Պուտինն առայժմ կարծես հաղթում է Ուկրաինայի պատերազմում․ The Economist. «Սիվիլնեթ»

Պուտինի ամենամեծ առավելությունը Եվրոպայում ռազմավարական տեսլականի բացակայությունն է. Ըստ «Սիվիլնեթի»՝ The Economist հանդեսն այսպես է սկսում ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ իր հոդվածը, որը վերնագրված է «Պուտինն առայժմ կարծես հաղթում է Ուկրաինայի պատերազմում» (Putin seems to be winning the war in Ukraine—for now)։

2022-ի փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինի Ուկրաինա ներխուժումից հետո առաջին անգամ թվում է, որ նա կարող է հաղթել։ Ռուսաստանի նախագահն իր երկիրը դրել է պատերազմի հիմքի վրա և ամրապնդել իշխանությունը: Նա ռազմական մատակարարումներ է ստանում արտասահմանից և օգնում գլոբալ հարավին շրջվելու Ամերիկայի դեմ: Ամենակարևորը, նա խարխլում է Արևմուտքում առկա այն համոզմունքը, որ Ուկրաինան կարող է և պետք է պատերազմից դուրս գա որպես եվրոպական բարգավաճ ժողովրդավարություն:

Արևմուտքը կարող է շատ ավելին անել պարոն Պուտինին հիասթափեցնելու համար: Եթե ցանկանար, այն կարող էր գործի դնել արդյունաբերական և ֆինանսական ռեսուրսներ, որոնք կխոչընդոտեին Ռուսաստանին: Այնուամենայնիվ, ճակատագրականությունը, ինքնագոհությունը և ռազմավարական տեսլականի ապշեցուցիչ բացակայությունը լուրջ խոչընդոտներ են, հատկապես Եվրոպայում: Հանուն իր, ինչպես նաև Ուկրաինայի շահերի՝ Արևմուտքը շտապ պետք է թոթափի իր անտարբերությունը:

Պուտինի հնարավոր հաղթանակի պատճառներից մեկն էլ այն է, որ հաղթելն ավելի շատ տոկունություն է պահանջում, քան տարածք գրավել: Զորքերից ոչ մեկն ի վիճակի չէ մյուսին դուրս մղել այն հողից, որը վերահսկում է: Ուկրաինայի հակահարձակումը կանգնել է. Ռուսաստանը օրական ավելի քան 900 մարդ է կորցնում Դոնբասի շրջանի Ավդեևկա քաղաքը գրավելու ճակատամարտում։ Սա պաշտպանական պատերազմ է, և այն կարող է տևել երկար տարիներ։

Սակայն մարտի դաշտն է ձևավորում է քաղաքականությունը։ Գործողությունների թափն ազդում է բարոյահոգեբանական վիճակի վրա: Եթե Ուկրաինան նահանջի՝ Կիևում անհամաձայնությունների աղաղակը կզորանա։ Արևմուտքում հնչող ձայները, որ Ուկրաինային փող ու զենք մատակարարելը փողերի վատնում է, նույնպես կհնչեղանան։ Առնվազն 2024-ին Ռուսաստանը կռվելու ավելի ուժեղ դիրքերում կլինի, քանի որ կունենա ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և հրետանային արկեր, և քանի որ նրա բանակն ուկրաինական որոշ զինատեսակների դեմ մշակել է էլեկտրոնային պատերազմի հաջող մարտավարություն։ Նաև, որ Պուտինը հանդուրժելի կհամարի զոհերի սարսափելի թվերը։

Արտաքին աջակցության աճը մասամբ բացատրում է Ռուսաստանի առավելությունը մարտի դաշտում։ Պուտինը Իրանից անօդաչու սարքեր է ձեռք բերել, իսկ Հյուսիսային Կորեայից՝ արկեր: Նա աշխատել է համոզելու գլոբալ հարավի մեծ մասին, որ մեծ մասնակցություն չունի Ուկրաինայի հետ տեղի ունեցող իրադարձություններին: Թուրքիան և Ղազախստանը դարձել են ռուսական ռազմական մեքենան սնուցող ապրանքների խողովակներ։ Ռուսական նավթի համար առաստաղային՝ 60 դոլար գին սահմանելու Արևմուտքի սխեման ձախողվել է, քանի որ դրան զուգահեռ առևտրային սխեմա է ձևավորվել, որի դեմ Արևմուտքը ոչինչ չի կարող անել։ Ռուսական Urals նավթի գինը 64 դոլար է՝ 2023-ի սկզբից 10 տոկոսով թանկ:

Պուտինը հաղթում է նաև, որովհետև ամրապնդել է դիրքերը երկրի ներսում: Հիմա նա իր քաղաքացիներին անհեթեթորեն ասում է, թե նրանք աքցանված են Արևմուտքի դեմ գոյատևման պայքարում: Շարքային ռուսներին պատերազմը գուցե դուր չի գալիս, բայց նրանք սովորել են դրան։ Վերնախավը խստացրել է վերահսկողությունը տնտեսության վրա և շատ փող է աշխատում: Պուտինը կարող է իրեն թույլ տալ ցկյանս աշխատավարձ վճարել ընտանիքներին, որոնց այրերը կռվում ու մեռնում են։

