևորում, հանձնելով դիվերսանտին:

Նիկոլ Փաշինյանն իրականում վարում է ոչ «և՛, և՛»-ի քաղաքականություն, ոչ էլ նույնիսկ «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականություն: Նիկոլի վարածը «ո՛չ, ո՛չ»-ի քաղաքականությունն է:

Մենք կորցնում ենք դաշնակից ու չենք գտնում նորը: Մենք թշնամանում ենք տարածաշրջանային երկրների հետ՝ չունենալով ոչ մի երաշխիք, որ այլընտրանքային անվտանգային և ուժային կենտրոնը պաշտպանելու է Հայաստանը:

Նիկոլ Փաշինյանի բռնած գիծը հստակ է՝ «Կա՛մ ես կմնամ Հայաստանի վարչապետ (այն, ինչ կմնա ու կհայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի տակ), կա՛մ Հայաստանը չի լինի»:

Նիկոլն իրեն անվտանգ ու ապահով է զգալու այն դեպքում, երբ ինքը թեկուզ 10.000 քառակուսի կիլեմետրի վրա կմնա վարչապետ՝ «ինքնիշխանության» մասին դեմագոգիկ լոզունգների ներքո (լպրծուն և ճամբարափոխ Հայկ Կոնջորյանը Հ1-ի եթերում դա էր քարոզում) կամ էլ՝ այն դեպքում, երբ Հայաստանը չի լինի, քանզի այդ դեպքում իրեն դատող սուբյեկտը չի լինի:

Սա՛ է նիկոլական «ո՛չ, ո՛չ»-ային քաղաքականության բուն էությունը, որի անունը դրել են դիվերսիֆիկացիա:

«Դիվերսիֆիկացիան» «խաղաղության դարաշրջանի» պես մի բան է: Երբ անունը բովանդակության ճիշտ հակառակն է նշանակում:

 

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Այ կոնֆլիկտածին, դու ու՞մ ես սպառնում․․․ բերում ես՝ մեզ սպա*են․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Իրենք իրենց ձեռք են առնում (video) Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում․ Շոյգու Մի՛ անցեք նամակներում տեղադրված կասկածելի հղումներով․ ԿԲ-ն զգուշացնում է Ծեծկռտուք՝ Երևանում․ հնդիկները վիճաբանել են իրար հետ, ծեծի ենթարկել, դանակով վնասվածքներ պատճառել Այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության․ Ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ եմ․ Արեգնազ Մանուկյան Նեթանյահուն հnսպիտալացվել է Վիճաբանություն՝ Երևանում․ ոստիկանություն է տեղափոխվել 5 քաղաքացի Ռուբիոյի այցի առանձնահատկությունները. Սուրեն Սարգսյան Փաշինյանի համար կենաց-մահու հարց է դարձել. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Նիկո՛լ, ժամանակդ լրացել է․ դե սպասիր․ Աղվան Վարդանյան (video) Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի քննությունը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը․ «Փաստ» Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Ադրբեջանցիներն արդեն Հայաստան իրենց գալն են նշում․ Ալիկ Ալեքսանյան Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով «Ֆազի» սպшնության գործը ավարտական փուլում է․ տուժող կողմը կասկածներ ունի՝ ինչո՞ւ են նիստերը հապճեպ ընթանում. «Ժողովուրդ» Նիկոլին տհաճ անակնկալ է սպասվում․ «Իրավունք» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է հետին թվով. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Էկրան կբարձրանա Վարդանանց պատերազմի մասին պատմող «Պայքար հանուն հավատքի» ֆիլմը. «Ժողովուրդ» Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am