Այն քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել, թույլ է տվել ՀՀ տարածքային ամբողջականության էական զիջումներ, պետք է չմտնի մի դաշտ, որտեղ ինքը 0 է` ամբողջությամբ ստորացված ու վարկաբեկված․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ` Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին չմասնակցելը որևէ խոչընդոտ չի ստեղծում, որպեսզի իմ առաջ քաշած գաղափարական և սկզբունքային դիտարկումները լայն քննարկումների առարկա դառնան և´ հանձնաժողովում, և´ տարբեր իշխանական տաղավարներում և´ առհասարակ հանրային քաղաքական մակարդակում, մեկ-երկու հարցի էլ անդրադառնամ:

Տարբեր զորամասերում, առաջնագծի առանձին տեղամասերում իմ ուսումնասիրման առարկա հանդիսացող խնդիրների մի մասը, ըստ անհրաժեշտության, ինքս փակ գրությամբ ուղղում եմ ՊՆ կամ ԳՇ:

Հանրային խոսքում օգտագործում կամ հնչեցնում եմ արձանագրածս խնդիրների 5-10 տոկոսը. որոշների դեպքում` հպանցիկ:

Անվտանգությամբ համակարգը առանձնահատուկ կարևորություն ունի և դրա տարբեր դետալների հանրայնացումը` դրականի կամ բացասականի ներքո, պետք է անել անվտանգության նրբերանգները հաշվի առնելով:

Ի դեպ, մի օր Պաշտպանության հանձնաժողովի նախագահը խոսում է իմ` առաջնագծի թեմայով ոչ ամբողջական ինֆորմացված չլինելու մասին, ինչն արդեն զավեշտալի է, մի օր խորհուրդ տալիս, որպեսզի ես պատմեմ Սերժ Սարգսյանին այն ամենի մասին, ինչ տեսնում եմ դիրքերում:

Ուղիղ եթերով ընթացող նիստերին ֆիզիկապես չմասնակցելը որպես անտեղյակ լինելու հանգամանք ներկայացնելն արդեն չափազանց անլուրջ է:

Շատ տարօրինակ է տեսնել այն որակի քննարկումները, որոնք հաճախ լինում են խորհուրդ տալու սիրահարների հանձնաժողովում, երբ բանակը սիրողական մակարդակում ճանաչողները փորձում են գնահատել բանակի հիմնադրման ակունքներում գտնվողների արածն ու չարածը:

Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար կամ նախագահ (ու ոչ միայն) եղած ժամանակահատվածում ձեռք բերված սպառազինությունն ու զինտեխնիկան փուլերով թշնամուն թողող/հանձնողները փորձում են ի ցույց դնել իրենց չեղած առավելություններն ու ուրիշների բացթողումները:

Մի բան էլ. այն քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել, թույլ է տվել ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության էական զիջումներ, գոնե իր շահերից ելնելով պետք է նվազագույն սթափություն դրսևորի` չմտնի մի դաշտ, որտեղ ինքը 0 է` ամբողջությամբ ստորացված ու վարկաբեկված»:

դիտվել է 280 անգամ
Լրահոս
«Պատրաստ լինենք մեր Տիրոջը դիմավորելու». Տավուշի թեմի հոգևորականների միասնական աղոթքը՝ Մակարավանքում «Մարդիկ մեծ զզվանք են ապրում Նիկոլից». հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Ուրախ եմ, որ երկու պատերազմներում հայրենիքի զինվորը դարձար ու ինձ զինակից․ Աշոտ Երկաթը՝ որդուն Հրատապ դիմում՝ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային Դուք եք մեղավոր, որ քաղաքացին աղքատ է, ի՞նչ անենք մենք․ Լոռու բնակիչ (video) Իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվն աճել է Հիմա հատ-հատ Ռոբերտ Քոչարյանի արածներն եմ նշում. Արմենակ Դանիելյան (video) Ինչո՞ւ եք խաբել ժողովրդին. հարց՝ Սրբուհի Գալյանին (video) Սրբազանը դեռ տեղյակ չի նոր հայցադիմումից․ Նավուրում իր գործը մարդկանց համար է եղել․ փաստաբան Դատախազությունը պահանջում է Բագրատ Սրբազանին օտարված հատուկ նշանակության տարածքը վերադարձնել ՀՀ-ին Հայաստանն այսօր վտանգված է․ արցախցի լեգենդար հետախույց, գնդապետ (video) Թույլե՛ր, ինձ չեք կարող լռեցնել․ Սամվել Կարապետյանի ուղերձը (video) «Նիկո՛լ, ժողովուրդը քեզ ջախջախելու է, գիտե՞ս՝ ինչ օրն է գցելու». Արմենակ Դանիելյան (video) 3 պատերազմ բերած Նիկոլին կանգնեցնում ենք, ու վե՛րջ․․․ Նարեկ Կարապետյան (video) Սիրելի Սրբազանը պահեցողության շրջանն անցկացնում է Տավուշի թեմից հեռու՝ ԱԱԾ մեկուսարանում. պատգամավոր Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն Վատ լուր Իրանից․ նախարար է սպանվել Ինչու՞ են ՊՆ-ի սպաներին «տեռորի» ենթարկում՝ ստիպելով հրաժարականի դիմումներ ներկայացնել 2023 թվականի հայերի ցեղասպանությունը․ Լուիս Մորենո Օկամպոն նդրադարձել է արցախյան դեպքերին «Վեդիի հիվանդանոցի տնօրենը ԲԿ-ի փողը կազինոյում կրվեց»․ Անահիտ Ավանեսյանի արձագանքը (video) Նիկո՛լ, ճիշտ ես, եթե խելքից աղքատ չեղնեի, իրան չէի ընտրի․ քաղաքացի (video) Լա՛վ լսեք․ Սամվել Կարապետյանը ինչ ասում է, անում է․․․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Ջեբերն են լցրել, ոչ մի զենք էլ չեն առել․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am