Այս ամենի պատկերին զարմանալի չէ, որ Կիևում տրամադրություններն ավելի մռայլ են։ Քաղաքական կռիվն է վերադարձել, մարդիկ պայքարում են ազդեցության համար: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա ամենաբարձրաստիճան գեներալ Վալերի Զալուժնին գժտվել են: Ներքին հարցումները ցույց են տալիս, որ կոռուպցիոն սկանդալները և Ուկրաինայի ապագայի վերաբերյալ մտահոգությունները խաթարել են Զելենսկու դիրքերն ընտրողների շրջանում:

Արևմտյան կառավարությունները պնդում են, որ հավատարիմ են Ուկրաինային, քան երբևէ: Սակայն աշխարհով մեկ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ շատերը կասկածում են դրան: Ամերիկայում Բայդենի վարչակազմը պայքարում է, որ Կոնգրեսը թույլ տա ավելի քան 60 մլրդ դոլարի ֆինանսավորումը Ուկրաինային: Շուտով նոր խոչընդոտ կլինի՝ ի դեմս հաջորդ տարվա նախընտրական քարոզարշավի։ Եթե Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվի՝ արագ խաղաղություն հաստատելու խոստումով, Ամերիկան կարող է հանկարծակի դադարեցնել զենքի մատակարարումը։

Եվրոպան պետք է պատրաստ լինի սարսափելի այդ սցենարին և ամերիկյան օգնության դանդաղմանը, ով էլ որ լինի Սպիտակ տանը: Սակայն եվրոպացի առաջնորդները շարունակում են այնպես, կարծես առատաձեռն Ջո Բայդենը ղեկավարելու է հավերժ: Եվրամիությունը Ուկրաինային խոստացել է 50 միլիարդ եվրո, բայց Հունգարիան և, հնարավոր է, Գերմանիայի բյուջետային խառնաշփոթը խոչընդոտում են այդ գումարի հատկացումը: Դեկտեմբերին Եվրամիությունը պետք է ազդարարի, որ պատրաստ է բանակցություններ սկսել Ուկրաինայի անդամակցության համար։ Սակայն շատերը կարծում են, որ գործընթացը միտումնավոր կխափանվի, քանի որ ընդլայնումը դժվար է և սպառնում է սեփական շահերին: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին պրանկ ձայնագրության ժամանակ ասել է, որ Եվրոպան հոգնել է: Կարելի է կարծել, թե Թրամփի նախագահությունը կարող է նպաստել Ուկրաինայի աջակցությանը, քանի որ Եվրոպան ևս ստանձնել է պաշտպանության իր պատասխանատվությունը: Սակայն առաջնորդներից մեկը մասնավոր զրույցում կանխատեսում է, որ աջակցության շուրջ տարաձայնությունները խորանալու են:

Դա աղետ կլինի: Մինչև 2025-ը պատերազմ վարելու լարվածությունը կարող է սկսել հասնել պարոն Պուտինին: Ռուսները կարող են գնալով ավելի զայրանալ հարկադիր մոբիլիզացիաներից, գնաճից և սոցիալական ծախսերի փոխարեն բանակը ֆինանսավորելուց: Սակայն պարզապես հույս ունենալ, որ Պուտինի ռեժիմը կփլուզվի, անիմաստ է: Նա կարող է տարիներ մնալ իշխանության ղեկին, և եթե մնա, ապա կսպառնա պատերազմով, քանի որ դա նրա արդարացումն է ներքին բռնաճնշումների և սեփական ժողովրդի տառապանքների համար: Նա խաթարել է Ռուսաստանի հեռանկարները՝ նրան մեկուսացնելով Եվրոպայից և արտաքսելով ամենաձեռներեց մարդկանց: Առանց պատերազմի՝ նրա իշխանության ունայնությունն ամբողջությամբ ի դերև կելնի։

Հետևաբար, Եվրոպան պետք է ծրագրի, որ Պուտինն իր անվտանգությանը հիմնական ու երկարաժամկետ սպառնալիք է լինելու: Ռուսաստանը վերազինվելու է։ Այն ունենալու է մարտական փորձ։ Եվրոպան իր պաշտպանությունը պետք է ծրագրի այնպես, որ Պուտինին թույլ չտա իր թուլությունը շոշափելու այս կողմում, հատկապես, որ նա կասկածում է նախագահ Թրամփի՝ կռվելու պատրաստակամությանը, եթե ինքը հարձակվի ՆԱՏՕ-ի երկրի վրա:

