Կարմիր գծերի վրա անվճար կայանելու արտոնություն ունեցող հաշմանդամահեն կազմակերպության մեքենան քարշակով տարել են տուգանային հրապարակ, տուգանել
Երևանի քաղաքապետարանի կողմից տրված հաշմանդամի նշանով (կարմիր գծերի վրա անվճար կայանելու արտոնություն) հաշմանդամահեն կազմակերպության՝ «Ունիսոնի» մեքենան քարշակով տանում են տուգանային հրապարակ։ այս մասին գրել է «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը .
«Մեքենան վերադարձնելու համար ակտ են գրում։ Ուրեմն պարկինգի ցուցանակը հեչ, կարմիր գծերը հեչ, կարևորը եսիմ երբ ավելացված դեղին գիծն է։ Կարո՞ղ եմ ենթադրել, որ մարդկանց շփոթեցնելու համար են թողել այդ կարմիր գծերը և ցուցանակը։ Նշեմ, որ կայանված բոլոր մեքենաներից հենց հաշմանդամի նշանով մեքենան են էվակուացրել։
Իրավաբան ընկերներ ջան, արձագանքեք, քանի որ այդպես չեմ պատրաստվում թողնել այս խայտառակությունը»։