Իշխանությունը 8 ամսական հղի կնոջ նկատմամբ հայտարարել էր հետախուզում. ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը
Ծնվել է քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանի առաջնեկը՝ Հայկը:
«Տարօրինակ զուգատիպությամբ այսօր նաեւ որոշվեց Անի Կարապետյանին դատող դատավորի անունը: Անիի քրեական գործը այսօր առավոտյան մակագրվել է դատավոր Ժորա Չիչոյանին», - այս մասին տեղեկանում ենք «Քաղբանտարկյալ Նարեկ Մալյան» ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ Անի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ֆեյսբուքում հակաիշխանական գրառումներ կատարելու համար: Իշխանությունը 8 ամսական հղի կնոջ նկատմամբ հայտարարել էր հետախուզում եւ կալանք՝ մեղադրելով ՀՀ Քր. օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ատելության քարոզ:
Փոքրիկ Հայկի ծննդյան առթիվ շնորհավորում ենք Անի Կարապետյանին, նրա ընտանիքին եւ մաղթում անամպ երկինք ու արդարության վերականգնում: