ՔՊ-ական ավագանու անդամները նախընտրում են ավագանու անդամի մանդատը` ԱԺ-ում իրենց զբաղեցրած պաշտոնից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։ Այսպես՝

ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է,
Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է,
Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, կամ Լեւոն Լեւոնյանը, որը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է:
Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ են տվել իշխանական ավագանու անդամներին. նրանք կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը, որը համատեղությամբ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության փորձագետի պաշտոնն է զբաղեցնում, ասաց, որ նախընտրում է ավագանու անդամի մանդատը։

«Դեռ իրավական որոշակի գործընթաց պետք է լինի, կհասկանանք՝ ինչ է լինում, բայց, ամեն դեպքում, ես որոշում կայացնելու եմ եւ ընտրելու եմ ավագանու անդամի մանդատ եւ իմ գործունեությունը շարունակելու եմ ավագանու մանդատից, կհրաժարվեմ ՔՊ խմբակցության փորձագետի պաշտոնից»,-ասաց նա:

Համատեղությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ավագանու անդամ Լեւոն Լեւոնյանը նույնպես մեզ հետ զրույցում ասաց՝ ընտրում է ավագանին. «Ես ավագանու անդամի մանդատից չեմ հրաժարվի, կհրաժարվեմ ԱԺ-ում զբաղեցրած իմ պաշտոնից:

Ամսի 15-ը վերջնաժամկետն է. եթե ինչ-որ փոփոխություն չլինի, ես միանշանակ այդ բացը կլրացնեմ ու որոշում կկայացնեմ. ամեն դեպքում, ընտրելու եմ ավագանու անդամի մանդատը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս
Փաշինյանի իշխանությունը հասկանու՞մ եք՝ գերիներին ինչի է դրդել․ Մենուա Սողոմոնյան (video) Փաշինյա՛ն, թելադրելու ենք քեզ՝ ինչ պետք է անես․ Մանե Թանդիլյան (video) Ռուբեն Վարդանյանը բացառիկ հնարավորություն է օգտագործել․․․ նա գիտի՝ Ադրբեջանն ինչի է գնալու (video) Դուք իրավունք չունե՛ք այդ մարդկանցից հրաժարվել․․․ անհետ կորածների հարզատները՝ կառավարության դիմաց (video) Առանց մեզ հարցնելու՝ ո՞նց եք հայցերը հետ կանչում․ անհետ կորածների հարազատները հանդիպում են պահանջում (video) #ՀԻՄԱ․ «Գնա՛․ ձեր էս արածի համար պատասխան եք տալու․ դու՛ք եք պատերազմ բերողը»․ Հենրիխ Դանիելյան (video) «Փաշինյանը հոգեկան հիվանդ է». անհետ կորածի հարազատ (video) Դուք եք բերել այսքան զոհ ու տարածքների կորուստ. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականներին (video) Անհետ կորածների հարազատների ակցիայի ընթացքում ծնողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է Հայաստանը համաձայնել է, որ Ադրբեջանի հետ սահմանին երրորդ ուժեր չպետք է լինեն․ Մամեդով Ժողովրդի թիկունքում սարսափելի գործողություններ են իրականացնում․ գերիներին նայե՛ք․ Թագուհի Թովմասյան (video) Նիկոլն ասել է՝ «պատերազմի սարսափ տարածեք Սյունիքում». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս. Վարդան Օսկանյան Մենք Կաթողիկոսին «ռևանշիստ» չենք համարում. Միրզոյան ՇՏԱՊ․ Ոստիկանները մտան ԱԺ, տուգանեցին Գառնիկ Դանիելյանին (video) #ՀԻՄԱ․ «Նիկոլը թուրք լրագրողներին խնդրում էր՝ իրեն փրկել»․ Նարինե Դիլբարյան (video) ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությո՞ւն», թե՞ «ռեյդերային զավթում». Հետք Ըստ Աղազարյանի՝ Փաշինյանը նեղվում է, երբ իրենից բացի՝ ուրիշներին էլ են ասում դավաճան․ Սաղաթելյան (video) Ավտովթար՝ Երևանում․ 39-ամյա վարորդը «BMW X6»-ով բախվել է քարե պարսպին ու գազատար խողովակին Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան «Չե՛ք ամաչու՞մ, էս մեզ ի՞նչ եք ասում»․ Գառնիկ Դանիելյանը՝ Միրզոյանին (video) Ուշ երեկոյան նրան ընդունել է Պուտինը. Պեսկով Իմ հայրենակցին սպանողին եք դուք վերադարձրել Ադրբեջանին․ Աննա Գրիգորյանը՝ Միրզոյանին (video) ԵՄ-ն ողջունում է այն, որ Հայաստանը հարթում է տեքստը վերջնական տեսքի բերելու ճանապարհը. Կալլաս Աղազարյանին քացով տվել, դուրս եք հանել․ Գեղամ Մանուկյանը՝ Միրզոյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am