Չպետք է ազգային ավիափոխադրող ստեղծենք, որ 3 տարուց փակվի․ Փաշինյանի ստեղծածը մեկ տարի էլ չգործեց (video)
Տևակա ժամանակ է՝ մամուլը գրում է, որ դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում որոշում է կայացվելու, որ Fly Arna ավիափոխադրող ընկերությունն այլեւս Հայաստանից չվերթներ չի իրականացնելու։ Ըստ շրջանառվող լուրերի՝ շատ լուրջ խնդիր կա՝ ընկերության կազմակերպչական եւ ֆինանսական հարցերի հետ կապված։
Ազգային ավիափոխադրող ունենալը այս իշխանության խոստումներից մեկն էր դեռ 2018-ին, իսկ 2020-ին դրա ձգձգումը Փաշինյանն այսպես էր մեկնաբանում.
«Հայաստանին պետք է ազգային ավիափոխադրող, բայց պետք է հասկանանք՝ իսկ դա ո՞նց պետք է ապահովենք: Մենք պետք է փող դնենք, ազգային ավիափոխադրող ստեղծենք, որը 3 տարի անց կսնանկանա, գլխներիս կդառնա նոր «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա՞»:
Թե արդյունքում ինչ դարձավ Fly Arna-ն թողնենք առանց մեկնաբանության: