Պուտինը կոչ արել աշխարհին միավորել ջանքերը հակամարտությունը դադարեցնելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գազայի հատվածում հումանիտար աղետ է, որը խորը մտահոգություն է առաջացնում, գրում է «Ինտերֆաքս»-ը։


«Հազարավոր մարդկանց մահը, խաղաղ բնակչության զանգվածային արտաքսումը և Գազայի հատվածում բռնկված հումանիտար աղետը խորը մտահոգություն են առաջացնում»,-ասել Է Պուտինը պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով BRICS-ի արտահերթ գագաթնաժողովում:

Պուտինը նաև սարսափելի է համարել մեծ թվով երեխաների մահվան դեպքերը: Նա ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը տապալելու մեջ:

Բացի այդ, ՌԴ նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային հանրության ջանքերի միավորումը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական կարգավորում գտնելու համար:

«Մենք կոչ ենք անում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված իրավիճակի ապաԷսկալացմանը, կրակի դադարեցմանը և պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական լուծման որոնմանը»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

ՌԴ առաջնորդի կարծիքով ՝ այդ աշխատանքում առանցքային դեր կարող են խաղալ BRICS-ի պետությունները և տարածաշրջանի երկրները:

«Այդ պատճառով հատկապես նշանակալի է մեր այսօրվա նիստին Մերձավոր Արևելքի պետությունների գործընկերների մասնակցությունը, որոնք այս տարի BRICS-ի լիաֆորմատ անդամ դառնալու հրավեր են ստացել: Օգտվելով առիթից՝ կցանկանայի հարգանքով նշել իրավիճակի կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը և, մասնավորապես, նկատի ունեմ Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովի և Սաուդյան Արաբիայում արաբա-իսլամական արտակարգ գագաթնաժողովի անցկացումը», - նշել է Ռուսաստանի ղեկավարը:

դիտվել է 350 անգամ
Լրահոս
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանում Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան Նիկոլը անձնական շահագրգռվածություն ունի. ՄԽ լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը՝ «Սերժի ժառանգությունը». Աշոտյան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին Հրաժարականն անխուսափելի է Առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»․ Աշոտյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի Կոնստանտինոպոլսկոյե բնակավայրը վերցնելու մասին Հիմնական բարեմաղթանքն ինձ՝ «հաջորդ ծնունդդ առանց Նիկոլ»-ն է. Վազգեն Սաղաթելյան 13-ամյա աշակերտը դանակահարել է 14-ամյա տղային. վիրավորը հոսպիտալացվել է Քաղաքապետարանը հերթական անգամ տապալում է միասնական տոմսային համակարգի ներդնումը. Կամենդատյան Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակի, երբ ամեն օրը մեզ համար զանազան մարտահրավերներով լեցուն է Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե 18+․ Հայհոյանքների շքերթ Փաշինյանի՝ քանդելու մասին գրառման տակ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Բաշար Ասադի կինը սկսել է քաղցկեղի բուժումը Մոսկվայում. FT Հանուն իշխանության՝ ցանկացած զիջման գնացողը Հերթական խոշոր վթարը՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ. 3 տուժածներից մեկին շտապ տեղափոխել են Երեւան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am