««БЕСПРЕДЕЛ» առողջապահական համակարգում մաս 2․ Անուշ Պողոսյան

Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հարգելի ընկերներ, օրեր առաջ իմ ներկայացրած ««БЕСПРЕДЕЛ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» Մաս 1-ում ես խոստացել էի, որ հաջորդիվ լինելու է ավելի հետաքրքիր:

Ասպիսով, ի՞նչու է այդքան կարևոր Ահարոն Բարսեղյանի կողմից «սեփակականշնորհված» ՊԱԳ-ի գործառույթների մանրամասները, նախ և առաջ արձանագրենք, որ ՊԱԳ-ը տնօրինում և ուղղորդում է Պետական Բյուժեից Առողջապահության նախարարությանը հատկացրած գումարների շուրջ 75%-ը (Բյուջեից ԱՆ հատկացրած շուրջ 149մլրդ. դրամից 115մլրդ. դրամը նախատեսված է ՊԱԳ-ի տնօրինութամբ և հսկողությամբ ընդունվող բժշկական ծառայությունների համար) և որպեսզի Ահարոն Բարսեղյանը որպես ՊԱԳ-ի պետ կարողանա «օգտակար» լինել իրեն առատորեն վարձահատույց եղող Ուիգմորների տերերին (հիշեցնեմ, որ 2022 թվականի հունիսից, երբ Ահարոն Բարսեղյանը նշանակվել է ՊԱԳ-ի պետ, «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ին, որի տնօրենն ու սեփականատերն է հանդիսանում սույն անձը, Ուիգմորները ֆինանսական խորհրդատվության համար փոխանցել են շուրջ 100.000 դոլլար) նա շրջանառության մեջ է մտցրել մի թեզ, թե ՊԱԳ-ի փորձագետ-բժիշկները որակյալ չեն, չեն տիրապետում բուժական գործի մանրամասներին, հետևաբար, «ստիպված» նա ներմուծել է նոր «մշակույթ»՝ իր սիրելի Ուիգմորների և Արմենակ և Աննա Թադեոսեանների բժշկական կենտրոնի բժիշկներին համատեղության կարգով ՊԱԳ-ում աշխատանքի է ընդունել բարձր աշխատավարձով, որպեսզի նրանք հեռավար պետական պատվերի դեպքերը դիտարկեն և մերժեն և/կամ հաստատեն: Երբ պեղումներով հայտնաբերեցինք այն իրավական ակտը, որով «կարգավորել է» այս փորձագետների աշխատանքը, պարզվեց, որ նրանք «աջակցել» են գնագոյացման աշխատանքներին, ոչ թե մերժել/հաստատել են այլ ընդամենը «ուսումնասիրել» են պետական պատվերի դեպքերը: Իսկ իրականում պատկերը հետևյալն է.

Ես ուսումնասիրել եմ ՊԱԳ-ի կողմից փորձագիտություն իրակակնացրած 2023 թվականի առաջի 5 ամիսների դեպքերը՝ պատկերը հետևյալն է. ընդհանուր առմամաբ ՊԱԳ-ի փորձագետների կողմից փորձաքննվել է շուրջ 29.000 դեպք, որից միջին հաշվով մերժվել է 12%-ը, սակայն նոր համատեղությամբ փորձագետները մերժել են դեպքերի 30-50%-ի չափով:Ստացվում է, որ տարբեր ԲԿ-ների բուժող բժիշկների կողմից ներկայացրած յուրաքանչյուր 2-րդ. 3-րդ դեպքը «սխալ» է բուժված, ենթակա չէ ֆինանսավորման և այս դեպքերի համար պետք է վճարի հիվանդը իր գրպանից, կամ բժշկական կազմակերպությունը պետք է ծախսերը վերցնի իր վրա(տես աղյուսակը)

Ինչեր չես հորինի «տերերիդ» գոհացնելու համար, իսկ թե ինչ չափանիշներով և սկզբունքներով են այս բժիշկները ընտրվում և աշխատում, պարզից էլ պարզ է՝ հանուն տիրոջ բարորության և ապագա բարգավաճման:

Սակայն Ահարոն Բարսեղյանը այսքանով չի բավարարվել, այն ԲԿ-ները, որոնք հանդգնել են վիճել պետական պատվերի դեպքերը փորձագետների կողմից մերժելու մասով, իր մոտ է կանչել, ինքը անձամբ բժշկական մասնագիտան վերջանական եզրակացության է տվել, թեկուզ չունի բժշկական կրթություն, և հայտնել, որ «ինքն ասողն է, ինքն է որոշողը և վերջ», դրանով բոլորին դրդելով կոմունիկացիաներ փնտրել իր հետ: Սույն անձը այս վարքագծով ՊԱԳ-ը վեր է ածել մանրածախ առևտրային շուկայի: Բայց պարզվում է, որ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ «սերը» ՊԱԳ-ի պետի մոտ իրական «հոբբի» է: Այսպես, սույն բարձրաստիճան պաշտոնյան համատեղությամբ միայն «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ում չի գործունեություն ծավալել, այլ թվով հինգ կազմակերպություններում ունի տարբեր մասնաբաժիններ: Ըստ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի.

«ՕՐԹՈԲՐԵՅՍ ՍՊԸ», «ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՓԲԸ, «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-Ը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՈՒՆ».ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԿ, «ԱՌՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ:

Վերոնշյալ կազմակերպություններում աշխատելով և համատեղելով ՊԱԳ-ի պետի պաշտոնի հետ, որը օրենքի կոպտագույն խախտում է, Ահարոն Բարսեղյանը նույնիսկ տարեկան մի քանի անգամ ՀԿԱԾ-ի կողմից (ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ) որպես պատասխանատու անձ՝ տնօրեն կամ հաշվապահ, վարչական տույժի է ենթարկվել օրինակ հարկային հաշվետվությունները ուշացնելու համար.

Փաստորեն ստացվում է, որ նա ՊԱԳ-ում նստած, կառավարում է 115մլրդ. դրամի բժշկական ծառայությունների հոսքերը, «նորամուծություններ» է անում և ևս հինգ կազմակերպություններում անարգել գործունեություն է ծավալում:

Մեր խառը ժամանակներում այսպիսի «խիզախ» վարքագիծ դրսևորելը շատ տարօրինակ է և ինձ հետաքրքրեց, այս պաշտոնյան ի՞նչի վրա է «հույս» դրել, սեփական հմայք՞ի, թե՞ պարզապես մտածում է բախտը կժպտա: Շարունակեցի իմ ուսումնասիրությունները և պարզվեց, որ նա մենակ չէ՛,իհարկե մենակ չէ՛, և այս ոդիսականը ունի գլուխ և տերեր:

Այս առողջապահական համակարգի «БЕСПРЕДЕЛ»-ի գլխին կանգնած է Առողջապահության նախարարությունան գլխավոր քարտուղարը, ում անմիջական հսկողության տակ է գործում ՊԱԳ-ը»:Հնարավոր է սա text նկարն էՀնարավոր է սա text նկարն էԿարող է լինել տեքստ գծապատկերՀնարավոր է սա text նկարն էՀնարավոր է սա text նկարն էՀնարավոր է սա text նկարն էՀնարավոր է սա քարտեզ and տեքստ նկարն է

դիտվել է 299 անգամ
Լրահոս
ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել Վարդանյան Հայ ժողովո՛ւրդ, Նիկոլը ձեզ «one way ticket» է առաջարկում (video) Դուք չեք ասում ես կասեմ՝ ով է Աննա Հակոբյանը․ Հրանտ Բագրատյան (video) Արման Բաբաջանյանին լսող անասուննե՛ր, դե լսեք հիմա թալանի մասին (video) Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը #ՈՒՂԻՂ․ Ինչ նոր բլեֆ է Արևմուտքը պատրաստել Հայաստանի համար․ Դավիթ Ջամալյան (video) Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Նիկո՛լ, քեզ ու քո թալանչիներին գետնի տակից էլ կգտնենք ու կդատենք (video) ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Ծեծկռտուք է տեղի ունեցել Ջրվեժում՝ քարերով, ռետինե ու փայտե մահակներով. վիրավորներ կան «Անմեղսունակություն է փոքր պետության մտածելը գերտերության հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»․ քաղաքագետ Արդյոք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Աբովյան Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ ՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am