ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ալավերդին զավթելու իշխանության մեկամյա օպերացիաները վճռորոշ փուլ են մտել: Երեկ Ալավերդու ՔՊ-ական ավագանին «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով համայնքի ղեկավար ընտրված Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախագիծ է շրջանառության մեջ դրել:

Անցած տարի սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը ՔՊ-ում չէին մարսում,սկզբում քրեական գործերով փորձեցին ճնշել Թամազյանին, բայց ապարդյուն,ապա անցան փորձված մարդագողության մեթոդին եւ քաղաքի հիվանդանոցի բժիշկ, ավագանու ԱԵ անդամ Սիմոն Զախարովին իրենց դաշտ բերեցին, ում ըստ լուրերի հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոն են խոստացել:

Զախարովը, որին թիմում «առնետ» են անվանում, նույնպես ստորագրել է անվստահության նախագծի տակ: Ըստ օրենքի, շրջանառության մեջ դրվելուց հետո երրորդ օրը, ժամը 10.00-ին ավագանին պետք է նիստ գումարի եւ քննարկի նախագիծը:

Սակայն մեր տեղեկություններով, Ալավերդու ընդդիմադիր իշխանությունը չի պատրաստվում հանգիստ զիջել, բանն այն է, որ շաբաթներ առաջ Թամազյանի թիմակիցները ֆիկտիվ իմպիչմենտի գորրծընթաց սկսեցին, իհարկե, այն ավարտին չհասավ, քանի որ իշխանությունը Զախարովին, ինչպես նշեցինք, հաջողեց պոկել ընդդիմությունից, իմպիչմենտի գործընթացից հետո առնվազն մեկ տարի օրենքը թույլ չի տալիս կրկին իմպիչմենտ հայտնել, ընդ որում օրենքում չկա հստակեցում՝ գործընթացը ավարտին հասցվել է, թե ոչ:

Ուստի Ալավերդու իշխանությունները չեն զիջելու` գործընթացը տանելով դատական ատյաններ, որտեղ կորոշեն կա՞ իրավունք մեկ տարին չլրացած համայնքապետին անվստահության գործընթաց սկսելու, թե ոչ: ՔՊ քաղաքապետի թեկնածուն նախկին ՀՀԿ-ական Դավիթ Ղումաշյանն է, որի մասին մամուլում աղմկահարույց նյութերի պակաս չկա, նա է ղեկավարում Ալավերդու ՔՊ ավագանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Արման Ալավերդյանը ՀՀ տնտեսության Թալեաթ փաշան է (video) Ալիևը Պուտինին ասեց՝ դու «քցող» ես․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը զգում է, շուտով Ադրբեջանը պայթելու է․ Նահապետյան (video) Նիկո՛լ, խոզերդ առ ու ռադ եղի մեր երկրից․ մանկավարժ (video) Պապիկյան Սուրեն դեռ պիտի պատասխան տա, ով էր իրեն արգելել գնալ Թեհրան (video) #ՀԻՄԱ․ Այ տղա՛, ամոթ ունեցի կամ հրաժարական տուր կամ ռադդ քաշի․ Հովհաննես Շահինյան (video) 24-ամյա տղան դանակահարել է քրոջ ամուսնուն Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան Եկող տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում. Ավետիք Չալաբյան Եգիպտոսում շնաձկան հարձակման հետևանքով զբոսաշրջիկ է զոհվել, մյուսը՝ վնասվածքներ ստացել Ինչու է Նիկոլը կատաղել Ավինյանի վրա Կոտայքում հնդիկը փորձել է սպանել համերկրացուն, ապա՝ կողոպտել նրան Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Պուտինը շնորհավորել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գալիք տոները Հաշվեքննիչ պալատում թեժ իրավիճակ է. Պաշտոնանկություններ ու դիմումներ՝ դատարաններ․ armlur.am Հիմա եկել է խոզերի վրեժ լուծելու ժամանակը (video) Էլի ՔՊ-ականներ կան, որոնք կմիանան Նիկոլը, քաղաքական ռեսուրսները կորցնելով, սկսել է «կապիկությամբ» զբաղվել (video) Պուտինը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին Բնակարանում պայթյուն է եղել, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից, վիրավnր կա «Գազպրոմ Արմենիայի» լիցենզիայի ժամկետը երկարաձգվել է․ մանրամասներ Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյայի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով #ՈՒՂԻՂ․ Ալիևը ձեռնոց է նետում Պուտինին և Կադիրովին․ Հայկ Նահապետյան (video) 2025–ի սիմվոլիկան՝ Աննան կանանց գաղութում, խոզ խանձողը՝ Իջևանում․ Էդգար Ղազարյան (video) #ՈՒՂԻՂ․ 2025-ին համբալներին չեն խնայելու․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am