Տրանսգենդերի սպանության համար մեղադրվողը պարբերաբար մեկնել է Գերմանիա. նոր մանրամասներ՝ աղմկահարույց դեպքի մասին

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այս տարվա օգոստոսին Երևանում 28-ամյա տրանսգենդերի աղմկահարույց սպանության վարույթի վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ սպանվածը և սպանության համար կալանավորված 26-ամյա երիտասարդը մանկության ընկերներ են եղել և այն վարկածը, թե իբր սպանության պատճառը եղել է տրանսֆոբիան (տրանսգենդեր մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը), վարույթն իրականացնող մարմնի կողմից չի հաստատվել:

Վարույթի շրջանակներում նշանակվել է դատահոգեբուժական և դատանարկոլոգիական համալիր փորձաքննություն՝ պարզելու արդյոք սպանության համար մեղադրվող 26-ամյա երիտասարդը տառապու՞մ է հոգեկան հիվանդությամբ, մեղսագրվող արարքների կատարման պահին կարո՞ղ էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, ինչպես նաև արդյոք նրա մոտ առկա՞ է թմրանյութերից կախվածություն, թե՞ ոչ:

Մեր տեղեկություններով՝ վարույթն իրականացնող մարմինը տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ մեղադրյալը նախկինում բուժվել է թմրանյութերի կախվածությունից, իսկ սպանվածի հետ թմրաշրջանառության հետ կապված ենթադրյալ գործարքների մեջ եղել, ինչն էլ ավարտվել է վիճաբանությամբ և սպանության պատճառ հանդիսացել:

Նշենք, որ տրանսգենդերի սպանության և նրա բնակարանի հրկիզման համար Արմավիրի մարզի 26-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կոտի (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման եղանակով):

Մեր տեղեկություններով՝ մեղադրյալն ամուսնացած է և մանկահասակ երեխա ունի: Նա նախքան կալանավորվելը, պարբերաբար մեկնել է Գերմանիա՝ աշխատելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին տեղեկացրին, որ հոկտեմբերի 17-ին դատարանը 26-ամյա երիտասարդի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս երկու ամսով:

Վարույթի շրջանակներում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, դատանարկոլոգիական, դատահոգեբուժական համալիր, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր, դատագենետիկական և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ:

դիտվել է 538 անգամ
Լրահոս
Ալիևը Նիկոլի «բջի» պոչկեն էլ ուզի, Նիկոլը կտա (video) Ռուսաստանի Դաշնությունը Ալիևի նկատմամբ ընդունեց 2 շատ կոպիտ որոշում (video) Մխիթար Գալեյանը զոհվել է, որ Աշոտիկն ու Արփին կայֆավատ անեն (video) Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը #ՀԻՄԱ․Ալի՛և, քո այդ հոխորտանքից վախեցող չկա, դու դեռ կստանաս քո արժանի պատասխանը․Բազեյանի կոշտ խոսքը (video) Այս թուղթը նախընտրական սիրուն պաստառի կարգավիճակ ունի. կարող է վնաս տալ թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում. Կարեն Վրթանեսյան. 168.am Հրանտ Բագրատյանը Լևեն Տեր–Պետրոսյան–Նիկոլ Փաշինյան հարաբերություններից նոր գաղտնիքներ է բացահայտում (video) Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստը դռնփակ է անցնում Սիրիայի նոր իշխանության ղեկավարը մտադիր է առաջին այցը կատարել Թուրքիա Քաղաքականության մեջ ազարտը հղի է անսպասելի արդյունքներով. Կարասինը` ՀՀ-ի քայլերի մասին Իրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Կոտայքում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուծաժ Երևանի քաղաքապետարանը ջեբկիրությամբ է զբաղված, օրը ցերեկով ժողովրդին թալանում են. Արթուր Չախոյան ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի գործարքը.շտապում են մինչ Թրամփի պաշտոնի ստանձնումը համաձայնության գալ Ռուսական բիզնեսը զգուշավոր է դարձել Հայաստանի նկատմամբ. Օվերչուկ #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, քո ընտանիքի բերած ժողովրդավարությունը բարձ է, որը խեղդում է հայ ազգին․ Իշխանյան (video) Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. բարբարոս ցեղերն ավելի բարձր աստիճանի պետական մտածողություն ու արժանապատվության զգացում ունեին. քաղաքագետ «Նիկոլ ընտրած ժե՛խ, անբարոյական, տգետներ Նիկոլը վաղուց թքած ունի ձեր վրա» (video) Վաղը իմ շունը գա խոստանա վարկերը փակել, այս ժողովուրդը իրեն կընտրի (video) Լավ եմ արել․ Աննա՛, ձեր երեխաները պատասխան են տալու․ Ադիբեկյան (video) Մենք ապացուցելու ենք, որ իսկական ֆաշիստը Ալիևն է․ Արամ Սարգսյան (video) Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ «ստրատեգիական» համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Մահացել է Լալա Մնեյանը «Կարտոշկի սինդրոմը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am