Պարոն Պուտինին զսպելու լավագույն միջոցը կլինի այն, որ Եվրոպան վճռականություն դրսևորի՝ հենց հիմա ցույց տալով, որ լիովին հավատարիմ է ծաղկող, ժողովրդավարական ու դեպի Արևմուտք ձգտող Ուկրաինային: Ուկրաինայի սպառազինումը կարևոր է, հատկապես հակաօդային պաշտպանությունը և հեռահար հրթիռները՝ ռուսական մատակարարման գծերին հարվածելու համար։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ԱՄՆ-ը հաստատի օգնության վերջին տրանշը: Քանի որ զինանոցներն արդեն սպառվել են, ավելի շատ աշխատանք է պետք արևմտյան զենք արտադրողների կարողությունները մեծացնելու ուղղությամբ: Պատժամիջոցները ևս կարող են ավելի արդյունավետ թիրախավորում ունենալ՝ Պուտինի վարչակարգի ու ռուսական վերնախավերին իրարից բաժանելու համար:

Քաղաքական գործողությունները Եվրոպայում նույնպես կարևոր են: Պուտինը կհարձակվի Ուկրաինայի քաղաքների վրա և կպառակտի նրա հասարակությանը՝ սաբոտաժի ենթարկելով երկրի վերափոխումը արևմտյան ժողովրդավարության: Ի պատասխան՝ Եվրոպան պետք է կրկնապատկի ջանքերը՝ ապահովելու Ուկրաինայի առաջընթացը՝ փողի և ԵՄ-ին միանալու խոստումով: Եվրոպական առաջնորդները չեն գիտակցում խնդրի վիթխարիությունը։ Իսկապես, շատ-շատերը, կարծես, խուսափում են դրանից: Դա հիմարություն է։ Նրանք պետք է հիշեն Լև Տրոցկուն. «Դուք կարող են չհետաքրքրվել պատերազմով, բայց պատերազմն անպայման կհետաքրքրվի ձեզնով»:

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

դիտվել է 494 անգամ
Լրահոս
Պատմությունը կհիշվի նրանցով, թե ովքեր են այսքանից հետո հանդուրժում այս առաջնորդողներին․ Հասրաթյան Ինչ ռիսկեր կան ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման շուրջ ծավալվող քննարկումներում․ փորձագետ Իրանական ռազմաքաղաքական համակարգը ստեղծված է գրեթե ցանկացած շոկ կլանելու յուրատեսակ կարողությամբ Փառք եմ տալիս Աստծուն, որ Մկրտիչ սրբազանի տնային կալանքը վերացվեց. Սամվել դպիր Գրիգորյան Ոչ մի պետություն իրավունք չունի իր տարածքն ու ենթակառուցվածքը տրամադրել այլ երկրների դեմ ագրեսիվ գործողությունների համար․ Արաղչի Թրամփը հանդիպումը հետաձգել է Մեր Սուրբ Եկեղեցու Տիրավանդ կյանքը մտնելու է իր անշեղ ընթացքի մեջ․ Արագածոտնի թեմ Հորմուզի նեղուցն այլևս անվտանգ չի լինի ԱՄՆ-ի համար․ Fars Քենթի հրաժարականն ուշագրավ է, և առաջացնում է հարց՝ արդյո՞ք դա կարող է լինել շղթա, որի շրջանակում հրաժարական կներկայացնեն Թրամփի քաղաքականությունը չողջունող պաշտոնյաները. Հակոբ Բադալյան Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը 166.4 մլն դոլարի պայմանագրեր է կնքել Հորմուզի նեղուցում ճգնшժամը ԱՄՆ-ի և Իսրայելի шգրեսիայի ուղղակի հետևանք է․ Արաղչին՝ ՄԱԿ քարտուղարին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով 7,5 միլիոն՝ Փաշինյանի աշխատակազմի մեքենաների վերանորոգման համար Ադրբեջանական բուլդոզերները ոչնչացնում են մեր պատմամշակութային ժառանգությունը, Հայաստանի իշխանության «բուլդոզերները»՝ միջազգային հարթակներում մեր աշխատանքը. Բեգլարյան Վազգեն Սաղաթելյանը ենթարկվում է քաղաքական բռնաճնշումների ազատ խոսքի և իր ընդդիմադիր կեցվածքի համար․ հայտարարություն Թուրքիան վերահաստատում է Ղրիմի բռնակցում չճանաչելու վերաբերյալ դիրքորոշումը ՆԱՏՕ-ն մտադիր է ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ տեղակայել Թուրքիայում Տեր կանգնե՛ք ձեր պատմությանն ու Սահմանադրությանը, թույլ չտաք, որ ՀՀ-ն վերածվի օտարի կամակատար վասալի․ Ռոբերտ Ամստերդամ Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել․ իրանագետ «Էս բոլորն անում է նախկին խմբագիր մարդը». «Հրապարակ» օրաթերթի խմբագրականը՝ քրեական վարույթի հիմք Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոսի ապաքինման համար․ Վիրահայոց թեմի առաջնորդ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն Ո՞վ է ղեկավարելու «Հայաստան» դաշինքի շտաբը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am