Արկերից մեկն ուղիղ տան վրա է ընկել, տունը բռնկվել է, էդ պահին էլ ննջասենյակում նորածին երեխա էր քնած․ Խաչմաչից բռնի տեղահանված

Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղի բնակիչները սեպտեմբերի 19-ի կեսօրին ինչ հագուստով կային, այդպես էլ Հայաստան են հասել։ 12։45 րոպե գյուղի տարածքում լսվել է առաջին պայթյունը եւ մարդիկ իրար խառնված նկուղներ են շտապել։

«Մեր ուսուցիչներից մեկը Սարուշենից էր գալիս աշխատանքի։ Նստեց մեքենան՝ երեխաների հետ, շարժվեց, չանցած 5 րոպե՝ սկսեցին խփել։ Գյուղից մի քիչ վերև հրամանատարական կետ կար․ առաջինն այդ կետին են խփել ու հրդեհել։ Հաջորդ արկը գցել են գյուղի տներից մեկի վրա։ Տունը սկսել է վառվել, էդ պահին էլ ննջասենյակում նորածին երեխա կար քնած, մայրն ու տատն էլ բակում հաց էին թխում։ Հազիվ հասցրել են երեխային հանել սենյակից ու վազել դեպի նկուղ»,-«Փաստինֆո»-ին պատմում է Խաչմաչից բռնի տեղահանված Նարինե Մուսայելյանը։

Տիկին Նարինեն ուսուցչուհի է․ ժամը 12։40-ին վերջին 6-7 ուսուցիչներով նոր էին դուրս եկել դպրոցից, որ սկսվեց քաոսը․
«Որ դուրս եկանք, աշխարհազորի տղաները համազգեստով շտապում էին դեպի դիրքեր։ Հարցրեցինք՝ ի՞նչ է եղել, թե բա՝ համար 1 է, ասել են շտապ հասեք դիրքեր։ Արդեն Հարավի կողմից մտահոգիչ լուրեր էինք լսել, բայց մեզ ոչ մեկը ոչինչ չէր ասել, թե ինչ է կատարվում ու ինչ պետք է անենք։ Կապն էլ ահավոր էր, գրեթե չկար, քանի որ լույս չունեինք նաև։

Աշխարհազորի տղաների անսովոր շարժը մի կողմից, պայթյունների՝ հետզհետե մոտեցող ձայները՝ մյուս, լրիվ քաոս էին ստեղծել։ Միանգամից տներից դուրս են թափվել կանայք, երեխաները, տարեցները․․․ Մեկ էլ էդ պահին դիրքերից մեկի հարմանատարին վիրավոր իջեցրեցին, ինքն էլ տեսնելով մեր վիճակը՝ ասաց մի՛ վախեցեք, մտեք նկուղներն ուղղակի։ Անորոշությունից ավելի անզոր էինք դարձել։ Մի քանի նկուղ կար գյուղում՝ մեկն էլ մերն էր, էդ նկուղներում հավաքվել ենք, կուչ եկել»,-հիշում է տիկին Նարինեն։
Ժամը 1-ից մինչև երեկոյան 9-ը նկուղներից ոչ ոք դուրս գալ չի կարողացել․ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումներն անդադար կրակում էին։

«Մի անտանելի վիճակ էր․ էդ օրը թե ոնց ենք անցկացրել, չեմ կարող նկարագրել․․․ Երեխաների մի մասը լացում էին, թե սոված ենք, մի մասը վախից էին հեծկլտում, մեկը թե՝ պապայիս եմ ուզում․․․ Ահագին երեխաներ էլ տկլոր էին՝ բառի բուն իմաստով տկլոր, մի մայկով․․․ Էդպես էլ դուրս ենք եկել գյուղից՝ մի մասը բաց ոտքերով, մի մասը՝ բաց ձեռքերով․ ով ինչ կեօսրին հագած էր՝ էդ հագի շորով, շատերն առանց փաստաթղթի ու անգամ ձեռքի պայուսակի»,-անցած դժոխքի մասին պատմում է մեր զրուցակիցը։

Գյուղի տղամարդիկ՝ դիրքապահների հետ, մինչև երեկոյան 9-ը դիմակայել են՝ աչքները ճանապարհին․ սպասում էին, որ ուր որ է լրացուցիչ ուժեր կհասնեն օգնության․

«Ժամը 9-ի կողմերն էր, որ տղամարդկանցից մի քանիսն եկան, թե կանանց ու երեխաներին հանել է պետք, քանի որ վիճակը գնալով ծանրանում է․ մեր ուղղությամբ եկող ադրբեջացիներին թիվ ու քանակ չկար, ու դիմակայել այլևս հնարավոր չէր։ Մի քանի փոքր ու մի մեծ՝ բեռնատար մեքենա լցվեցինք ու Քռասնիով դուրս եկանք»,-հիշում է բռնի տեղահանված կինը։

Խաչմաչից դեպի Ստեփանակերտ տանող այդ այլընտրանքային ճանապարհը 2020թ․ պատերազմից հետո էր կառուցվել․ անցնում էր Կարմիր ու Քռասնի գյուղերով։ Հիմնական ճանապարհով բնակիչներին խուսափեցին տարհանել, քանի որ լուրեր էին հասել, որ ադրբեջանցիները՝ ճանապարհին մոտ դրված իրենց դիրքերից խփում են անցնող մեքենաների վրա։

Գյուղի տղամարդիկ վերջնական նահանջել են սեպտեմբերի 19-ի լույս 20-ի կեսգիշերին։ Տիկին Նունեի պատմելով՝ եթե ևս 5-7 րոպե ուշանային, կընկնեին շրջափակման մեջ՝ այնպես, ինչպես տղաներից մի քանիսը։

«Մեր դիրքերը չնայած ադրբեջանցիները վառել էին, պայթեցրել ամեն ինչ, բայց մերոնք չէին իջել, մնում էին անտառներում։ Մի քանի հոգի էդպես էլ չիջան ու ընկան շրջափակման մեջ։ Հաջորդ օրը՝ ամսի 20-ի երեկոյան, նոր անտառների միջով հաջողվել էր դուրս գալ ու հասնել Ստեփանակերտ։ Դե, բախտները բերել է ուղղակի, որ անտառներին, տարածքին ծանոթ են եղել»,-ասում է տիկին Նարինեն։

Խաչմաչի շուրջ 270 բնակիչներն այժմ ցրված են Հայաստանով մեկ՝ ինչպես հայկական Արցախից բռնի տեղահանված 150 հազար մեր հայրենակիցները, իսկ հնամենի Խաչմաչն օկուպացված է արհեստածին Ադրբեջանի կողմից։

դիտվել է 736 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am