«Քաղաքական ջեբկիրների շառ անելու անհաջող փորձերը». Հայկ Դերզյան

ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որոշ քաղաքական ջեբկիրներ փոխում են իրենց ոճը և տևական ժամանակ փորձում են Նիկոլ Փաշինյան անունով քաղաքական աղետին նետել ՀՀԿ-ի ջեբը: Հետաքրքիր է, որ այդ թեզը առաջ տանողները Արցախի հանձնումը ևս փորձում են նույն փաթեթով և նույն սկզբունքով տեղավորել մեր գրպանում: Առանց հուզական և վիրավորական կոնտեքստի արձանագրենք մի քանի շատ կարևոր փաստ

1. Արցախի համար կռիվ տված և զրկանքներ կրած մարդիկ չեն կարող հանձնել այն, ինչի շուրջ կառուցվել է իրենց ողջ կյանքը

2. Չես կարող մեկին բերել ու ասել, դե գնա կալանավորի մարտական ընկերներիս: Ի դեպ, այդ առումով հետաքրքիր է, որ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին քննադատած մի շարք անձինք հանգիստ ելք ունեցան Արցախից, իսկ ահա մի շարք անձանց ոչ միայն թույլ չտվեցին հատել սահմանը, այլ նաև ուղարկեցին Բաքվի բերդ:

3. Եթե քեզ իշխանություն են նվեր տալիս, ինչպես ասում են ոմանք, ապա դու կարիք չես ունենա ՍԴ դատավորներ փոխես ու դրան զուգահեռ շրջափակես դատարանները:

4. Չես կարող մեկին բերել իշխանության, հետո ասել դե գնա հարազատներիս ու բարեկամներիս հետապնդի: Աբսուրդն էլ չափ ու սահման ունի:

5. Չես կարող մեկին բերել իշխանության ու հետո ասել դե գնա ինձ դատի ու քրեական գործեր հարուցի:

6. Չես կարող մեկին տալ իշխանություն, հետո ասել մի քանի ամիս հետո արի շրջափակի ԱԺ-ն ու պայթյունավտանգ իրավիճակ ստեղծի, ինչի հետևանքով կարողա կուսակցությանս պատգամավորները հարձակման ենթարկվեն: Մենք մազոխիստ չենք տիկնայք և պարոնայք:

7. 2018 թվականին բոլորը, այո հենց բոլորը դեմ էին ՀՀԿ-ին և մենք միայնակ էինք մնացել: Սա ասում եմ հատուկ նրանց համար, ովքեր մեղադրում են Նիկոլին բերելու մեջ, որովհետև նրանցից շատերը սատարում էին Փաշինյանին:

8. Նիկոլի կողքին այսօր կան իր սրտի գործարարներն ու ձեն բերող մի շարք դեմքեր: Մենք բերած լինեինք, ապա կներեք, ԱԺ-ում կլինեին յա ՔՊ-ականներ, յա ՀՀԿ-ականներ, իսկ այս դեպքում 2018 թվականին ՀՀԿ-ին անգամ չթողեցին ԱԺ մտնել` ընտրությունների գիշերը տարատեսակ չակերտավոր հրաշքներ գործելով:

9. 2008 թվականին Նիկոլը փորձել է զավթել իշխանություն և մենք տեսել ենք ինչ մեթոդներով: Սա առաջին դեպքը չէր իշխանազավթման:

10. ՀՀԿ-ի փոխնախագահը այսօր կալանավորված է, բազմաթիվ կուսակցականների վրա առկա են բազմաթիվ քրեական գործեր` ավագ ընկերներից մինչև երիտասարդներ:

11. Եթե ընտրվելը այդքան հեշտ լիներ, առաջին իսկ օրը կընտրվեր Նիկոլը, ով չընտրվելուց հետո հավելյալ սպառնալիքներ և ճնշումներ գործադրեց, օգտագործելով իրեն միամիտ հավատացած ժողովրդին:

12. Մի շարք մեղադրողներ, ովքեր այն ժամանակ այլ զբաղվածություն ունեին ու չկարողացան տեղ գտնել նոր իշխանության կազմում` դարձան ֆեյք ընդդիմադիր:

Հ.Գ. Ոչինչ չի մոռացվում: Սա միայն փաստերի մի մասն է»:

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Հրաժարականն անխուսափելի է Առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»․ Աշոտյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի Կոնստանտինոպոլսկոյե բնակավայրը վերցնելու մասին Հիմնական բարեմաղթանքն ինձ՝ «հաջորդ ծնունդդ առանց Նիկոլ»-ն է. Վազգեն Սաղաթելյան 13-ամյա աշակերտը դանակահարել է 14-ամյա տղային. վիրավորը հոսպիտալացվել է Քաղաքապետարանը հերթական անգամ տապալում է միասնական տոմսային համակարգի ներդնումը. Կամենդատյան Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակի, երբ ամեն օրը մեզ համար զանազան մարտահրավերներով լեցուն է Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե 18+․ Հայհոյանքների շքերթ Փաշինյանի՝ քանդելու մասին գրառման տակ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Բաշար Ասադի կինը սկսել է քաղցկեղի բուժումը Մոսկվայում. FT Հանուն իշխանության՝ ցանկացած զիջման գնացողը Հերթական խոշոր վթարը՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ. 3 տուժածներից մեկին շտապ տեղափոխել են Երեւան Պակիստանում ահաբեկչությունը մի-քանի մարդու մահվան պատճառ է դարձել Ի՞նչ կանեն ռուսները Հայաստանի հետ․ Հրանտ Բագրատյան (video) Առուշանյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մոտ օրերս Նիկոլը տառապում է սթոքհոլմի համախտանիշով, նրան դուր է գալիս ծեծվել և ստորացվել․ Արա Վարդանյան (video) Алиев, как ты можешь других обвинять в терроризме, это ты настоящий террорист! (video) Էդ դերասան Արմեն Սարգսյանին ասեք՝ արի՛ ստեղ. Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Աննա՛, «այ ղռերի կատու», դու գնա դիպլոմ ստացի, հետո «Ողբը» քարոզի․ մանկավարժ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը շուտով տոնելու է Ալիևի հետ ամուսնության 7-րդ տարին. Արա Վարդանյան (video) Մուրադ Փափազյան. Իրենք հնազանդ սփյուռք են ուզում․ 25 հոգի Փարիզում են հավաքում, հետո 15 հոգի` Նիցցայում, այսպե՞ս են ուզում ազդեցություն ունենալ սփյուռքի վրա Ռոբերտ Նազարյան․ Այս չափի շինթույլտվությունները, մեղմ ասած, անթույլատրելի են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am