Իսկ ո՞ւր մնացին Նիկոլի «ցլերը»...

Վերջին օրերին, տարբեր մարզաձևերում Հայաստանը ներկայացնող մարզիկները բավականին տպավորիչ հաղթանակներ են տանում միջազգային մրցաշարերում, լինի՝ Եվրոպայի առաջնություն, Աշխարհի գավաթ:

Այստեղ ի՞նչն է հետաքրքիր: Իսկ այստեղ հետաքրքիր է այն, որ պարտությամբ հպարտացող Նիկոլ Փաշինյանն ու, առհասարակ, նրա՝ «պարտությամբ հպարտացողների», Արցախն ուրացողների իշխանությունն ու նրանց քարոզչությունը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հանրային ընկալման մեջ արմատավորեն թունավոր կաղապար, թե՝ Հայաստանը թույլ է, հայությունը խեղճ է, հայը չունի պատմություն, հայի պետականությունը դրվագներ են, այս, այն: Իրենք, թերևս, խեղճուկրակության ջատագով լինելով (հիշեք՝ «խեղճ, միամիտ, հարիֆն ինչ աներ»-ի կարգի կաղապարների տարածումը), այդ որոմն ուզում են ամեն գնով արմատավորել հանրության մեջ: Պարտությամբ հպարտացողին իրեն նման պարտությամբ հպարտացողների բազմություն է պետք, որպեսզի ավելի հեշտ արդարացնի իր կործանարար գործունեությունը:

Բայց մեկ էլ, մրցասպարեզ են ելնում ըմբշամարտիկներ, մարմնամարզիկներ, ծանրամարտիկներ ու տանում են հաղթանակ՝ հաղթանակի ետևից, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ:

Հասկանո՞ւմ եք, այդպես չի լինում, որ ժողովուրդն ու երկիրը խեղճուկրակ լինեն, իսկ նրանց ծոցից ելած, նրանց ներկայացնող մարզիկներն աջուձախ հաղթեն: Ուրեմն այստեղ մի բան այն չէ: Եվ հանրահայտ է, թե մեր երկրում ինչը այն չէ ու իր տեղում չէ:

Հարկավ, առաջին անգամը չէ, որ մեր մարզիկները միջազգային մրցումներում հաղթում են կամ մեդալներ նվաճում: Ոչ էլ, վստահ ենք, վերջին անգամն է: Այստեղ հարցն այն է, որ դա տեղի է ունենում այն բանի խորապատկերում, երբ փաշինյնական իշխանությունը երկիրը տանում է շարունակական պարտությունների, քիչ չի, դեռ մի բան էլ անընդհատ այն է քարոզում, թե՝ խեղճ ենք, թույլ ենք, վայ, բա ցլերը մեզ կտրորեն:

Իսկ ո՞ւր մնացին Նիկոլի «ցլերը»...

Ու թեպետ սա հռետորական հարց է, բայց արժե, որ այն յուրաքանչյուրը տա ինքն՝ իրեն:

Արտաշես Արամյան
Zham.am 

դիտվել է 693 անգամ
Լրահոս
«Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video) 58 հազար քաղաքացիներ տուժել են, որովհետև… Օրբելյանի պատկերավոր ելույթը՝ ՍԴ-ում (video) Ես ո՛չ դրա 10․000 թոշակն եմ ուզում, ո՛չ էլ ասֆալտը․ հայրենիքս եմ ուզում, հայրենիքս․ հարցում (video) Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video) «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am