Արտահերթ ընտրությունների պարագայում Նիկոլին անակնկալ է սպասվելու. Արևմուտքը ստավկա է անելու ոչ թե նրա, այլ բոլորովին այլ մի բլոկի վրա. քաղտեխնոլոգ

Ես կարծում եմ, որ 2 հիմնական պատճառ կա, որ կարող է մղել վարչապետ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագրին» արտահերթ ընտրությունների։ Նախ՝ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ տենդենցի մակարդակով շարունակվում է թե՛ ՔՊ-ի, թե՛ վարչապետի վարկանիշի նվազումը։ Ընդ որում, վերջինն իրենց համար ավելի կարևոր ու մտահոգիչ է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկությանը, թե իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների։

Ըստ նրա՝ Փաշինյանն հասկանում է, որ իր ռեյտինգը գնալով ավելի է նվազում եւ ինքն ավելի է կորցնում ընտրական գործընթացներով վերարտադրվելու շանսերը։ «Սովորաբար, արտահերթ ընտրությունների գնում են այն իշխանութունները, որոնք գտնում են, որ այդ պահին դեռ շանս կա վերարտադրվելու և երկարաձգելու իրենց կյանքը։ Քանի որ հերթականի ժամանակ այդ շանսերը մոտ են լինում 0-ի։ Հիմա նա համարում է, որ քանի դեռ ունի պայմանական ասած՝ 17-20 տոկոս, ապա ցածր մասնակցության պայմաններում շանս կունենա հնարավորինս շատ տոկոս ստանալ։ Այսինքն, եթե ունես 20 տոկոս և մասնակցում է ընտրողների 40-43 տոկոսը, ապա մասնակիցներից ստացած ձայները կարող է հասնել 45 տոկոսի, իսկ դա իր համար շանս է, հատկապես, եթե մասնակցեն և խորհրդարան անցնեն գրապանային ուժերը՝ ինքը շանս է ստանում կոալիցիա ձևավորելու և վերարտադրվելու»։

Քաղտոխնոլոգի խոսքերով՝ երկրորդ պատճառն այն է, որ կա արտաքին, աշխարհաքաղաքական պատվեր իր գործընկերների՝ հիմնականում Արևմուտքի կողմից, որոնց համար անհրաժեշտ է, որպեսզի Փաշինյանը, որը աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխմամբ է զբաղված, նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցնի վեկտոր փոխելու իր մտադրության մասին ու լեգիտիմություն ստանա այդ աշխարհաքաղաքական վեկտորը փոփոխելու համար՝ ասելով, որ ինքը ստացել է ժողովրդի քվեն։

Դիտարկմանը, թե իշխանության վարկանիշի անկմանը զուգընթաց նվազում է նաև ընդդիմության վարկանիշը՝ Հակոբյանն ասաց, որ նաև սա է պատճառը, որ Փաշինյանը մտածում է արտահերթի մասին։ «Նա ինքը շատ լավ գիտի, որ իր վարկանիշը թեև սրընթաց նվազում է, բայց դա չի նշանակում, որ ավելանում է ընդդիմության վարկանիշը, այսինքն, նա փորձում է հաշվի առնել նաև ընդդիմության ակնհայտ թուլությունը։ Այս առումով չեմ կարծում, որ խորհրդարանական ընդդիմությանը ձեռք է տալիս արտահերթ ընտրությունների գնալը, մենք նաև տեսնում ենք, որ առանձնապես դրական ռեակցիա իրենց կողմից չկա, քանի որ իրենք էլ են ակնհայտ հասկանում, որ եթե Փաշինյանի ռեյտինգը նվազում է, դա չի նշանում, որ իրենցն ավելանում է։

Ես կարծում եմ, որ շատ ավելի բարվոք պայմաններում ընդդիմության համար կյանքը ցույց տվեց, որ իրենց համար բավական պրոբլեմատիկ է լինում ընտրություններում որոշակի հաջողության հասնել։ Ամենամեծ արդյունքը ընդդիմադիրները գրանցեցին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, և շանս ստացան, քանի որ իշխանությունը բացահայտ տապալեց և չկարողացավ մեծամասնություն ունենալ, իսկ ոչ իշխանականները շանս ունեին ձևավորել սեփական կոալիցիան, բայց չօգտագործեցին այդ շանսը։
Կարծում եմ, այս պայմաններում, երբ այլընտրանք գոյություն չունի՝ խորհրդարանական ընդդիմությունն ամեն ինչ անելու է, որ այդ ընտրությունները չլինեն և, եթե իմանան, որ արտահերթ ընտրությունների են գնում, ապա կամ պիտի հայտարարեն, որ չեն մասնակցելու այդ ընտրություններին, կամ պետք է փորձեն ընտրականհ գործընթացներից առաջ գեներացնել փողոցային ակտիվություն՝ փորձելով արտաքին քաղաքական տենդենցները համադրել ներքին քաղաքական իրենց ցանկությունների հետ»,- նշել է քաղտեխնոլոգը։

Ըստ նրա՝ ընդդիմությունն ունի 4-5 տոկոս, եւ եթե դրանք չեն բարձրանալու փողոցային պրոցեսների գեներացմամբ, ապա իրապես ընդդիմությանան համար անիմաստ է առհասարակ գնալ ընտրությունների։ «Եթե որևէ բանով չես զբաղվում, օրինակ, չես էլ փորձում փողոցային պայքար գեներացնել, ապա իրենց ռեյտինգն էլ պիտի լինի այնպիսին, ինչպիսին կա։ Այն կսկսի ավելանալ, եթե փողոցի տրամադրությունները նրանք դարձնեն իրենցը։ Եթե ոչինչ չանեն, ինչպես վերջին 1.5 տարվա ընթացքում կամ անեն այն նույն ոգով, ինչ անում էին՝ քայլ առաջ, 2 քայլ հետ, ապա պարզ է, որ իրենց ռեյտինգը չի էլ բարձրանալու, այնպես որ այսօրվա իրենց ռեյտինգը տրամաբանական է, և համապատասխանում է իրենց արած գործի որակին։ Խորհրդարանում նստել և ասել, որ իմպիչմենտ են անելու ու ոչինչ չանել, նման այլ հեքիաթներ պատմելով ռեյտինգը չի բարձրանալու»,- կարծում է մեր զրուցակիցը։

Հակոբյանն ընդգծեց, որ ֆորմալ առումով՝ իշխանություն ձևավորվելու է և իր համար ակնհայտ է, թե ինչպես է ձևավորվելու։ «Եթե իսկապես ընտրություն տեղի ունենա և նման որոշում կա, ապա արևմուտքը 2 շարասյուն է ունենալու, մեկը՝ ՔՊ-ն է լինելու, ևս մեկը՝ դաշինքի տեսքով, որը կազմված է լինելու արևմտամետ մարդ- կուսակցություններից , որի գլուխ դնելու են ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, որն էլ, իբրև թե, մրցակցելու է ՔՊ-ի հետ, հենց այստեղ է, որ կարող է Նիկոլին անակնկալ սպասվել, որովհետև Արևմուտքը կարող է ստավկա անել, ոչ թե Նիկոլի, այլ հենց այդ բլոկի վրա, քանի որ Նիկոլն արդեն դուրս գրված ֆիգուր է, որն այսօր կա, վաղը՝ չկա»։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 1178 անգամ
Լրահոս
Անվտանգային հատուկ միջոցառումներ «Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց Թմրանյութեր վաճառողների պատիժը պետք է խստացվի՝ ընդհուպ 15 տարի Արտերկրից չեկան բանակում ծառայելուց. Փաշինյանը խաբել է. Մաս 234 Լարված վիճակ, հայհոյանքներ «Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, բայց կրակ արձակածներին դեռ փնտրում են ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել են Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Սամվել Բալասանյանին ՔԿ ներկայացնելու «Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել» Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու Արարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է Երևանում ծառը կոտրվել և ընկել Է կայանված մեքենաների վրա Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանել Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժանմունքում․ փաստաբանն ահազանգում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am